Հայերեն
Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է 

Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում

Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աջակցությամբ իրականացված վերականգնվող էներգետիկայի ծրագիրը ներկայացվել է «Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովում՝ արժանանալով ոլորտի մասնագետների բարձր գնահատականին և առաջացնելով միջազգային հետաքրքրություն։

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Սզնակ, Սյունիք, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերի հարյուրավոր ընտանիքներ անցում են կատարել վերականգնվող էներգիայի օգտագործմանը՝ զգալիորեն նվազեցնելով ավանդական էներգակիրներից, մասնավորապես՝ վառելափայտից կախվածությունը։ Կապան համայնքի 5 բնակավայրերում տեղադրվել են 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ նվազել են բնակիչների կոմունալ ծախսերը, բարելավվել է շրջակա միջավայրի պահպանությունը և ամրապնդվել համայնքների էներգետիկ կայունությունը։

Ծրագրի տեխնիկական, տնտեսական և բնապահպանական արդյունքների համապարփակ վերլուծությունը գիտաժողովի համար պատրաստել են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ակադեմիական կառույցների հետ համագործակցության և կայուն զարգացման խորհրդատու Հայկ Ակարմազյանը։ Հետազոտությունը հիմնված է ծրագրի իրական շահագործման տվյալների վրա և ներկայացնում է արևային կայանների ու ջրատաքացուցիչների արտադրողականության, շահագործման արդյունավետության, ինչպես նաև ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատականը։

Ներկայացված աշխատանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտաժողովի կազմակերպիչների և մասնագիտական հանրության շրջանում։ Արդյունքում հեղինակները հրավիրվել են միջազգային հարթակում ներկայացնելու ծրագրի արդյունքները, իսկ ԶՊՄԿ մասնագետների զեկույցը ստացել է դրական արձագանքներ։

Քննարկումների ընթացքում նաև առաջարկ է հնչել հաջորդ միջազգային գիտաժողովն անցկացնել Հայաստանում։ Այդ դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու Սյունիքում իրականացված ծրագրի արդյունքներին, արևային կայանների աշխատանքին և համայնքներում էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին։

Սյունիքում իրականացված ծրագիրը ցույց է տալիս, որ սոցիալական ուղղությամբ նպատակային ներդրումները կարող են ոչ միայն բարելավել բնակչության կյանքի որակը և նվազեցնել էներգետիկ ծախսերը, այլև ձևավորել միջազգային հետաքրքրություն ներկայացնող հաջողված փորձ, որը կարող է կիրառվել նաև այլ երկրներում։

«Zero Carbon Built Environment» (ZCBE 2026) միջազգային գիտաժողովը կազմակերպել էին Էներգետիկայի և երկրաբանության պորտուգալական ազգային լաբորատորիան, Լիսաբոնի «Նովա» համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների դպրոցը և Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանը։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականներ և ոլորտի առաջատար փորձագետներ։

Գիտաժողովի լավագույն զեկուցումները կհրապարակվեն հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերի հատուկ թողարկումներում։

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչ