Հայերեն
Հրդեհ Արտենի գյուղում. շենքից տարհանել են երեք քաղաքացու Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութեր) Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 16-ի համար Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Մովսես Ոսկանյանն անհետ կորել է Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր 

Բացահայտում. ո՛վ է Արցախի իրական ծախողը. քաղաքագետ

Բացահայտում. ո՛վ է Արցախի իրական ծախողը

Պարզվում է` մեր հասարակության բավականին մի ստվար զանգված ոչ միայն չի կարող տարբերակել կեղծ տեղեկություններն իրականից, այլև տարրական տրամաբանությունից է զուրկ, ինչից հմտորեն օգտվում են գործող իշխանություններն ազգադավ Նիկոլի գլխավորությամբ...

Նիկոլն ու նրա թիմը շատ լավ գիտեն, թե ինչ զանգվածի հետ գործ ունեն և մանիպուլյացիաների միջոցով հիմարացնում և խաբում են շատերին, այդ թվում նաև Նիկոլին կուրորեն հավատացողներին և երկրպագողներին...

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Նիկոլի նման էժանագին ստախոսն իր վրայից պատերազմի սկսվելու մեղքը և դրա հետևանքները ուրիշների վրա բարդելու համար առաջ տարավ այն թեզը, թե իբր բանակցային գործընթացը նա ժառանգել է նախկիններից (անուններ չտալով), որի հետևանքով էլ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա...

Նախ, սկսենք նրանից, որ ոչ մի նախկինից Նիկոլը որևէ բան չի ժառանգել Արցախյան բանակցային գործընթացում, քանի որ որևէ նախկին ինչ-որ փաստաթուղթ չի ստորագրել Հայաստանի անունից և պարտավորություններ չի դրել պետության վրա, որը ստիպեր Նիկոլին ստիպված գնալ ինչ-որ զիջումների... Նախկիններից ժառանգած պարտավորությունների մասին թեզը կեղծ է և հնարված է Նիկոլի կողմից սեփական դիվանագիտական ձախողումներն այլ մարդկանց վրա բարդելու նպատակով...

Բացի այդ, իշխանության գալուց հետո Նիկոլը բազմիցս է հայտարարել, որ Արցախյան բանակցությունները նա չի ժառանգել Սերժ Սարգսյանից, այլ սկսել է իր սեփական կետից ու ինչ ուզենա դա էլ կբանակցի... Ինչպես նաև շատ գոհ էր իր և իր կողմից «կիրթ» բնութագրված Իլհամի միջև բանակցություններից... Ստացվում է, որ 2,5 տարի Նիկոլը միայն իրեն հայտնի օրակարգով է բանակցել Բաքվի հետ, որի վերջնարդյունքը եղավ Իլհամի հարձակումը Արցախի վրա...

 


Պատերազմը տանուլ տալուց և թուրքերի պարտադրված ղազագիրը ստորագրելուց հետո Նիկոլի շրջապատը հասարակության մեջ արդեն սկսեց այն թեզն առաջ տանել, թե «Արցախը վաղուց վաճառված էր նախկինների կողմից ու Նիկոլը ոչինչ չէր կարող անել...» (հատուկ նշեմ, որ այդ տկարամիտ զանգվածը «նախկիններ» ասելով հիմնականում Ռոբերտ Քոչարյանի անունն է հիշատակում)...

Ինչպես նշեցի, նախկիններից Նիկոլը որևէ բան չի ժառանգել և որևէ պարտականություն չի ստանձնել... Բայց այս տգետ թեզն առաջ տանողները շատ կարևոր մի հարցի չեն անդրադառնում...

Եթե Նիկոլը կապ չունի նախկինների կողմից Արցախի առուվաճառքի հետ, ապա ինչու՞ է լռում և չի բացահայտում նախկինների այս հանցավոր քայլը... Ինչու՞ է նիկոլապաշտների, նիկոլականների, իշխանամետների և Նիկոլին սպասարկող ժեխի կուռք «սուրբ» Նիկոլը լռում այս թեմայի շուրջ ու այս ամենի մեկնաբանությունները թողնում իր հիմնականում անգրագետ երկրպագուների ուսերին... Իսկ եթե լռում է՝ ստացվում է, որ նա նախկինների հետ համագործակցում է և կատարում է նրանց պատվերները, որի համար էլ իշխանության է բերվել... Այլ կերպ չեմ կարող բացատրել Նիկոլի լռակյացությունը... Բազում կեղծիքների և ապատեղեկատվությունների հեղինակ Նիկոլը, ով ամեն չնչին առիթով ուղիղ եթերներ է մտնում ու ժամերով խոսում,  պարզվում է այս հարցում շատ զգուշավոր է և վախենում է անձամբ մեղադրել նախկիններին Արցախը վաճառելու մեջ ու դա անում է այլ մարդկանց միջոցով...

 


Սարսափելի է, երբ նիկոլապաշտները, իշխանամետները և ժեխը, փորձելով արդարացնել թուրքի դեմ կռացած Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայի ակտը, հայտարարում են, թե նա դա արել է զոհերի թվաքանակը չշատացնելու և տարածքային կորուստները չավելացնելու համար... Տարրական սուտ է և ինքնախաբեություն...

Նախ, եթե Նիկոլը մտածում էր թե՛ մեր զինվորների կյանքի, թե՛ մեր տարածքների մասին, ապա, ինչպես բացահայտեց ՌԴ նախագահ Պուտինը, նա կընդուներ ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ մեզ համար շատ ավելի լավ պայմաններով զինադադարը, որը ՌԴ նախագահը հակամարտող կողմերին առաջարկել էր պատերազմից 2-3 օր անց՝ սեպտեմբերի 29-30-ին, երբ ազերիները ո՛չ այդքան մեծ մարդկային ու տարածքային կորուստներ էին պատճառել մեզ... Ինքն այդ ժամանակ ավելի շատ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին էր լսում և հավատում...

Ի դեպ, պատերազմը սկսվելուց ժամեր անց՝ սեպտեմբերի 27-ի եկեկոյան, Նիկոլն ԱԺ ամբիոնից «գուժեց» մեր պարտությունը՝ հայտարարելով. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»... Հետագա գործընթացները վերլուծելիս կարող եմ ենթադրել, որ Նիկոլը արդեն գիտեր, որ պարտության է տանում մեզ, բայց 44 օր պատերազմը շարունակեց ու ստորագրեց մեզ համար նվաստացուցիչ կապիտուլյացիան՝ մինչ այդ մերժելով շատ ավելի լավ պայմաներով առաջադրված զինադադարի փաստաթղթերը...

Նիկոլը, իր կեղծիքի և մանիպուլյացիաների ինդուստրիան 44 օր օգտագործելով, հայաստանյան հասարակությանը համոզում էր, որ հաղթանակը մերն է... Այնինչ, մենք արդեն հոկտեմբերի 3-ին կորցրել էինք Հադրութը, իսկ Նիկոլի կեղծիքներն առանց ամոթի հասարակությանը մատուցող Արծրունը, Շուշանը, Նիկոլի արցախյան կլոն Արայիկը և այլոք շարունակում էին խաբել հասարակությանը...

Ի դեպ, ազգադավ և մեզ խայտառակող Նիկոլը բացահայտեց, որ բոլոր նախորդներն իրենից շատ ավելի լավ են կառավարել երկիրը և ապացուցել են, որ Արցախյան հարցում ի վիճակի են եղել պաշտպանել մեր շահերը...

Դե ինչ... Այսքանից հետո ինչ-որ մեկը կարող է ասել, որ Նիկոլը ոչնչի համար մեղավոր չէ՞...

Հ.Գ. Արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության միակ մեղավորը Նիկոլն է, որը երբեք բանակցային գործընթացը նախկիններից չի ժառանգել, ինչպես նաև մինչև հիմա չի բացահայտել, թե եթե նախկիններն են «ծախել» Արցախը, ապա ինքն ինչու՞ է լռում՝ դառնալով նախկինների հանցակիցը...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

 Ավելին

 

 

 

Հրդեհ Արտենի գյուղում. շենքից տարհանել են երեք քաղաքացու Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութեր) Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 16-ի համար Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Մովսես Ոսկանյանն անհետ կորել է Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանի դուստրը նշանադրվել է... Բացառիկ մանրամասներ 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Բացառիկ․ Գերթանկարժեք Մայբախներով ժամանում են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Արգենտինայի նախագահը, աշխատանքային բարդ գրաֆիկի պատճառով, բաժանվել է սիրելիից (լուսանկարներ) Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն Խոշոր ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում` «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի քննարկման ժամանակ (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ինչն էր նախկին պատգամավորի դստեր անժամանակ մահվան պատճառը. Դեռ հայտնի չէ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ««Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայրԱնձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինՎրաստանի խորհրդարանում անվտանգության «դեղին մակարդակ» է սահմանվել. քննարկվում է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը Երկրաշարժ՝ Թուրքիայում Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում. Mercedes-ում բռնկված կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի ՄԻՊ-ն իրականացրել է պարեկային ծառայությունում կանանց ներգրավման հարցերի ուսումնասիրություն Պատգամավորի թիկնապահը ռեստորանում կրակ է բացել մարդկանց վրա. տեսանյութՄեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Երևանում 1,5 տարեկան տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից Խմած էի, փսխեցի ու պառկեցի դրա մեջ… Իրինա ԱյվազյանըՎրացական հեղինակավոր ամսագիրն այս տարվա իր առաջին համարն ամբողջությամբ նվիրել է հայ գրականությանը Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում