Հայերեն
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան 

Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային քաղաքականությունը հայտնվել է անցումային և բարձր անկայունության ժամանակաշրջանում, որտեղ հին դաշինքները վերանայվում են, անվտանգության ավանդական մոդելները վերափոխվում են, տնտեսական մրցակցությունը ստանում է աշխարհաքաղաքական բնույթ, իսկ տարածաշրջանային հակամարտությունները վերածվում են գլոբալ մրցակցության դրսևորումների։

Եթե վերջին երեք տասնամյակի ընթացքում միջազգային հարաբերությունների գլխավոր առանձնահատկությունը համարվում էր արևմտյան աշխարհի հարաբերական համախմբվածությունը և Միացյալ Նահանգների անվիճելի առաջնորդությունը, ապա այսօր արդեն ավելի ակնհայտ են դառնում այն գործընթացները, որոնք վկայում են աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների վերաբաշխման, դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորման և միջազգային համակարգի բազմաբևեռացման մասին։ Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում այլևս չեն գործում նախկին կանխատեսելի օրինաչափությունները։ Եթե նախկինում որևէ խոշոր ճգնաժամի դեպքում արևմտյան դաշինքը հանդես էր գալիս գրեթե միասնական դիրքերից, ապա այժմ նույնիսկ ամենազգայուն անվտանգային հարցերում նկատվում են էական տարաձայնություններ։

Այդ միտումն առավել տեսանելի դարձավ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հարաբերություններում, որոնք շարունակաբար անցնում են փորձությունների միջով։ Թեև ՆԱՏՕ-ն շարունակում է պահպանել իր ինստիտուցիոնալ նշանակությունը, սակայն դաշինքի ներսում արդեն վաղուց առկա են ռազմավարական պատկերացումների տարբերություններ, որոնք աստիճանաբար վերածվում են գործնական քաղաքականության։

Հատկանշական է, որ Իրանի շուրջ ռազմական զարգացումները դարձան այն եզակի դեպքերից մեկը, երբ Եվրոպայի առանցքային դաշնակիցներից ոչ մեկը փաստացի չմիացավ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողություններին։ Այս հանգամանքը վկայում է ոչ միայն կոնկրետ հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների տարբերության, այլև ավելի խորքային գործընթացի մասին։ Եվրոպական մայրաքաղաքներում աստիճանաբար ձևավորվում է այն ընկալումը, որ յուրաքանչյուր տարածաշրջանային ճգնաժամում Վաշինգտոնի քաղաքականությանը ավտոմատ կերպով հետևելը կարող է հակասել հենց եվրոպական անվտանգության և տնտեսական շահերին։ Հենց այդ պատճառով եվրոպական երկրները փորձում են պահպանել ավելի մեծ քաղաքական ինքնուրույնություն՝ հատկապես այն հարցերում, որոնք անմիջական ազդեցություն են ունենում Եվրոպայի տնտեսության, էներգետիկ անվտանգության և միգրացիոն հոսքերի վրա։

ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների որոշակի սառնությունն իր հերթին խթանում է եվրոպական անվտանգության համակարգի վերաիմաստավորումը։ Վերջին տարիներին ավելի հաճախ են հնչում այն գնահատականները, որ Եվրոպան այլևս չի կարող անվերապահորեն հենվել միայն ամերիկյան ռազմական ներուժի վրա և պարտավոր է ստեղծել սեփական պաշտպանական հնարավորությունները։

Սակայն անվտանգության ոլորտը եվրոպական միակ մարտահրավերը չէ։ Տնտեսական մրցակցությունն աստիճանաբար վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի առանցքային գործիքի։ Եվրոպական արդյունաբերությունը հայտնվել է միաժամանակ մի քանի ուղղություններով ճնշման տակ։ Մի կողմից՝ էներգակիրների բարձր գներն ու արտադրական ծախսերը նվազեցնում են եվրոպական արտադրանքի մրցունակությունը, մյուս կողմից՝ Չինաստանի արագ աճող արդյունաբերական ներուժը և համաշխարհային շուկաներ մուտք գործող համեմատաբար էժան արտադրանքը լուրջ մարտահրավեր են ստեղծում եվրոպական տնտեսության համար։ Այդ իրավիճակում Բրյուսելը ստիպված է ավելի ակտիվ կիրառել պաշտպանական տնտեսական գործիքներ՝ հակադեմփինգային մեխանիզմներ, մաքսային սահմանափակումներ, պետական աջակցության ծրագրեր և ռազմավարական ոլորտների պաշտպանություն։ Սա նշանակում է, որ ազատ առևտրի նախկին մոդելը աստիճանաբար իր տեղը զիջում է տնտեսական անվտանգության վրա հիմնված քաղաքականությանը, որտեղ տնտեսական որոշումները նույնքան քաղաքական նշանակություն ունեն, որքան ռազմական կամ դիվանագիտական քայլերը։

Միևնույն ժամանակ, շարունակվում է Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների խոր ճգնաժամը, որը պայմանավորված է Ուկրաինայում շարունակվող պատերազմով։ Չնայած ժամանակ առ ժամանակ հնչող խաղաղության նախաձեռնություններին, ներկայում դեռևս չեն երևում այնպիսի քաղաքական նախադրյալներ, որոնք թույլ կտային ակնկալել հարաբերությունների էական բարելավում։

Աշխարհաքաղաքական ամենախոշոր վերադասավորումները, սակայն, տեղի են ունենում Մերձավոր Արևելքում։ Տասնամյակներ շարունակ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության հիմնասյուներից մեկը Իսրայելի հետ առանձնահատուկ ռազմավարական հարաբերություններն էին։ Սակայն ներկա զարգացումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը փորձում է ավելի ճկուն և բազմակողմ քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով տարածաշրջանի ուժային հավասարակշռության փոփոխությունները։ Այս համատեքստում առավել ուշագրավ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների նկատվող ջերմացումը։ Վերջին շրջանում Վաշինգտոնը սկսել է քննարկել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքի հնարավորությունը, ինչպես նաև վերանայել նախկինում կիրառված մի շարք սահմանափակումներ և պատժամիջոցներ։ Եթե նման գործընթացները շարունակական բնույթ ստանան, ապա դրանք կարող են էական ազդեցություն ունենալ ինչպես ՆԱՏՕ-ի ներսում ուժային հարաբերակցության, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում առկա կտրուկ խզումն է իր ազդեցությունն ունենում։ Ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը փաստացի դադարել է գործել, իսկ կողմերի միջև հակասությունները վերածվել են բաց ռազմական դիմակայության։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավթատարների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ կապված նավերի դեմ իրականացված հարձակումները լրջագույն սպառնալիք են ստեղծել համաշխարհային էներգետիկ շուկաների համար։ ԱՄՆ-ի պատասխան գործողությունները՝ ուղղված Իրանի հարավային նավահանգիստների և ռազմական ենթակառուցվածքների դեմ, հակամարտությունը տեղափոխեցին նոր մակարդակ։ Իրանի պատասխան հարվածները հիմնականում Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ենթակառուցվածքների ուղղությամբ ցույց տվեցին, որ հակամարտությունն այլևս սահմանափակված չէ միայն երկու երկրների միջև, այլ ընդգրկում է ամբողջ Պարսից ծոցի անվտանգային համակարգը։ Սա մեծացնում է ոչ միայն ռազմական էսկալացիայի, այլև տարածաշրջանային լայնամասշտաբ ապակայունացման վտանգը։

Իրանական պատերազմի հետևանքները զգալի ազդեցություն են ունեցել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ռազմավարական մտածողության վրա։ Երկար տարիներ այդ երկրները իրենց անվտանգության գլխավոր երաշխավորը համարում էին Միացյալ Նահանգներին, սակայն վերջին զարգացումները ստիպում են վերանայել այդ մոտեցումը։ Պարզ դարձավ, որ Իրանի հետ ցանկացած լայնածավալ հակամարտության դեպքում նույնիսկ այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված չեն ռազմական գործողություններում, կրում են լուրջ տնտեսական և անվտանգային վնասներ։

Նավթային ենթակառուցվածքների խոցելիությունը, ծովային առևտրի խափանումները, ներդրումային ռիսկերի աճը և էներգետիկ արտահանման անորոշությունը ստիպում են ծոցի երկրներին փնտրել անվտանգության ապահովման ավելի բազմակողմ մեխանիզմներ։ Այս համատեքստում պատահական չէ նաև ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Թեև երկու երկրները շարունակում են համագործակցել բազմաթիվ ուղղություններով, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Էր Ռիադը ձգտում է վարել ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ միաժամանակ խորացնելով կապերը տարբեր գլոբալ դերակատարների հետ։ Սա համապատասխանում է ավելի լայն միտմանը, որի շրջանակներում միջին տերությունները փորձում են նվազեցնել կախվածությունը որևէ մեկ ուժային կենտրոնից և կառուցել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։

Ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական գործընթացներն այլևս չեն զարգանում մեկ կենտրոնի շուրջ։ Աշխարհն աստիճանաբար անցնում է մրցակցող ուժային կենտրոնների համակարգի, որտեղ Միացյալ Նահանգները, Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը, Պարսից ծոցի երկրները և մի շարք այլ դերակատարներ ձգտում են մեծացնել սեփական ռազմավարական ինքնուրույնությունը։ Նման միջավայրում դաշինքներն ավելի ճկուն են դառնում, գործընկերություններն՝ առավել իրավիճակային, իսկ արտաքին քաղաքականությունն՝ առավել պրագմատիկ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայով2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց