Հայերեն
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան 

Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։

Այդ ճնշումներն արտահայտվում են նաև ունեցվածքը, սեփականությունը խլելու միջոցով, որոնցից ամենաթարմ ու խոշոր դեպքերից է ՀԷՑ-ի «պետականացումը», իսկ հիմա էլ նույնը կատարվում է «Արարատցեմենտի» հետ։ Այս օրերին զուգահեռ ստուգումներ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում։ Որոշ ժամանակ առաջ էլ, կհիշեք, նման ստուգումներ էին իրականացվում «Տաշիր» ընկերությունների խմբում: Այն, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ մեկը չի էլ կասկածում: Բայց հավել յալ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում հարկայինի կողմից եղել են պլանային ստուգումներ վերոնշյալ ընկերություններում, և... խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ «վերստուգումն» ու ինչ-որ բաներ «հայտնաբերելն» ինքնին փաստում է այս գործընթացի քաղաքական ուղղվածության և մեկ անձի հրահանգները ամեն գնով կատարելու ձգտման մասին։

Այս ամենը պարզ ու հասկանալի է: Սակայն հարցն այն է, որ քաղաքական մոտիվացիայով նման գործողությունները նաև տնտեսական լուրջ հետևանքներ են ունենում։ Ընդ որում, ոչ միայն տվյալ ընկերությունների կամ գործիչների համար, այլ երկրի ու ժողովրդի: Առաջին հերթին խնդիրը վստահության պակասի խորացումն է, ինչի արդյունքում ներդրողներն ու գործարարները շահագրգռված չեն լինի գործ սկսել կամ բիզնեսը զարգացնել Հայաստանում, քանի որ ոչ ոք վստահ չէ, որ «մի պայծառ օր» մեկ անձի քմահաճույքով խնդիրներ չեն ստեղծվի իր գործունեության համար։ Մյուս կողմից էլ՝ նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից: Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ «բաներ կանեն», կարող են ազատվել աշխատանքից։

Վերջապես՝ ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Պատահական չէ, որ սեփականության իրավունքը ժամանակակից իրավական պետության և ազատ տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այն ոչ միայն սահմանադրական կարգավորում է կամ իրավական նորմ, այլև հասարակության, տնտեսության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության առանցքային չափանիշ։ Այն երկրներում, որտեղ քաղաքացին վստահ է, որ իր օրինական ճանապարհով ձեռք բերված գույքը պաշտպանված է օրենքով, ձևավորվում է ներդրումային առողջ միջավայր, ընդլայնվում է գործարար ակտիվությունը, մեծանում է աշխատատեղերի թիվը և ամրապնդվում է սոցիալական կայունությունը։ Իսկ այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը սկսում է կախված լինել քաղաքական իրողություններից, իշխանությունների վերաբերմունքից կամ ընտրովի իրավակիրառությունից, առաջանում են խորքային ռիսկեր, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն առանձին անձանց, այլ ամբողջ պետության տնտեսական, իրավական և քաղաքական համակարգի վրա։ Հենց այս համատեքստում սեփականության իրավունքի ապահովման թեման դառնում է առավել քան արդիական, հատկապես այն պայմաններում, երբ հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի ընկալում, որ յուրաքանչյուրի սեփականությունը կարող է հայտնվել բռնագանձման կամ այլ միջամտությունների վտանգի ներքո։

Սեփականության անձեռնմխելիության սկզբունքը պատմականորեն ձևավորվել է այն համոզմունքից, որ պետությունը պետք է լինի ոչ թե սեփականության սպառնալիքը, այլ դրա երաշխավորը։ Եթե գործարարը կամ հասարակ քաղաքացին վստահ չէ, որ վաղը չի զրկվելու իր ունեցվածքից կամ ստիպված չի լինելու տարիներով դատարաններում պաշտպանել իր սեփականությունը, ապա նա չի պատրաստվի երկարաժամկետ ներդրումներ կատարել, արտադրություն զարգացնել, նոր ձեռնարկություններ հիմնել կամ ընդլայնել իր տնտեսական գործունեությունը։

Մյուս կողմից՝ երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ օրենքը գործում է ոչ բոլորի նկատմամբ նույն չափանիշներով, այլ տարբեր կերպ՝ կախված անձից կամ քաղաքական իրավիճակից, ապա դա հարվածում է արդարության և արդարադատության նկատմամբ վստահությանը։ Ընտրովի արդարադատությունը նույնիսկ կարող է ավելի վտանգավոր լինել, քան բազմաթիվ առանձին իրավական սխալներ։ Եթե քաղաքացին սկսում է մտածել, որ օրենքի կիրառման հավանականությունը կախված է ոչ թե իր գործողություններից, այլ քաղաքական դիրքորոշումից, ապա իրավական անվտանգությունն աստիճանաբար փոխարինվում է քաղաքական սեգրեգացիայով։

Արդյունքում առաջանում է նաև մեկ այլ վտանգավոր երևույթ։ Յուրաքանչյուր գործարար, ներդրող կամ պարզապես որոշակի սեփականություն ունեցող քաղաքացի սկսում է գնահատել ոչ միայն շուկայի տնտեսական ռիսկերը, այլ նաև քաղաքական ռիսկերը։ Կապիտալը, ի տարբերություն բազմաթիվ այլ ռեսուրսների, չափազանց զգայուն է ոչ միայն անորոշության, այլև առարկայական ռիսկերի նկատմամբ։ Այն միշտ շարժվում է այնտեղ, որտեղ առավել կանխատեսելի են խաղի կանոնները։ Ոչ մի գործարար չի ցանկանա տարիներով ստեղծված բիզնեսը պահել այնպիսի միջավայրում, որտեղ մշտապես առկա է սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության վտանգի զգացողություն։ Նույնիսկ եթե այդ վտանգը երբևէ չիրականանա, դրա գոյության մասին ընկալումն արդեն բավական է ներդրումային ծրագրերը վերանայելու, կապիտալի մի մասը դուրս բերելու կամ նոր ներդրումներից հրաժարվելու համար։

Սա արդեն միայն առանձին քաղաքացիների խնդիր չէ։ Սա դառնում է ազգային տնտեսության խնդիր։ Կապիտալի արտահոսքը նշանակում է նոր արտադրությունների չստեղծում, նոր աշխատատեղերի բացակայություն, հարկային մուտքերի նվազում, արտահանման հնարավորությունների սահմանափակում և տնտեսական աճի դանդաղում։ Երկարաժամկետ հեռանկարում նման գործընթացները կարող են հանգեցնել երկրի մրցունակության նվազման, քանի որ միջազգային ներդրողները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակին և դատական համակարգի անկախությանը։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ տարիներ առաջ քաղաքական հռետորաբանության մեջ հաճախ օգտագործվում էր «փայ մտնելու» արտահայտությունը՝ քննադատելով բիզնեսի նկատմամբ ապօրինի ազդեցության որոշակի մեխանիզմները։ Սակայն այսօր հանրային քննարկումներում հաճախ հնչում են գնահատականներ, որ ձևավորվող միջավայրը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ տնտեսվարողները կրկին սկսում են մտածել, թե իրենց գործունեության անվտանգությունը կախված է ոչ միայն օրենքից, այլ նաև քաղաքական հարաբերություններից։ Եթե նման ընկալումը խորանում է, ապա այն դառնում է տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ, որովհետև ցանկացած բիզնես առաջին հերթին պահանջում է կանխատեսելիություն։

Ժամանակակից աշխարհում երկրների միջև մրցակցությունն ընթանում է ոչ միայն հարկային դրույքաչափերի կամ աշխատուժի արժեքի շուրջ։ Ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում իրավական ինստիտուտների որակը, դատարանների անկախությունը, սեփականության պաշտպանության արդյունավետությունը և պետական կառավարման կանխատեսելիությունը։ Այն երկրները, որոնք կարողանում են ստեղծել վստահելի իրավական միջավայր, ներգրավում են միջազգային կապիտալ, զարգացնում են նորարարությունը և ապահովում երկարաժամկետ տնտեսական աճ։ Իսկ այն երկրները, որտեղ ներդրողները տեսնում են իրավական կամ քաղաքական անորոշություն, աստիճանաբար կորցնում են մրցունակությունը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում։

Սեփականության իրավունքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, եթե այն չի հիմնավորվում բացառապես օրենքով, համաչափությամբ և անկախ դատական վերահսկողությամբ, կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր։ Վտանգը միայն կոնկրետ գործով պայմանավորված հետևանքները չեն։ Առավել վտանգավոր է այն ազդակը, որը փոխանցվում է հասարակությանը, գործարարներին և միջազգային ներդրողներին։ Այդ ազդակը կարող է լինել այն, որ սեփականությունը բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կարող են կախված լինել քաղաքական իրողություններից ու իշխանության քմահաճույքից։ Մեր դեպքում՝ բացառապես մեկ անձի քմահաճույքից:

Նման ընկալումը երկարաժամկետ առումով շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան ցանկացած առանձին տնտեսական կամ ֆինանսական կորուստ։ Հետևաբար, սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձանց շահերի պաշտպանության միջոց, այլ որպես պետական անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության պահպանման ռազմավարական պայման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրը