Հայերեն
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանը Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա Սողոմոնյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա Կոստանյան Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Արտահանման սահմանափակումներ, բարձր ինքնարժեք և միջնորդներ․ ինչու է գյուղմթերքը շարունակում թանկանալ․ Հրայր Կամենդատյան Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ 

«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, բացի միանգամայն կանխատեսելի լինելուց, խթանեց ուշագրավ քաղաքական զարգացում, թեպետ ինքը՝ ՍԴ-ն, ու առավել ևս՝ փաշինյանական իշխանությունը նման նպատակ չունեին: Խոսքը հինգ ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ԱԺԲ-ի համատեղ հայտարարության մասին է: Ու չնայած բուն հայտարարությունը մի տեսակ հընթացս շրջանառվեց լրահոսում, կարծում ենք այն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության, ավելին՝ կարևոր քաղաքական պահ է (առայժմ չենք նշի՝ շրջադարձային է, ու պաթետիկ բնորոշումներից առհասարակ արժե խուսափել):

Ինչու կամ ինչով է կարևոր ընդդիմադիր հինգ ուժերի՝ ՍԴ որոշմանը հաջորդած այս հայտարարությունը: Առաջինը, որ ուշադրություն է գրավում, բուն փաստն է, որ 5 ընդդիմադիր ուժեր, ըստ որում՝ բավականին տարաբևեռ քաղաքական միավորներ, համատեղ են հանդես եկել: Լավ կլիներ, իհարկե, որ ավելի շատ ընդդիմադիր միավորներ ներգրավվեին, բայց նախ՝ ոչինչ չի խանգարում այլ ուժերին, որպեսզի առաջիկայում միանան հայտարարությամբ հռչակված նպատակադրումներին, երկրորդը՝ չմոռանանք, որ ինչպես «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, այնպես էլ՝ ԲՀԿ-ն, տվյալ պարագայում ներառում կամ պարզապես միավորում են մի քանի կուսակցություններ: Երկրորդը. եթե «Հինգի հայտարարությունը» վերաբերեր բացառապես ՍԴ որոշմանը, ապա այն այդքան արժեքավոր չէր լինի: Թեպետ, ՍԴ որոշման վերաբերյալ տրված գնահատականները ևս կարևոր են:

Այսպես. ՍԴ որոշումը «չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից» , «չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը»:

Հինգ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ ընդհակառակը՝ «վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»: Ահա՛, սա առանցքային պահն է. «քաղաքական դիմադրություն»:

Փոքր-ինչ շեղվելով բուն հայտարարությունը դիտարկելուց՝ հպանցիկ նկատենք, որ ներկայիս իշխանությունը, որքան էլ այն անձնակենտրոն է, ամեն դեպքում համակարգ է և համակարգային ձևով է պայքարում ընդդիմադիր ուժերի, դիմադրության օջախների դեմ: Նպատակներից մեկն ակնհայտ է՝ մարել, լիկվիդացնել դիմադրության բոլոր օջախները, ապա՝ իրականացնել նախանշած ճակատագրական քայլերը:

Դրա դեմ պայքարելու տարբերակները շատ չեն. կա՛մ «պարտիզանական պայքար» է կիրառվում, երբ միմյանց հետ կապ չունեցող տարբեր փոքր խմբեր մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ փորձում են տպավորիչ, սակայն ռազմավարական առումով իրավիճակի և իրադարձությունների վրա էական ազդեցություն չթողնող քայլեր անել, կա՛մ եղած քաղաքական գործիքակազմով փորձում են դիմադրել, ինչը դատական և իրավական համակարգերի կախվածության պայմաններում սակավ արդյունավետ է, կա՛մ փորձում են կոնտր-համակարգ ձևավորել, այսինքն՝ համակարգի դեմ դիմակայությունը ևս ստանում է համակարգային, ինստիտուցիոնալ բնույթ և կառուցվածք:

Ու ընդդիմության պարագայում սա այն դեպքն է, երբ տեղին է ասել՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Հենց այդ առումով էլ, կարծում ենք, «Հինգի հայտարարությունը» կարևոր է, քանի որ առաջին հերթին արձանագրում է նշված ուժերի համախոհությունը մի քանի սկզբունքային ուղղություններով և «միասնական քաղաքական օրակարգ» ձևավորելու պատրաստակամությունը:

Հատկանշական է, թե որ ուղղություններում են նշված տարաբևեռ ընդդիմադիր ուժերը համախոհ. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն և, իհարկե, գործող իշխանության հեռացում:

Այս ուղղություններից յուրաքանչյուրն, իր հերթին, ենթադրում է որոշակի կառույցների ձևավորում: Մասնավորապես, ակնկալելի է, որ առաջիններից մեկը ձևավորվի «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե (կամ խորհուրդ)», որը կներառի տարբեր կուսակցությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների: Սա երևի առաջիններից մեկը արժե անել՝ նկատի ունենալով Հայաստանում քաղբանտարկյալների և քաղհալածյալների թվի արագ աճը: Նույնպիսի կառույցի կամ համակարգող խորհրդի ձևավորում է ենթադրում նաև Եկեղեցու պաշտպանության անհնարժեշտությունը: Նույնը՝ Սահմանադրության փոփոխություններին դիմակայելու հրամայականը: Հայտարարության հեղինակներն, օրինակ՝ նշում են. «Գործող իշխանության կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը»:

Եթե բնորոշումներն ու քաղաքական գնահատականները դնենք մի կողմ և կենտրոնանանք «թույլ չտալու» վրա, ապա մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ դրան հասնելու համար նախ՝ պետք է գործել համակարգված՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները: Իսկ դրա համար անհրաժեշտ է ռեալ համագործակցել, մշակել գործողությունների ճկուն ծրագիր, ցուցաբերել ստեղծագործական մոտեցումներ, դիմել պայքարի բոլոր թույլատրելի, օրինական եղանակներին:

Հայտարարությունն ստորագրած ընդդիմադիր ուժերը վերջում նշում են, որ ՍԴ որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ «ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»: Դա հուսադրող է: Առնվազն այն տեսանկյունից, որ պայքարը ավարտված կամ պարտված չէ, քանի դեռ կա պայքարի ոգին, քանի դեռ կա պայքարելու կամք:

Բայց այս ամենի հետ կապված «բանալի» բառը գործելն է: Հայտարարությունն, ինչ խոսք, կարևոր է: Բայց շատ ավելի կարևոր են գործողությունները, գործերը, դրանց հետևանքները: Այդ տեսանկյունից, թերևս անտեղի շեղող հանգամանք կարող է լինել այսպես ասված՝ «մանդատներ վերցնել-չվերցնելու» տեխնիկական հարցադրումը: Խնդիրը «մանդատներ վերցնել-չվերցնելը» չէ: Խնդիրը ծրագիր և գործողությունների կարողություն ունենալն է: Համատեղ հայտարարության մեջ նախանշված ուղղությունները, կարծում ենք, առավել քան բավարար են գործի անցնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն ՄարուքյանՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն Մանվելյան«Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը