Հայերեն
Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի՝ հայ ժողովրդի շահերին հակասող վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Սիրում եմ քեզ, իմ Շեյխ. Անի Երանյանի բացառիկ հրապարակումը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի Խոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոց 

Մեծ խաղն առջեւում է

Քաղաքականություն

Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոյեմբերի 21-ին Երեւանում նա հանդիպել է Սերգեյ Լավրովին, դրանից առաջ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին, որոնք Հայաստան են ժամանել ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: Այցերի նպատակը Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանն ու նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրագործմանն առնչվող քննարկումներն են:

«Ասացեք խնդրեմ, մենք ուզում ենք լսել, թե ինչու այդպես եղավ», 2016 թ. ապրիլի 22-ին, քառօրյայից 2 շաբաթ անց Երեւանում Լավրովին հարցրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչ էր պատասխանել Լավրովը, պարզ չէր: Կամ էլ պատասխանը թերեւս հենց տխրահռչակ պլանն էր:

Փոխարենը, Շոյգուն ասել է, թե ինչ պլաններով են եկել Երեւան արդեն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Իսկ Լավրո՞վը, նա որեւէ պլանի մասին խոսե՞լ է Հայաստանի վարչապետի հետ: Ի՞նչն է եղել այն բովանդակալից զրույցի առանցքը, որի մասին ֆեյսբուքյան գրառում է արել Նիկոլ Փաշինյանը: Նա արդեն կարիք չուներ Լավրովին հարցնելու, թե ինչու այդպես եղավ: Որովհետեւ Փաշինյանը պատերազմի առաջին օրը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ պատերազմ կարող էր չլինել, եթե Հայաստանն ընդուներ Լավրովի պլանը: Այսինքն, Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ եղավ, որովհետեւ Հայաստանը չէր ընդունել Լավրովի պլանը:

Ներկայում շատ է խոսվում, որ պատերազմի առաջին օրերին Լավրովը դարձյալ ակնարկում էր պլանի մասին եւ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, ավելի վաղ համաձայնելով դրան: Այսինքն, Ռուսաստանն ուզում էր կանգնեցնել պատերազմը, Ադրբեջանը համաձայն էր, բայց խանգարում էր Նիկոլ Փաշինյանը: Առավել եւս, որ ԶՈՒ ԳՇ պետ Գասպարյանը հենց առաջին օրերից տվել է ամեն գնով կանգնեցնելու խորհուրդ:

Կամ Հայաստանի վարչապետը գործել է քաղաքական ծայրաստիճան անհամարժեք, կամ պատերազմ կանգնեցնելը այլեւս կախված չի եղել Նիկոլ Փաշինյանի «այո» կամ «ոչ»-ից: Այստեղ էական է գնահատել Թուրքիայի դերը, որը մեծացնելով իր ազդեցությունը Բաքվի վրա, հուլիսյան մարտերից հետո պահեց Ալիեւի իշխանությունը: Դրա գինը պատերազմ սկսելն էր: Թուրքիան հազիվ թե այդ պատերազմը սկսել էր մի քանի օր անց մեկ-երկու շրջանով կանգնելու համար, կամ Ղարաբաղի համար: Հազիվ թե դրա համար էին ռեգիոն ներկրվել հազարավոր ահաբեկիչներ:

Թուրքիան կանգնելու էր այն ժամանակ, երբ Ռուսաստանը կորոշեր այլեւս չկանգնել ու միջամտել: Էրդողանն այս տարիների ընթացքում հաշվել է Պուտինի բոլոր «ատամները» եւ գիտե, թե երբ եւ ինչ պարագայում նա «կկծի»: Թուրքիան կանգնեց եւ Բաքվին կանգնեցրեց այն ժամանակ, երբ Պուտինը ցույց տվեց, որ այլեւս չի կարող չմիջամտել:

Իսկ ինչու՞ Պուտինը թույլ տվեց, որ Անկարան գրեթե կիսով չափ կրճատի «Լավրովի պլանը»: Որովետեւ Պուտինին դեռ մնացել է դիմադրունակության ռազմավարական ռեսուրս: Մարտավարական մակարդակում նա հերթական անգամ զիջում է Թուրքիային: Ըստ այդմ, քանի դեռ իրավիճակը չի հասնում ռազմավարական գծերի, Ռուսաստանը չի համարձակվում Թուրքիայի հանդեպ ցույց տալ «ատամներ», մի շարք արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված:

Դեռեւս 2018-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանն ունակ է զսպել պատերազմը, եւ հետեւաբար պատերազմի պարագայում կնշանակի, որ չի եղել զսպելու ցանկություն: Հայաստանի վարչապետը պատերազմի պատասխանատվությունը դնում էր Ռուսաստանի վրա, ինչպես Սերժ Սարգսյանն էր ապրիլյանից հետո ակնարկում այդ պատասխանատվության մասին Լավրովին: Ռուսաստանն էլ պատասանատվությունը դրեց Հայաստանի վարչապետի վրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քարոզչական, այդ թվում պետական քարոզչական ալիքներով Փաշինյանին անընդհատ եւ հետեւողական որակելով իբրեւ արեւմտամետ եւ ՌԴ հետ հարաբերությունը խաթարող:

Անպատասխանատվության այդ մթնոլորտում Էրդողանը ստանձնեց պատերազմի պատասխանատվությունը, մտնելով եւ հաստատվելով Կովկասում: Ռուսաստանը կարողացավ լուծել Արցախում հաստատվելու խնդիրը: Մեծ խաղն առջեւում է։

Ավելին

Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի՝ հայ ժողովրդի շահերին հակասող վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Սիրում եմ քեզ, իմ Շեյխ. Անի Երանյանի բացառիկ հրապարակումըԳագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիԽոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոցԳազայում սով է սպասվում. ԱՀԿ տնօրեն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Ֆինանսական հոսք». կենդանակերպի այն նշանների բախտը կբերի մարտի 29-ից Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ջուր չի լինի Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» «Ասացին՝ 3 ամսվա կյանք է մնացել»․ Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին 13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին Մարտի 28-ի աստղագուշակԱրդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը «Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienԱդրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Բացառիկ Տեսանյութ. Արարատի մարզում «BMW»-ն մխրճվում է CPS բենզալցակայանի մեջ Հիմնանորոգվում են Սանահին վանական համալիր տանող ճանապարհահատվածներըFastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում «Զինվոր տղայիս զորքի առաջ ստորացրել են, հետո սպանել»․ յոթ ամիս անց Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքերը պարզ չեն Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Crocus City Hall-ում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների թիվն աճել է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրըՏիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո ավտոբուսն է բախվել «Նիսանին» Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան