Հայերեն
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» 

Բաքուն խախտել է եռակողմ հայտարարությունը

Քաղաքականություն

Երեկ ՌԴ նախագահ Պուտինը եւ ԱԳ նախարար Լավրովը տեսակոնֆերանսի ժամանակ անհանգստություն են հայտնել, որ որոշ ուժեր փորձում են կասկածի տակ դնել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը եւ խափանել դրա իրականացումը:

Խնդրին անդրադարձել ենք երեկվա հրապարակմամբ, նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակի որոշ հանգամանքների ընդգծումով: Ի լրումն պետք է նշել, որ նոյեմբերի 9-ից հետո Բաքուն մի քանի անգամ խախտել է եռակողմ համաձայնությունը: Նոյեմբերի 11-ին Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել կամ առեւանգվել են 10 քաղաքացիներ, որոնց հարցով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ: Օրերս հայտարարվեց, որ այդ ճանապարհն անվտանգ է, սակայն ճանապարհի մի հատվածը վերահսկում են Բաքվի ուժերը, եւ չկա որեւէ երաշխիք, որ այդ դեպքերը չեն շարունակվելու:

Այս համատեքստում, առաջանում է Սոթք-Արցախ ճանապարհի հարցը, որը գործում է մինչեւ նոյեմբերի 25-ը, երբ Քարվաճառի շրջանը պետք է անցնի Բաքվի վերահսկողությանը: Սակայն ճանապարհի փակումն արդեն իսկ դառնալու է եռակողմ համաձայնագրի նոր խախտում, քանի որ դրա կետերից մեկը վերաբերում է բոլոր հաղորդակցությունների բացմանը:

Եռակողմ փաստաթղթի հաջորդ խախտումը Բավի կողմից Շուշիի Կանաչ ժամի գմբեթների ոչնչացումն է: Ընդ որում, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պուտին-Ալիեւ զրույցում վերջինս խոստացել է ապահովել Ղարաբաղի կրոնա-մշակութային հուշարձանների պահպանումը եւ ազատ մուտքը այցելուների համար:

Թե ինչ արժե Ալիեւի խոստումը, գիտեն բոլորը: Բանն այն է, որ Բաքվի ռազմավարության մեջ է մտնում հայկական ժառանգության ոչնչացումը, քանի որ այդ երկիրը ստեղծվել է հայկական տարածքների վրա, եւ խնդիր է դրված վերացնել հայկական հետքը:

Այս առումով, հարց է առաջանում, ի վիճակի՞ են լինելու ռուս խաղաղապահներն ապահովել այս դրույթները: Խիստ կասկածելի է: Նախ, դրա համար նրանք պետք է շարվեն բոլոր ճանապարհների երկայնքով ու հսկիչ կետեր դնեն կրոնա-մշակութային բոլոր հուշարձանների մոտ, ինչն անիրական է, եթե այդ տարածքները չեն մնում հայկական վերահսկողության տակ: Ռուսաստանն այս հարցերով հորդորում է ներգրավվել միջազգային համապատասխան կառույցներին, սակայն դա նույնպես հարցի լուծում չէ:

Ինչ է անելու Ռուսաստանը, եթե շարունակվեն այս միջադեպերը: Ռուսաստանի խնդիրն իհարկե դա չէ, եւ Մոսկվան արձագանքելու է միայն իր ռազմական ներկայությանը սպառնացող վտանգին: Մյուս կողմից, այդ միջադեպերն անխուսափելիորեն սպառնալիք են դառնալու նաեւ ՌԴ զորախմբի համար, հատկապես Շուշիի, Հադրութի, Քարվաճառի եւ Քաշաթաղի հանձնումից հետո:

Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ ո՞վ կա Հայաստանում, որին դեռ հետաքրքրում է Ղարաբաղի ճակատագիրը: Նման խախտումների պարագայում Բաքուն համաշխարհային անասելի ոռնոց կբարձրացներ, իսկ Հայաստանում բավարարվեցին մեկ-երկու ապաքաղաքական տարտամ հայտարարությամբ: Ռուս եւ եվրոպացի արվեստագետների կոչերն ավելի շատ եւ լուրջ քաղաքական բովանդակություն էին պարունակում:

Հայաստանում դեռ կա՞ որեւէ պետական կառույց, քաղաքական դերակատարություն ունեցող որեւէ պառլամենտական ու ոչ պառլամենտական խումբ, որոնց այս հարցերը հետաքրքրում են: Հայտարարություններ են արվում, թե փորձելու են ինչ որ բաներ փոխել այդ աննպաստ համաձայնագրում, բայց ահա այսպիսի փաստերի պարագայում լռություն է: Իսկ դրանք էական փաստեր են, այն էլ՝ համաձայնագրի կատարման մեկնարկին, ինչն իսկապես հնարավորություն է ինչ որ բան շտկելու: Էլ չենք խոսում այն մասին, որ ի սկզբանե Ադրբեջանի գործողությունները եւ դրանց հետեւանք համաձայնությունը տեղով մեկ «կոմպրոմատ են»: Թե՞ երեք տասնամյակ «միջազգային հանրության» տակ մակաբուծելուց հետո հիմա էլ որոշել են շարունակել մակաբուծել ռուս խաղաղապահների տակ: Դա այլեւս անհնար է: Հայաստանին ու աշխարհին փաստարկներ են պետք, ոչ թե մակաբույծներ:

Ի դեպ, օկուպացված տարածքներում Բաքուն Թուրքիայի դրոշներ է տնկում: Ահա ձեզ եւս մեկ լուրջ եւ տարողունակ փաստարկ:

Ավելին

Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը