Հեռացեք անցնցում, մի շարունակեք վտանգել ներհայաստանյան անվտանգությունն ու Արցախից մնացած փոքրիկ հատվածի ճակատագիրը․Իվետա Տոնոյան
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հոգեխանգարմունքի մեջ գտնվող իշխանությունները ամենաբարձր մակարդակով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և հրահանգով, շարունակում են Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդումները: Այսօր՝ ժամը 16:00-ին, ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը: Այլ կերպ ասած՝ իշխանությունները կյանքի գնով փորձում են Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից: Սրան զուգահեռ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԱԱԾ: Եվ այս ամենից հետո թշնամու առաջ կքած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շարունակելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործելաոճը, ընդդիմությանն է լկտիաբար կոչ անում հայտարարել, որ բացառում են որեւէ բռնի գործողություն: Միակ մարդը, որը մինչև այս պահը բռնություն է հրահրել իր վրեժի կոչերով ու զինված խմբակներին ընդդիմության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչերով՝ դա Նիկոլ Փաշինյանն է: Մենք ասել ու ասում ենք, որ երկրի ներսում բախումների հրահրումը բացարձակ անընդունելի է, որ մեր հայրենակիցների անվտանգությունը բացառիկ առաջնահերթություն է: Այդ դո՛ւք եք, որ ձեր ֆեյքերով ու համախոհներով ամեն օր մեզ ոչնչացնելու սպառնալիքներ եք հնչեցնում: Անգամ հիմա, այս պահին, ձեզ ևս մեկ անգամ հորդորում ենք՝ հեռացեք անցնցում, մի շարունակեք վտանգել ներհայաստանյան անվտանգությունն ու Արցախից մնացած փոքրիկ հատվածի ճակատագիրը:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram