Հայերեն
Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը 

Ով և ինչ է շահում եռակողմ համաձայնագրից

Մամուլ

1997թ.-ից առ այսօր Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել եւ քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր: 1996 թ. հոկտեմբերի 29-ին ստորագրվում է Մոսկովյան հռչակագիրը: Լևոն ՏերՊետրոսյանը պնդում է հետևյալ կետերի կատարման անհրաժեշտությունը՝ կրակի դադարեցում, բանակցային գործընթացի ինտենսիվացում, փոխզիջումային տարբերակ: Արդեն տարվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որը իր աշխատանքները սկսեց 1996 թ. դեկտեմբերի 2-ին: Լիսաբոնյան գագաթնաժողովը սկսվում է միջազգային հանրության տրամադրվածության այնպիսի պայմաններում, որը ենթադրում էր պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 1997 թ․ գարնանը Մոսկվայում տեղի են ունենում եռակողմ բանակցություններ. Ադրբեջանը պնդում է, որ որպես կարգավորման հիմք պիտի ընդունվեն Լիսաբոնյան երեք սկզբունքները: Հայաստանը լքում է բանակցությունները, բայց չի կարողանում խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցով ներքաղաքական ճգնաժամի խորացումից: 1997 թ. հուլիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվեց ԼՂ հարցի կարգավորման փաթեթային տարբերակը։ Այն կազմված էր երկու համաձայնագրերից՝ նվիրված զինված հակամարտության դադարեցմանը։ Առաջինը ներառում էր զինված ուժերի դուրս բերում երկու փուլով, բաժանարար գոտու ստեղծում, տեղահանված անձանց վերադարձ նրանց նախկին մշտական բնակության վայրեր՝ բաժանարար գոտում, և անվտանգության մի շարք հարցեր: Լաչինի միջանցքը նախատեսվում էր հանձնել ԵԱՀԿ-ին վարձակալությամբ՝ միայն ԼՂ իշխանությունների կողմից օգտագործվելու պայմանով։ Երկրորդ համաձայնագիրն ուղղված էր ԼՂ կարգավիճակի որոշմանը և նախատեսում էր Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական Սահմանադրություն ունենալու իրավունք: 1998 թ. արտահերթ նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով, շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած բանակցային գործընթացի սկզբունքներին, սակայն ի տարբերություն նախորդ իշխանության, պնդում է հարցի լուծման փաթեթային տարբերակի վրա: 1998 թ. վերջին արդեն մամուլում ի հայտ է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկը՝ «Ընդհանուր պետության» կոնցեպտը, սակայն սկզբում դեռ պարզ չէր, թե այդ «Ընդհանուր պետության» անդամներ Ադրբեջանն ու Ղարաբաղը ինչ կարգավիճակ պետք է ունենային. «Մի դեպքում՝ Ղարաբաղը կարող է ստորադասվել Ադրբեջանին, մյուս դեպքում՝ «Ընդհանուր պետությունը» կարող է ձևավորվել կոնֆեդերատիվ սկզբունքներով, որտեղ Ղարաբաղը և Ադրբեջանը հանդես կգան որպես իրավահավասար սուբյեկտներ»: Սակայն «Ընդհանուր պետության» գաղափարը մերժվում է Ադրբեջանի կողմից. դեռևս 1999 թ. ապրիլի 1-ին Մոսկվայում Հեյդար Ալիևի հետ հանդիպումից հետո Քոչարյանը նշում է, որ Ալիևը հրաժարվել է «Ընդհանուր պետության» գաղափարից («Հայաստանի Հանրապետություն», 1999, 63): 2001 թ. հունվարին և մարտին Փարիզում տեղի են ունենում Քոչարյանի և Ալիևի միջև հերթական բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ: Փարիզում կայացած բանակցությունների ընթացքում հրապարակ են գալիս «Փարիզյան սկզբունքները»: ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում գործունեության որոշակի պասիվացումից հետո ԱՄՆ-ն որոշում է իր դիրքերը վերականգնել և բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու նպատակով Քի Վեսթում կազմակերպում է հանդիպում Քոչարյանի և Ալիևի միջև: Քի Վեսթի բանակցությունների արդյունքում հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը:

Քի Վեսթից հետո ի հայտ եկավ նոր առաջարկների անհրաժեշտություն. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով և Պրահայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված նոր առաջարկները ամրագրվեցին և կողմերին ներկայացվեցին 2007 թ. նոյեմբերի 29- ին Մադրիդ քաղաքում՝ ստանալով Մադրիդյան սկզբունքներ անվանումը։ Այս փաստաթղթի պարունակությունը հետագայում մասնակիորեն գաղտնազերծվեց 2009 թ. հուլիսի 10-ին Լ՚Ակվիլայում համանախագահող երկրների ղեկավարների արած հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախարարները 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Հայաստանին և Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ: Հիմնարար սկզբունքները պարունակում են փոխզիջում, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման 14 սկզբունքների վրա: Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ, որը կտրամադրի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն»: 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կառավարումը նոր դարագլուխ չի բացում Ղարաբաղյան կոնֆլիկտի պատմության մեջ. նա շարունակում է բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ:


44 օր տևած պատերազմից հետո Հայաստանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը ստորագրեցին մի համաձայնագիր, որը եթե համեմատելու լինենք նախկինում Հայաստանի առաջ դրված բանակցային պահանջներին՝ ամենամաքսիմալն է և ամենամոտը ոչ թե համաձայնագիր, այլ բացահայտ կապիտուլյացիա կոչվելուն: Սա 94-ի հաշտության պայմանագրից հետո Հայաստանի համար ամենաաննպաստ պայմաններն են: Մի կողմ դնենք այս պահին այն հանգամանքը, թե ինչու ստորագրվեց նման համաձայնագիր, ինչ պայմաններում և ինչպես կարելի է դա բնութագրել: Անհրաժեշտ է հասկանալ, թե ով և ինչ է շահում նման համաձայնությունից: Շահում է թերևս միայն ՌԴ-ն. Մի կողմից վերջինս զսպեց Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում,մյուս կողմից արեց անհնարինը՝ պահպանեց բարիդրացիական հարաբերությունները թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, այսինքն արեց այն ինչը ապրիորի անհնարին էր թվում մի դեպքում, եթե ՌԴ-ն միջամտեր հակամարտությանը: ՌԴ-ն ամրապնդեց իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում և փաստացի մինսկի պրոցեսը վիժեցվեց: Շահեց նաև Թուրքիան, քանի որ Մինսկի պրոցեսի տորպեդահարումից հետո առնվազն դե ֆակտո Թուրքիան դառնում է բանակցային կողմ:

Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես Իշխանյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը