Հայերեն
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Սամվել Կարապետյանի հանդիպումը եզդիական համայնքի հետ «Ուժեղ Հայաստանի» հայտնվելը խառնեց իշխանության բոլոր հաշվարկները․ Ավետիք Չալաբյան Ահազանգեր ընտրություններից առաջ․ քաղաքացիները հայտնաբերում են իրենց հասցեներում գրանցված անհայտ անձանց Փաշինյանը պարտվեց բանավեճի ընթացքում, կպարտվի նաև ընտրություններում․ «Ուժեղ Հայաստան» դաշինք 

Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան

Քաղաքականություն
 Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ էր ուզում հայ ժողովուրդը 2018 թվականին։

Մարդիկ փողոց էին դուրս եկել արժանապատիվ կյանքի հույսով։ Նրանք ուզում էին ներքին համերաշխություն, արդարություն, ժողովրդավարություն, անվտանգություն, խաղաղություն, աշխատելու և սեփական քրտինքով ընտանիք պահելու հնարավորություն։ Ուզում էին պետություն, որտեղ քաղաքացին իշխանության համար «տուգանքի մատերիալ» չէ, այլ երկրի իրական տերը։

2018-ի շարժման ուժը հենց այդ հանրային երազանքն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ միավորվեցին ոչ թե մեկ անձի, այլ փոփոխությունների գաղափարի շուրջ։ Նրանք հավատում էին, որ հնարավոր է կառուցել ավելի արդար, ավելի մարդկային և ավելի անվտանգ Հայաստան։

Այդ օրերին «Բարգավաճ Հայաստանը», լինելով խորհրդարանական երկրորդ ուժ, կանգնեց ժողովրդի կողքին՝ հասկանալով, որ հասարակությունը ցանկանում է կոտրել կեղեքման, անարդարության և նվաստացման փակ շրջանը։ ԲՀԿ-ն միացավ ոչ թե անձերի, այլ ժողովրդի ձգտումներին, երազանքներին, մարդկանց ցանկությանը՝ ապրել ազատ, արժանապատիվ և կանխատեսելի երկրում։

Գագիկ Ծառուկյանը դեռ 2018-ի դրամատիկ օրերին հստակ արձանագրել էր, որ պետությունը չի կարող գոյատևել սեփական ժողովրդի դժգոհության, աղքատության և հուսահատության հաշվին։

Եվ քաղաքական իրականությունն այն է, որ հենց ԲՀԿ-ի միանալը համաժողովրդական շարժմանը փոխեց քաղաքական նժարի ծանրությունը՝ վճռորոշ նշանակություն ունենալով ճգնաժամի հանգուցալուծման հարցում։

2018-ին ժողովուրդը ճիշտ էր։

Ճիշտ էր, որոնք կանգնեց հանրային փոփոխությունների պահանջի կողքին։

Սակայն տարիները բացահայտեցին ամենացավոտ ճշմարտությունը․ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դավաճանեցին հենց այն արժեքներին, որոնց անունից իշխանության եկան։

Հեղափոխության դրական ներուժը մսխվեց իշխանության պահպանման մոլուցքի, քաղաքական վրեժխնդրության և պետական կառավարման ձախողումների պատճառով։ Հանրությանը խոստացված արդարության փոխարեն՝ մարդիկ ստացան ընտրովի արդարադատություն։ Ժողովրդավարության փոխարեն՝ քաղաքական հետապնդումներ և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն։ Սիրո և համերաշխության փոխարեն՝ ատելության, պառակտման և թշնամանքի մթնոլորտ։

Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հրապարակում ազնվորեն ասեր, որ մի քանի տարի անց Հայաստանը կանգնելու է Արցախի կործանման, հազարավոր զոհերի, ազգային նվաստացման, քաղաքական հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակումների և սոցիալական ծանր ճնշումների առաջ, ժողովուրդը երբեք նրան իշխանություն չէր վստահի։

Եթե նա ասեր, որ աշխատավոր մարդուն վերածելու է «տուգանքի մատերիալի», փոքր ու միջին բիզնեսին՝ հարկային ճնշումների հիմնական թիրախի, բարձրացնելու է հարկերն ու գույքահարկը, իսկ այդ ամենի ֆոնին միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանելու յուրայիններին, նա ոչ թե հեղափոխության առաջնորդ կդառնար, այլ կարժանանար համաժողովրդական մերժման։

Այսօր արդեն ակնհայտ է՝ իշխանությունը վաղուց կորցրել է հանրային պատասխանատվության զգացումը։ Փաշինյանի իշխանության առաջնահերթությունը ոչ թե ժողովրդի բարեկեցությունն է, այլ սեփական քաղաքական վերարտադրությունն ու յուրայինների հարստացումը։ Այդ պատճառով հասարակությունը վերածվել է մշտական հարկային, վարչական և հոգեբանական ճնշումների թիրախի։ Աշխատող մարդը չի զգում պետության աջակցությունը։ Փոքր ու միջին բիզնեսը չի զգում պաշտպանվածություն։ Երիտասարդը չի տեսնում վստահելի ապագա։ Թոշակառուն չի զգում սոցիալական արդարություն։

Փոխարենը՝ իշխանությունը զբաղված է քաղաքական հակառակորդների դեմ պայքարով և հասարակությունը պառակտելու քաղաքականությամբ։

Հայ ժողովուրդը խաբված է։

Խաբված ենք նաև մենք, որ անկեղծորեն հավատացել էինք փոփոխությունների հնարավորությանը և կանգնել ժողովրդի կողքին։

Բայց ժողովրդի փոփոխությունների պահանջը չի մահացել։ Այն այսօր էլ կա՝ ավելի հասուն, ավելի գիտակցված և ավելի պահանջատեր ձևով։

Այսօր էլ մեր ժողովուրդն ուզում է անվտանգ պետություն, արժանապատիվ կյանք, սոցիալական արդարություն, ազգային համերաշխություն և խաղաղ հասարակություն, որտեղ մարդը կարող է ապրել իր աշխատանքի շնորհիվ, ոչ թե գոյատևել իշխանության կամայականությունների պայմաններում։ Այսօր էլ մարդիկ ուզում են պետություն, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդն է ստիպված սպասարկել իշխանության քմահաճույքները և բարեկեցությունը։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է կանգնած մնալ այդ արժեքների կողքին։ Ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր, մենք փոփոխություններ ենք ուզում։ Այս անգամ՝ պատասխանատու կառավարման, անվտանգության, սոցիալական արդարության և ազգային արժանապատվության հիման վրա։

Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ այլ իրականություն․

պետություն, որտեղ աշխատող մարդը հարգված է, բիզնեսը՝ պաշտպանված, երիտասարդը՝ ապագա ունեցող, թոշակառուն՝ արժանապատիվ կյանքով ապրող, իսկ պետությունը՝ ուժեղ, անվտանգ և ինքնիշխան։
Փոփոխությունները անհրաժեշտ են։

Եվ փոփոխություններն անպայման լինելու են։

Հունիսի 7-ին քվեարկեք թիվ 7-ին՝ հանուն լավ, անվտանգ, արդար և բարգավաճ Հայաստանի։
 
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը