Հայերեն
Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին 

Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավի մեկնարկում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն առանձնացավ «շռնդալից» վարքով ու էլ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայտարարություններով:

Քանի որ այս օրերին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում դրանք բազմիցս արծարծվել են, պարզապես հընթացս հիշեցնենք դրանցից մեկ-երկուսը:

Առաջինը. Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել...»: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, թե «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել, էնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ...»:

Եթե խիստ հակիրճ, ապա թե՛ Ղարաբաղյան շարժման, թե՛ Արցախի՝ «ինչով մերը լինելու» մասին Փաշինյանի հայտարարությունները գաղափարաքաղաքական դիվերսիա են Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Սա՝ մեղմ, նույնիսկ շատ մեղմ ասած:

Սկսենք նրանից, որ եթե Փաշինյանը (նրա ՔՊ-ն էլ իր հետ, իհարկե) Ղարաբաղյան շարժումը համարում է «ճակատագրական սխալ», ապա ինքնաբերաբար ստացվում է, որ սխալ և անընդունելի են նաև դրա հետ կապված անմիջականորեն առնչվող զարգացումները, իրողությունները, գործիչները, հերոսները: Ամեն ինչը: Այն ամենը ու բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել Ղարաբաղյան շարժման ակունքներում, ովքեր ներգրավվել են այդ շարժման մեջ, ովքեր կյանքը չեն խնայել, որպեսզի այդ շարժումը հասնի հաջողության:

Այսինքն, սա Փաշինյանի հերթական «ցաքուցրիվ» հայտարարությունը չէ, սա Փաշինյանի՝ Արցախի ու Արցախի հայության դեմ անթաքույց ատելության հերթական դրսևորումը չէ միայն: Սա շատ ավելի հեռուն գնացող ու բազմապատիկ ավելի վտանգավոր հայտարարություն է: Առհասարակ, «ճակատագրական սխալ» արտահայտությունը ավելի շատ հուզականություն է պարունակում: Բայց դա երկրորդական նրբերանգ է: Իսկ հիմնականն ու առանցքայինն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է: Եթե կուզեք՝ ծնունդ:

Հետևաբար, եթե Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ռազմավարական (ճակատագրական) սխալ է եղել, ապա դա ուղիղ գծով նույնն է, եթե ասի, որ Հայաստանի Հանրապետության հռչակումն ու կայացումը սխալ են, պետք է այդ սխալն ու դրա հետևանքները (արդյունքները) վերացնել: Պարզ ասած՝ Փաշինյանի հայտարարությունը հենց Հայաստանի պետականությունը լուծարելու մասին է:

Այսինքն, Ղարաբաղյան շարժման վրա Փաշինյանի հարձակումը նույնն է, նույն տրամաբանության և ուղեգծի մեջ է, ինչ Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ նրա հարձակումները, արմատապես անընդունելի գնահատականներն ու բնորոշումները: Մեծ հաշվով, երբ հարվածում ես Անկախության հռչակագրին, այդ հիմնարար փաստաթղթին արված հղումն ուզում ես ջնջել Սահմանադրության նախաբանից, «ճակատագրական սխալ» ես հռչակում Ղարաբաղյան շարժումը, ապա ոչ միայն ուրանում ես այդ ամենը, այլև հարվածում ես Հայաստանի անկախության հիմքերին, հարցականի տակ ես դնում մեր պետության գոյության իրավունքն ինքնին:

Մի բան, որի մասին արդեն մի քանի տասնամյակ երազում են, որի ուղղությամբ աշխատում են հարևան Թուրքիան և Ադրբեջանը:

Ի դեպ, Ադրբեջանի մասին: Փաշինյանի նախընտրական գովազդի նպատակ հետապնդած «Եվրոպական քաղաքական համայնքի» միջոցառման ժամանակ ՔՊ-ի ղեկավարը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են կա՛մ նույն, կա՛մ շատ նման խոսույթ»:

Սա հատկանշական պահ է: Այո, իսկապես էլ Փաշինյանի ու Ալիևի, քպականների ու արդրբեջանցիների խոսույթները բավականին զուգահեռված ու համահունչ են: Բայց ոչ «դատարկ», որևէ հիմք չունեցող «խաղաղության» առումով, ինչն ակնարկում է ՔՊ ղեկավարը: Հենց վերոնշյալ ու մնացյալ այլ հարցերում: Այո, նույնական են. Ալիևն էլ է հայ ժողովրդին պատերազմով սպառնում, Նիկոլ Փաշինյանն էլ է պատերազմով սպառնում: Ալիևն ասում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել, Փաշինյանը լուծարման խնդրանքով դիմում է ԵԱՀԿ (ու լուծարեցին), Ալիևն ասում էր «Ղարաբաղն Ադրբեջան է», Փաշինյանն ու նրա ՔՊ վերնախավն ամբողջ կազմով կրկնեցին ու կրկնում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Ու դա ընդունեցին Պրահայում: Փաշազադեն սուտ և ագրեսիվ հայտարարություններ է անում Հայ առաքելական եկեղեցու հասցեին, Փաշինյանը անմիջապես իր ուժային կառույցներով ու այլ քստմնելի եղանակներով հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա, կալանավորում սրբազան հայրերի, արգելափակում Վեհափառի տեղաշարժը, զազրախոսում եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների հասցեին:

Նույն ԵՔՀ ցուցադրագովազդային հավաքի ժամանակ Ալիևը ելույթ է ունենում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապօրինի գերված գործիչներին ահաբեկիչներ, իսկ հայությանը սեպարատիստներ (անջատողականներ) բնորոշում, իսկ Փաշինյանը ծպտուն իսկ չի հանում: Նույնիսկ «թենքյու» է ասում:

Ալիևը թշնամական ակնարկներ է անում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին, Փաշինյանը իր գաղտնալսողական, լրտեսական ու «գործտվողական» խմբավորումներով հետապնդումներ է իրականացնում ընդդիմության դեմ:

Այսինքն, էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի հասկանալի դառնա, որ Փաշինյանն ու Ալիևը, այո, խոսում և գործում են նույն ուղղությամբ: Ըստ որում, խոսքը թե՛ Հայաստանի Սահմանադրության նախաբանն ու Անկախության հռչակագրին հղումը ջնջելու մասին է, թե՛, կարող եք չկասկածել, «300 հազար թրքախոս ադրբեջանցիների՝ «արևմտյան Ադրբեջան» վերադառնալու» մասին:

Մի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը, այո, շատ նման կամ գրեթե նույն խոսույթն ունեն: Ողջ հարցն այն է, որ այդ «խոսույթի» բովանդակությունը ոչ մի աղերս չունի Հայաստանի ու հայության շահերի հետ: Ավելին, արմատապես հակառակ է հայության և Հայաստանի շահերին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԻրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԻսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El PaisՍագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ