Հայերեն
Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան 

Գագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը

Քաղաքականություն

Հայաստանում անցկացված ԵՄ գագաթնաժողովից շատերը սպասում էին իրական քաղաքական արդյունքներ՝ հստակ հուշագրեր, անվտանգության երաշխիքներ և խաղաղությանն ուղղված համաձայնություններ։ Հանրության մի հատված ակնկալում էր, որ Եվրոպան կփորձի հանդես գալ որպես տարածաշրջանային կայունության ապահովող ուժ։ Սակայն այդ սպասումների փոխարեն գագաթնաժողովը Երևան բերեց մի պատկեր, որն ավելի շատ հիշեցնում էր աշխարհաքաղաքական դիմակայության հերթական դրսևորում, քան խաղաղության օրակարգ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան շատերի կողմից ընկալվեց ոչ միայն որպես դիվանագիտական քայլ, այլ նաև որպես ուղերձ Ռուսաստանի նկատմամբ։ Զելենսկին Ռուսաստանի համար պետության ղեկավար է, որի երկիրը գտնվում է բաց ռազմական հակամարտության մեջ Մոսկվայի հետ։ Եվ այն հանգամանքը, որ նրան Երևանում ընդունում են պետական բարձր մակարդակով ու բոլոր պատիվներով, չէր կարող աննկատ մնալ Ռուսաստանի համար։

Միևնույն ժամանակ, Հայաստանի հասարակության մեջ հաճախ հիշեցվում է նաև մեկ այլ կարևոր հանգամանք։ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան աջակցում էր Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական մատակարարումների մակարդակով։ Այդ փաստը մինչ օրս շարունակում է դժգոհություն առաջացնել հայ հասարակության որոշ շրջանակներում, որոնք չեն հասկանում, թե ինչու է Երևանը փորձում անտեսել անցյալի այդ իրադարձությունները և ներկայացնել Զելենսկու այցը բացառապես որպես բարեկամական հարաբերությունների դրսևորում։

Պատահական չէ, որ Ռուսաստանն արագ արձագանքեց տեղի ունեցածին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել՝ կապված Ռուսաստանի հասցեին հնչող «ահաբեկչական սպառնալիքների» համար Զելենսկուն հարթակ տրամադրելու անընդունելիության հետ։ Սա հերթական ազդակն էր այն մասին, որ Մոսկվայում Երևանի գործողությունները դիտարկում են ոչ միայն որպես դիվանագիտական ակտիվություն, այլ որպես քաղաքական կողմնորոշման փոփոխության դրսևորում։

Այս ֆոնին առավել ուշագրավ էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։ Նա բաց տեքստով նշեց, որ տարիներ առաջ Հայաստանը, իր խոսքով, դիտարկվում էր որպես Ռուսաստանի «արբանյակ», և փորձեց ներկայիս եվրոպական ակտիվությունը ներկայացնել որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունք։ Սակայն նման գնահատականները շատերի կողմից ընկալվում են որպես պատմական իրականության անտեսում, քանի որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները ձևավորվել ու զարգացել են տասնամյակների ընթացքում՝ մեծապես նաև հայկական սփյուռքի աշխատանքի շնորհիվ։ Դեռ մինչև 2018 թվականը Ֆրանսիայի նախագահները պետական այցերով եղել են Հայաստանում, իսկ հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտապես առանձնահատուկ բնույթ են ունեցել։

Այս ամենի ֆոնին ավելի ակնհայտ է դառնում այն տեսակետը, որ գագաթնաժողովն ու եվրոպական ակտիվությունը նաև ներքաղաքական նպատակներ ունեն։ Ընտրություններից անմիջապես առաջ իշխանության համար կարևոր է ստեղծել այնպիսի պատկեր, թե Հայաստանը դարձել է Եվրոպայի լիարժեք գործընկերը և հենց գործող կառավարությունն է ապահովել այդ հարաբերությունների զարգացումը։ Սակայն քաղաքական գեղեցիկ հայտարարություններն ու բարձր մակարդակի հանդիպումները չեն փոխում երկրի ներսում առկա խնդիրները։

Հասարակության մեջ շարունակվում են քննարկումները ժողովրդավարական գործընթացների վիճակի, ընդդիմության նկատմամբ վերաբերմունքի, փողոցային ձերբակալությունների և քաղաքական ճնշումների մասին։ Եվ որքան էլ եվրոպացի առաջնորդները Երևանում խոսեն ժողովրդավարության և ազատությունների մասին, այդ խնդիրները չեն անհետանում նրանց հեռանալուց հետո։ Գագաթնաժողովի մասին հնարավոր է մեկ ամիս անց քչերն արդեն հիշեն, սակայն ներքին քաղաքական լարվածությունն ու հասարակական բևեռացումը շարունակելու են մնալ Հայաստանի իրական օրակարգում։

Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա Սողոմոնյան