Հայերեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» 

Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում

Քաղաքականություն

Հայաստանում նախընտրական մթնոլորտը գնալով ավելի է դուրս գալիս ներքաղաքական պայքարի սահմաններից և վերածվում արտաքին ուժերի շահերի բախման տարածքի։ Տարբեր պետություններ ու միջազգային կենտրոններ արդեն բացահայտորեն ցույց են տալիս իրենց համակրանքը այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ՝ փորձելով ազդեցություն ունենալ երկրի քաղաքական ընթացքի վրա։ Այս պայմաններում ավելի հաճախ է հնչում հարցը՝ արդյո՞ք Հայաստանը շարունակում է ինքնուրույն որոշել իր քաղաքական ապագան, թե ընտրական գործընթացները աստիճանաբար հայտնվում են արտաքին ազդեցությունների ներքո։

Հատկապես ուշագրավ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բացահայտ աջակցությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Եթե տարբեր երկրներից հնչող ցանկացած ազդակ Ռուսաստանի դեպքում անմիջապես ներկայացվում է որպես արտաքին ազդեցություն և միջամտության փորձ, ապա ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվում նաև արևմտյան առաջնորդների դեպքում։ Այս հարցը գնալով ավելի հաճախ է հնչում ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության տարբեր շերտերում։

Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում վաղուց արդեն միայն բարեկամական հարաբերությունների տիրույթում չէ։ Տարբեր փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ֆրանսիական տնտեսական և քաղաքական ներկայությունը Հայաստանում տարեցտարի ընդլայնվում է, իսկ գործող իշխանությունը դիտարկվում է որպես այդ ուղղության հիմնական գործընկեր։ Այդ ֆոնին Մակրոնի հրապարակային աջակցությունը շատերի կողմից ընկալվում է ոչ թե որպես սովորական դիվանագիտական ժեստ, այլ որպես հստակ քաղաքական դիրքավորում՝ ուղղված կոնկրետ իշխանության պահպանմանը։

Ստացվում է մի իրավիճակ, երբ նույն երևույթը տարբեր չափանիշներով է գնահատվում։ Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին հայտարարությունները ներկայացվում են որպես սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, մինչդեռ արևմտյան երկրների բացահայտ աջակցությունը հաճախ փորձ է արվում ներկայացնել որպես ժողովրդավարության պաշտպանության քայլ։ Սակայն նման երկակի մոտեցումները ոչ թե ամրապնդում, այլ հակառակը՝ խաթարում են հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ։

Այս ամենը առավել զգայուն է դառնում ընտրական գործընթացների նախաշեմին, երբ հասարակության համար կարևոր է վստահ լինել, որ երկրի քաղաքական ապագան որոշվում է բացառապես Հայաստանի քաղաքացիների կամքով, այլ ոչ արտաքին կենտրոնների շահերով։ Հանրության մոտ ձևավորվող կասկածները վտանգավոր են հատկապես այն պատճառով, որ դրանք խորացնում են առանց այդ էլ առկա բևեռացումն ու անվստահությունը պետական համակարգի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, քննարկումների առարկա է դարձել նաև այն, որ Եվրոպական կառույցները Հայաստանում ունեն արագ արձագանքման խմբեր, որոնք, ըստ պաշտոնական բացատրությունների, պայքարում են հիբրիդային սպառնալիքների դեմ։ Սակայն ընդդիմադիր շրջանակներում պարբերաբար հնչում են մեղադրանքներ, թե այդ գործընթացների շրջանակում սահմանափակվում են սոցիալական ցանցերում գործող հայկական էջերի, ալիքների և հրապարակումների հնարավորությունները, հատկապես այն դեպքերում, երբ դրանք քննադատում են գործող իշխանությանը։

Այս իրավիճակը նոր հարցեր է առաջացնում խոսքի ազատության և ժողովրդավարության իրական սահմանների վերաբերյալ։ Եթե քաղաքական տարբեր կարծիքներ արտահայտող հարթակները ենթարկվում են սահմանափակումների, ապա արդյոք դա չի՞ դառնում ընտրական գործընթացների վրա ազդեցության գործիք։ Եվ եթե արտաքին դերակատարները մասնակցում են ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև տեղեկատվական միջավայրի ձևավորման գործընթացին, ապա մի՞թե սա չի կարելի դիտարկել որպես ներքին քաղաքական կյանքի վրա ուղղակի ազդեցություն։

Հայաստանի համար այսօր առավել կարևոր է պահպանել սեփական ինքնիշխանությունը ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլև քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Հակառակ դեպքում ընտրությունները կարող են վերածվել ոչ թե հասարակության կամարտահայտության, այլ աշխարհաքաղաքական շահերի բախման հերթական հարթակի։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցմանԻրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄԻսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El PaisՍագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերըICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածրՍտորագրահավաք՝ ընդդեմ քվենների գողության. ՀՃԿ անդամները Ազատության հրապարակոմ ենՄի թողեք, որ կացինն իջնի գլխներիդ, որ հասկանաք' գլուխը մտածելու համար է. միացեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՀամոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ ՊուտինինԻրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համարԿորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համարԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Կենտրոնամետ Դեմոկրատների Միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել թափանցիկություն և հարգել իրավական պատշաճ ընթացակարգերը Արմեն Աշոտյանի գործումԺոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային