Հայերեն
Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան 

Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում

Տեսանյութեր

Ծննդյան քարտեզը մոլորակների դիրքերի պատկերումն է Ձեր ծննդյան պահին։ Աստղագուշակության մեջ բոլոր երկնային մարմինները պայմանականորեն կոչվում են մոլորակներ և յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը։ Մոլորակները բաժանվում են անձնական և բարձրագույն։ Անձնական մոլորակները ձևավորում են Ձեր անհատականության հիմքը, իսկ բարձրագույններն արտացոլում են հասարակության մեջ Ձեր դրսևորումը, հոգևոր զարգացումն ու լայնամասշտաբ փոփոխությունները։ Այս հոդվածում կօգնենք հասկանալ, թե Ձեր ծննդյան քարտեզում յուրաքանչյուր մոլորակ ինչ դեր է կատարում։

Արև

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է ընտանիքում առաջնորդի կերպարի համար, որպես կանոն՝ հոր կամ այն անձի, որը Ձեր համար կատարում է գլխավոր ծնողի դերը։ Արևը նաև կապված է հասարակության մեջ ճանաչման, հանրայնության, արտահայտիչ արտաքինի, խարիզմայի և գիտակցության հետ։ Ձեր կենդանակերպի նշանը այն նշանն է, որի մեջ գտնվում է Արևը․ այն ձևավորում է Ձեր անձի հիմնական գծերը և դրա հիման վրա էլ կազմվում են տարածված ընդհանուր հորոսկոպները։ Ձեր ծննդյան քարտեզում ուժեղ Արևը ձեզ խարիզմայով և ամուր առողջությամբ է օժտում, մինչդեռ թույլ Արևը ձեզ ավելի համեստ և անապահով է դարձնում։

Լուսին

Անձնական մոլորակ, որը ի տարբերություն Արևի, պատասխանատու է ոչ թե Ձեր արտաքին դրսևորման, այլ զգացմունքային վիճակի, ենթագիտակցության, իրական կարիքների և ընդհանուր հուզական կայունության համար։ Լուսինը նաև արտացոլում է ձեր մոր կամ ձեր կյանքում մայրական դեր խաղացող անձի կերպարը:

Կենդանակերպի այն նշանը, որտեղ գտնվում է Ձեր Լուսինը, որոշում է, թե ինչպիսին եք Դուք հոգեբանական և զգացմունքային առումով՝ ինչպես եք հաղթահարում դժվարությունները, ինչպես եք վարում Ձեզ կոնֆլիկտների ժամանակ և որքանով եք կարողանում ինքնատիրապետում պահպանել։ Ծննդյան քարտեզում ուժեղ Լուսինը բերում է հուզական կայունություն և լավ ինտուիցիա, մինչդեռ թույլ Լուսինը վկայում է հուզական մեկուսացման և անկայուն արձագանքներ մասին:

Վեներա

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է սիրո, նյութական արժեքների, ֆինանսների և հաճույքների համար։ Վեներայի նշանը ծննդյան քարտեզում արտացոլում է Ձեր վերաբերմունքը այս բոլոր ոլորտների նկատմամբ, ինչպես նաև՝ որքան դիվանագիտական եք, որքան եք գնահատում գեղեցկությունը և ինչպես եք վերաբերվում գումարին։

Կանանց ծննդյան քարտեզում Վեներան նաև նկարագրում է արտաքին դրսևորումը՝ բնավորության նրբերանգները, վարքագիծը և սովորությունները։ Տղամարդկանց քարտեզում այն նաև ցույց է տալիս իդեալական կնոջ կերպարը։

Ուժեղ Վեներան ծննդյան քարտեզում տալիս է հմայք և լավ ճաշակ, մինչդեռ թույլ Վեներան կարող է հաղորդել քմահաճույք և չափազանց դրամատիզմ:

Մարս

Մեկ այլ անձնական մոլորակ, որը պատասխանատու է կամքի ուժի, ակտիվության, սեռական բնույթի էներգիայի և նախաձեռնողականության համար։ Մարսի գտնվելու նշանը Ձեր ծննդյան քարտեզում ցույց է տալիս թե որքան հավակնոտ և նախաձեռնող եք Դուք, որքան կենսական ու ֆիզիկական էներգիա ունեք, և որքան ուժեղ է Ձեր կամային բնավորությունը։

Տղամարդու ծննդյան քարտեզում Մարսը ցույց է տալիս ֆիզիկական և մտավոր ուժը, իսկ կնոջ քարտեզում՝ իդեալական տղամարդու կերպարը։

Ուժեղ Մարսը տալիս է վճռականություն և համարձակություն, մինչդեռ թույլ Մարսը բերում է պասիվություն և կամքի թուլություն:

Մերկուրի

Անձնական մոլորակ է, որը պատասխանատու է մտածողության, խոսքի, ուսման և հաղորդակցության համար։ Մերկուրիի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է Ձեր հաղորդակցական կարողությունները, այդ թվում՝ գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, ցույց է տալիս, թե որքան լավ եք կարողանում երկխոսություն վարել և շփվել լսարանի հետ, ինչպես նաև, Ձեր հետաքրքրասիրությունն ու սովորելու ունակությունը:

Ուժեղ Մերկուրին տալիս է խոսքի ճարտարություն, համոզելու կարողություն և սուր միտք, մինչդեռ թույլ Մերկուրին արտահայտվում է ուշադրության պակասով, ուսման դժվարություններով և թույլ հաղորդակցական հմտություններով։

Յուպիտեր

Մոլորակ, որը Ձեր ծննդյան քարտեզում պատասխանատու է աշխարհայացքի, հորիզոնների ընդլայնման, հաջողության և սոցիալական ձեռքբերումների համար։ Յուպիտերի գտնվելու կենդանակերպի նշանը ցույց է տալիս, թե որտեղ է Ձեզ սպասվում հաջողությունը և ինչ ճանապարհով կարող եք հասնել հասարակական ճանաչման։

Տունը, որտեղ գտնվում է մոլորակը, ներկայացնում է այն ոլորտը, որտեղ Դուք բնականաբար բախտավոր եք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։ Իսկ Մերկուրիի նշանը բնութագրում է այն, թե ինչ եղանակով կարող եք հասնել հաջողության այդ ոլորտում։

Ուժեղ Յուպիտերը տալիս է լավատեսություն, իմաստություն և կյանքի հանդեպ ծարավ, մինչդեռ թույլ Յուպիտերը կարող է արտահայտվել ագահությամբ, մոլեռանդությամբ և նպատակասլացության պակասով։

Սատուրն

Մոլորակ, որը խորհրդանշում է պատասխանատվություն, կարգապահություն, կառուցվածքային մտածողություն, համբերություն և աշխատանքի արդյունք։ Ձեր Սատուրնի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է, թե որքան կարգապահ, համբերատար և աշխատասեր եք։

Տունը, որտեղ գտնվում է Սատուրնը, ցույց է տալիս կյանքի այն ոլորտը, որտեղ ստիպված եք լինելու առավել մեծ համբերություն ցուցաբերել և ամենամեծ ջանքերը ներդնել՝ չսպասելով ճակատագրի նվերների, այլ ամեն ինչի հասնելով հետևողական և քրտնաջան աշխատանքի միջոցով։

Ուժեղ Սատուրն ունեցող մարդուն բնորոշ է բարձր ինքնակարգապահությունը, մինչդեռ թույլ Սատուրնը կարող է արտահայտվել պատասխանատվության վախով, անհամբերությամբ և ինքնատիրապետման անկարողությամբ։

Ուրան, Նեպտուն և Պլուտոն: Բարձրագույն մոլորակներ են, որոնք գտնվում են Արեգակից մեծ հեռավորության վրա և շարժվում են շատ դանդաղ, այդ պատճառով էլ դրանց ազդեցությունը երբեմն տարածվում է ամբողջ սերունդների վրա։

Ուրան

Անակնկալների և անսպասելի փոփոխությունների մոլորակ, որը պատասխանատու է նորարարությունների, ազատության և փոխակերպումների համար։ Ուրանի ցիկլը տևում է մոտ 84 տարի՝ յուրաքանչյուր կենդանակերպի նշանում նյոթ տարվա ընդմիջումով։ Այս մոլորակը կապված է հանկարծակի փոփոխությունների, ներշնչումների, հեղափոխական գործընթացների և տեխնոլոգիական առաջընթացների հետ։

Եթե Ուրանը ուժեղ է ծննդյան քարտեզում, մարդը դառնում է նորարար և «սպիտակ ագռավ», մինչդեռ թույլ Ուրանի դեպքում կարող է նկատվել հակվածություն դեպի քաոս և կործանում։

Նեպտուն

Ֆանտազիաների, երազանքների և պատրանքների մոլորակ, որը պատասխանատու է հոգևորության, ինտուիցիայի և խորհրդավորության համար։ Նեպտունի ցիկլը մոտ 165 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է մոտ 14 տարի։ Այս մոլորակը կապված է խոր զգայունության, ստեղծագործական երևակայության և ներքին հոգևոր ընկալման հետ։

Ուժեղ Նեպտունը ծննդյան քարտեզում տալիս է նուրբ զգայունություն, երաժշտական տաղանդ, բարձր կարեկցանք, մինչդեռ թույլ Նեպտունը կարող է արտահայտվել կախվածությունների հակվածությամբ, իրականությունից փախուստով և անորոշությամբ։

Պլուտոն

Մոլորակ, որը պատասխանատու է խորը ներքին փոխակերպումների, իշխանության, վերածնման և մասշտաբային ճգնաժամերի համար։ Սա ամենադանդաղ շարժվող մոլորակն է․ նրա ցիկլը մոտ 248 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է տարբեր ժամանակ՝ մոտ 12-ից մինչև 30 տարի, քանի որ շարժվում է ոչ ստանդարտ ուղեծրով և ցիկլային փուլերով։

Ուժեղ Պլուտոնը ծննդյան քարտեզում տալիս է մագնիսականություն և գրավչություն, ինչպես նաև կյանքի հանդեպ ուժեղ կամք և բարձր դիմակայունություն՝ բառացիորեն բարձր կենսունակություն, մինչդեռ թույլ Պլուտոնը կարող է արտահայտվել մանիպուլյատիվ վարքագծով և ինքնաոչնչացման միտումներով։

Այն մասին, թե հստակ որ կենդանակերպի նշաններում է տվյալ մոլորակը ուժեղ կամ թույլ, կարդացեք խորագրի հաջորդ նյութերում։

ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԷս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում է«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել ԿարապետյանՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ ՎարդևանյանՀայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցՄենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանԸնդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանՄրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ ԿարապետյանՊատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանԱհաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի