Հայերեն
Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան «ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները 

Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ

Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում նկատվող լարվածությունը հասնում է նոր աստիճանի։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ իշխանության վարքագիծը գնալով ավելի կոշտ է դառնում, իսկ հռետորաբանությունը՝ առավել ագրեսիվ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում նկատվող կոշտ ձևակերպումները, ըստ դիտորդների, վկայում են այն մասին, որ առաջնային նպատակն իշխանության պահպանումն է՝ անկախ դրա համար կիրառվող միջոցներից։ Այս ֆոնին առավել ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ արտաքին գործընկերների արձագանքը հաճախ սահմանափակվում է լռությամբ, ինչը, ըստ մասնագետների, ավելի է խորացնում ներքին անորոշությունը։

Ընդդիմադիր դաշտի ակտիվացումը, ըստ մի շարք գնահատականների, դարձել է իշխանության անհանգստության հիմնական պատճառներից մեկը։ Հատկապես գործարար և բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները քաղաքական շրջանակներում ընկալվում են ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես քաղաքական ազդակ։

Կարապետյանը դատարանում հայտարարել է․ «Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում»։

Նա նաև ընդգծել է․ «Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»։

Ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով՝ որոշակի սահմանափակումներով։ Միաժամանակ դատարանը թույլատրեց նրան հարցազրույցներ տալ։

Ի պատասխան այս որոշման՝ Կարապետյանը նշել է, որ այլ զարգացում չէր էլ սպասում՝ ընդգծելով․ «Այս իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել. տեղի ունեցավ հենց այն, ինչ սպասում էինք»։ Նա նաև հայտարարել է առաջիկայում մեծ մամուլի ասուլիս անցկացնելու մասին՝ հավելելով․ «2-3 օրից մենք բոլորիդ կհրավիրենք և մեծ մամուլի ասուլիս կանցկացնենք»։

Միջազգային արձագանքի հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին Կարապետյանը պատասխանել է․ «Դուք ամեն ինչ կփոխեք ձեր ակտիվությամբ և համառությամբ»։ Նրա խոսքով՝ իշխանությունները վախենում են, սակայն հավելել է, որ չի ցանկանում արձագանքել «անլուրջ մարդկանց հայտարարություններին»։ Կարապետյանը նաև նշել է․ «Եթե արդարությունը չլիներ, ես քաղաքականություն չէի մտնի։ Անարդարությունն է ինձ ստիպել գնալ այդ քայլին»։ Իր քաղաքական հեռանկարների մասին խոսելով՝ նա ընդգծել է․ «Մենք մեր հաղթանակի հնարավորությունները գնահատում ենք 100%: Այլ կերպ լինել չի կարող: Միայն առաջ»։

Վարչապետի այն հայտարարությանն արձագանքելով, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի, Կարապետյանը նշել է․ «Նա բուժման կարիք ունի»։

Վերլուծաբանների կարծիքով՝ վերջին շրջանի զարգացումները, այդ թվում՝ տարբեր խմբերի ներկայացուցիչների ձերբակալությունները, վկայում են այն մասին, որ ընտրություններին մոտենալուն զուգահեռ իշխանությունը կարող է ավելի կոշտ մեթոդների դիմել։ Նրանց գնահատմամբ՝ քաղաքական գործընթացների այսպիսի սրացումը վտանգավոր է ոչ միայն ընտրական միջավայրի համար, այլև ընդհանուր հասարակական կայունության տեսանկյունից։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում հասարակության ներսում կուտակվող լարվածությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, որոնց հիմնական բեռը կրկին կրում է քաղաքացին։

Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՅո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանՍտակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Էրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ