Հայերեն
Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան «ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները 

Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերականգնվող էներգետիկան ներկայում դարձել է համաշխարհային զարգացման ամենակարևոր առաջնահերթություններից մեկը՝ վերածվելով ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, այլև տնտեսական անկախության, էներգետիկ անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի կարևորագույն տարրի։ Աշխարհի առաջատար երկրները ներդրումներ են կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման մեջ այնպիսի ծավալներով, որոնք անցյալում անպատկերելի էին թվում, և այս ոլորտը վերածվել է նոր արդյունաբերական հեղափոխության շարժիչ ուժի։

Վերականգնվող էներգետիկայի զարգացմանը միտված համաշխարհային միտումը պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով։ Առաջինը կլիմայական փոփոխությունների արագացումն է, որը դարձել է էկզիստենցիալ սպառնալիք մարդկության համար։ Այնպիսի երևույթներ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության աճը, սառցադաշտերի հալվելը, ծովի մակարդակի բարձրացումը, անապատացումը, ստիպել են կառավարություններին և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել արմատական քայլեր ածխաթթու գազի արտանետումների կրճատման ուղղությամբ։

Երկրորդ գործոնը էներգետիկ անվտանգության հարցն է։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի են այն երկրները, որոնք կախված են ընդամենը մեկ կամ երկու մատակարարից։ Եվրոպան, որը մեծապես կախված էր ռուսական գազից, հայտնվեց էներգետիկ ճգնաժամի մեջ, և սա ստիպեց նրանց արագացնել վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ որպես անկախության ապահովման միջոց։

Երրորդ գործոնը տեխնոլոգիական առաջընթացն է և արժեքների անկումը։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում արևային պանելների արժեքը նվազել է ավելի քան 90 տոկոսով, հողմային տուրբինների արդյունավետությունը բազմապատկվել է, մարտկոցների տեխնոլոգիաները զգալիորեն կատարելագործվել են։ Այսօր վերականգնվող էներգիան շատ երկրներում արդեն ավելի էժան է, քան ածխաքարով կամ գազով աշխատող էլեկտրակայանների արտադրած էներգիան։

Նավթ ու գազ և այլ էներգետիկ ռեսուրսներ չունենալով հանդերձ՝ Հայաստանը հսկայական ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։ Հայաստանի էներգետիկ համակարգը մեծապես կախված է ներմուծվող գազից, ինչը ստեղծում է լուրջ խոցելիություններ և սահմանափակում է երկրի ինքնիշխանությունը էներգետիկ քաղաքականության մեջ։ Միջուկային էներգետիկան, որը ներկայացված է անընդհատ գործունեությունը երկարաձգվող Մեծամորի ատոմակայանով և ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30-40 տոկոսը, ինչ-որ մի պահի վերափոխելու անհրաժեշտություն է ստանալու։ Հիդրոէներգետիկան, որը ներկայացնում է Հայաստանի վերականգնվող էներգիայի ավանդական աղբյուրը, ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը, բայց երկրի հիդրոէներգետիկ ներուժը մեծապես օգտագործված է, և նոր խոշոր ՀԷԿերի կառուցումը կապված է էկոլոգիական և սոցիալական խնդիրների հետ։ Մնացած էներգիայի զգալի մասը ստացվում է գազային էլեկտրակայաններից։

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ արևային և քամու էներգիայի, կենսազանգվածի, գեոթերմալ կամ երկրաջերմային էներգիայի հատվածում, Հայաստանը դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում։ Արևային էներգետիկայի մասով Հայաստանն ունի լավագույն պայմաններ՝ տարեկան 2700 ժամից ավելի արևոտ օրեր, որը համեմատելի է Իսպանիայի և Հարավային Ֆրանսիայի հետ։ Երկրի տարածքի զգալի մասը՝ հատկապես Արարատյան դաշտը, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, Գեղարքունիքի որոշ շրջաններ ունեն բարձր արևային ռադիացիայի ցուցանիշներ, որոնք իդեալական են արևային էլեկտրակայանների համար։

Վերջին տարիներին իրականացվել են մի քանի նախագծեր՝ Մեծամորի, Բյուրեղավանի, Արտաշատի շրջաններում և այլ հատվածներում արևային ֆերմերի կառուցում, բայց դրանք դեռևս անբավարար են համեմատած երկրի ներուժի և պահանջների հետ։ Սրան գումարած, ցավոք, դեռևս առկա է մեր հասարակության որոշակի թերահավատությունը վերականգնվող էներգիայի նկատմամբ, ինչը կապված է թե՛ հոգեբանական գործոնի, թե՛ տեղեկության պակասի, թե՛ նորության նկատմամբ նախնական մենթալիտետային անվստահության հետ: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ արևային էներգետիկայի մասով մի քանի ընկերություններ, օրինակ՝ «Շտիգեն» ընկերությունը, «Սանիսիթի» ընկերությունը, «Էկովիլ» ընկերությունը, ակտիվ քայլեր են ձեռնարկում ոլորտը զարգացնելու համար։ Ու այս առումով մեծ նշանակություն ունի, որ ոլորտի ընկերությունները նախաձեռնել են համագործակցության նոր ձևաչափ՝ ստեղծելով էներգետիկ անցման միություն։

Հողմային էներգետիկայի մասով իրավիճակը ևս ավելի սահմանափակ է։ Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ունի որոշակի շրջաններ, որտեղ հողմի արագությունն ու կայունությունը կարող են ապահովել հողմային տուրբինների արդյունավետ աշխատանք։ Սևանի ավազանը, Լոռու որոշ բարձրավանդակները, Սյունիքի լեռնային անցումները համարվում են հնարավոր տեղամասեր հողմային ֆերմերի համար։ Սակայն մինչև վերջերս Հայաստանում գործնականում չկային հողմային էլեկտրակայաններ։ 2020-ական թվականներին սկսվեցին առաջին նախագծերի քննարկումները, և չնայած հայտարարվում են մի քանի հողմային ֆերմերի կառուցման մասին, դրանք չեն ծածկում այն հնարավորությունները, որոնք ունի Հայաստանը։

Երկրաջերմային էներգիան Հայաստանի համար ևս հեռանկարային ուղղություն է՝ հաշվի առնելով երկրի տեկտոնական ակտիվությունը և երկրաջերմային ռեսուրսների առկայությունը։ Հայաստանը գտնվում է Ալպյան-Հիմալայան սեյսմիկ գոտում, որտեղ երկրի խորքերում կան բարձր ջերմաստիճանով ջրային ռեսուրսներ։ Խորհրդային շրջանում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հայտնաբերել են երկրաջերմային ներուժ Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ շրջաններում։ Սակայն այս ուղղությունը գործնականում չի զարգացել, և մինչ օրս Հայաստանում չկա գործող երկրաջերմային էլեկտրակայան։ Միայն վերջին տարիներին սկսվել են նոր ուսումնասիրություններ և հետազոտություններ՝ գնահատելու երկրաջերմային ներուժը և հնարավոր ինվեստիցիոն նախագծերը։

Կենսաէներգետիկան, որը ներառում է գյուղատնտեսական և անտառային թափոնների, կենսաբանական զանգվածի օգտագործումը էներգիա ստանալու համար, նույնպես սահմանափակ է զարգացած։ Հայաստանի գյուղատնտեսությունը, որը զբաղեցնում է բնակչության զգալի մասը և ապահովում է երկրի սննդամթերքի արտադրության մեծ տոկոսը, ստեղծում է զգալի քանակությամբ օրգանական թափոններ՝ գոմաղբ, հացահատիկային թափոններ, պտղաբանական արտադրության մնացորդներ։ Այս ամենը կարող է օգտագործվել բիոգազի և կոմպոստի արտադրության համար, ինչը միաժամանակ կլուծի թափոնների կառավարման խնդիրը և կապահովի վերականգնվող էներգիա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՅո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանՍտակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Էրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում