Հայերեն
Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան «ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Կառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները 

«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան

Մշակույթ

«Կինոմոսկվա»-ում կայացավ Parie Media-ի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը, իսկ ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ 1977 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտներից մեկը։ Երկու եղբայրներ՝ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքը բոլորի համար անսպասելի էր՝ մանկական անձրևանոց։

Կողոպուտը կատարվեց արագ և հաշվարկված ձևով հափշտակվեց շուրջ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին և դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ և առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները։

 «Շատերն ասում էին՝ անիմաստ է այս ֆիլմը նկարել, բայց չլսեցինք» Գոշ Հակոբյան

Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, իսկ դրա իրականացման վրա աշխատել են մոտ երկու տարի։

«Այդ ընթացքում բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպել։ Շատերը մեզ ասում էին, որ նման ֆիլմ արդեն նկարահանվելու է, կամ ավելի մեծ ընկերություններ են զբաղվում այդ թեմայով, ու մեր աշխատանքը անիմաստ է։ Բայց մենք ոչ մեկին չլսեցինք։

Սցենարը գրվել է այնպես, ինչպես եղել է իրականում՝ առանց չափազանցությունների կամ կրճատումների։ Թեև ֆիլմը գեղարվեստական է, որոշ տարրեր, բնականաբար, ավելացվել են։ Քասթինգի հարցում փորձել ենք ընտրել դերասանների, ովքեր ոչ միայն տաղանդավոր են, այլև առավելագույնս նման իրական կերպարներին»։

Ռեժիսորը պատմում է, որ դեռ մանկուց էր լսել այս պատմությունը, սակայն այն ներկայացվել էր սխալ ձևով․
«Ես պատկերացրել էի, որ զենքերը թաքցրել են զոնտիկների մեջ՝ ինչպես ամերիկյան ֆիլմերում։ Բայց երբ իմացա իրական պատմությունը, հասկացա, որ այստեղ կա հայկական «սուպերհերոսի» պատմություն»։

Նրա խոսքով՝ ֆիլմը փորձ է հայկական իրական պատմությունները ներկայացնել գեղարվեստական ձևով․
«Մենք որոշեցինք, որ սա պետք է լինի սկիզբ՝ մեր պատմությունները ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական ձևով պատմելու համար»։

Պրեմիերայից առաջ ռեժիսորը խոստովանում է՝ լարվածությունն ու պատասխանատվությունը խառնվել են իրար․
«Շատերն արդեն գիտեն այս պատմությունը, և ամենամեծ վախս այն է, որ հանկարծ չհիասթափեցնենք հանդիսատեսին։ Սա իր ժանրում եզակի ֆիլմ է, և այն պետք է ուժեղ լինի»։

Գոշ Հակոբյանը նաև նշում է, որ ֆիլմը նախատեսվում է թարգմանել մի քանի լեզվով՝ ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն, և դուրս բերել միջազգային շուկա։
«Այսօր արդեն Լոս Անջելեսում ևս պրեմիերա կա, և տոմսերը լիովին վաճառված են։ Բայց մեր նպատակը նաև օտարերկրյա հանդիսատեսին հասնելն է»։

 «Սա հնարավորություն էր ինձ նորովի բացահայտելու» Մոսո Կարապետյան

Գլխավոր դերակատարներից Մոսո Կարապետյանը ֆիլմում մարմնավորում է Նիկոլայ Կալաչյանին՝ եղբայրներից ավագին։

«Սա շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև պետք է մարմնավորեի իրականում գոյություն ունեցած մարդու։ Դա ավելի դժվար է, քան հորինված կերպար ստեղծելը։ Ինձ համար շատ հետաքրքիր և ցանկալի դեր էր»։

Դերասանը նշում է, որ նախագծի մասին գիտեր դեռ վաղուց, սակայն իր դերի մասին տեղեկացել է նկարահանումներից ընդամենը երկու ամիս առաջ։

Նկարահանումները իրականացվել են հիմնականում խորհրդային շրջանը պահպանած վայրերում՝ Երևանում, Սևանում և Գյումրիում։

Մոսո Կարապետյանի խոսքով՝ այս դերը կարևոր շրջադարձ է իր կարիերայում․
«Մինչ այս հիմնականում հանդես եմ եկել հումորային կերպարներում, և սա հնարավորություն է ցույց տալու, թե իրականում ինչպիսի դերասան եմ»։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ չի արդարացնում իր կերպարի արարքները․
«Ես չեմ արդարացնում ոչ իմ հերոսին, ոչ էլ նման ապրելակերպը»։

 «Հերոսություն, որ ցավալի ավարտ ունեցավ» Շանթ Հովհաննիսյան

Դերասան Շանթ Հովհաննիսյանն ընդգծում է, որ թեման երկար տարիներ մնացել է մարդկանց հիշողության մեջ։ «Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է, և ֆիլմը հնարավորություն կտա շատերին բացահայտել մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել»։

Նրա խոսքով՝ այն ժամանակ այս կողոպուտը շատերի կողմից ընկալվում էր որպես համարձակ քայլ․
«Խորհրդային համակարգում նման բան անելն իսկապես մեծ հանդգնություն էր։ Շատերի համար դա հերոսություն էր թվում, սակայն վերջը շատ ծանր եղավ»։

Հովհաննիսյանը ֆիլմում մարմնավորում է պետական անվտանգության ղեկավարի կերպարը․
«Իմ հերոսը զբաղվում է հանցագործության բացահայտմամբ։ Նա պրոֆեսիոնալ է, բայց նաև ցավ է զգում այդ երկու երիտասարդների ճակատագրի համար»։

 «Յուրաքանչյուր կերպար ունի իր դրդապատճառները» Արուսիկ Գրիգորյան

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանն, ով մարմնավորում է Ֆելիքսի կնոջ կերպարը, նշում է, որ դերը բարդ, բայց հետաքրքիր էր։

«Իմ կերպարը հավաքական կերպար է՝ բնորոշ հայ կնոջը՝ զգացմունքային, ինտուիտիվ։ Ես չեմ արդարացնում կատարվածը, քանի որ դա հանցագործություն է, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր դրդապատճառները, և պետք է փորձել հասկանալ դրանք»։

Նրա համար առանձնահատուկ հետաքրքիր է եղել խորհրդային ժամանակաշրջանի մթնոլորտում հայտնվելը․
«Ես այդ ժամանակահատվածում չեմ ապրել, ու հետաքրքիր էր ամբողջությամբ մտնել այդ միջավայրի մեջ և մարմնավորել այլ դարաշրջանի կնոջ»։

Դերասանուհին նաև խոստովանում է, որ առաջարկը ստացել է ռեժիսորից և անմիջապես համաձայնել․
«Պատմությանը ծանոթ էի հորս միջոցով, և հենց առաջին անգամ լսելիս արդեն մեծ հետաքրքրությամբ սպասում էի նախագծին»։

«Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանՅո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանՍտակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Էրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի