Հայերեն
Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան 

Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները Թուրքմենչայի և Նախիջևանին վերաբերող պայմանագրերի շուրջ բացահայտում են Հարավային Կովկասում ծավալվող խորագույն աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր շերտ, որը միաժամանակ արտացոլում է Մոսկվայի մտահոգությունները տարածաշրջանում իր դիրքերի թուլացման, Թուրքիայի աճող ազդեցության և ամերիկյան ներկայության ընդլայնման վերաբերյալ։ Օվերչուկի խոսքերում երևում է ոչ միայն ռուսական դիվանագիտության ներկա դիրքորոշումը, այլև փորձ՝ արտահայտելու պատմական-իրավական հիմքերի վրա հիմնված մոտեցումներ, որոնք Մոսկվան արտահայտում է իր ազդեցության գոտու պահպանմանը համապատասխան։

Երբ Օվերչուկը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը խախտել են տարածաշրջանային այն հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից՝ Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման պահից, նա փաստացի վերակազմավորում է ամբողջ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության պատմական թվագրումը։ Այս պայմանագիրը, որը կնքվել էր Ռուսական կայսրության և Կաջարական Իրանի միջև, ավարտեց 1826-1828 թվականների Ռուսպարսկական պատերազմը և հաստատեց նոր սահմաններ, համաձայն որի, Երևանի և Նախիջևանի խանությունների հողերը անցան Ռուսական կայսրությանը։

Օվերչուկի փաստարկը կենտրոնանում է նրա վրա, որ այդ պահից սկսած՝ Արաքս գետը դարձավ «աշխարհագրական սահման», որը երաշխավորվում էր երկու մեծ հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրերով, և որ այդ սահմանը ընդհանուր առմամբ մնացել է խաղաղ։ Այս պատմական հղումը, սակայն, ունի շատ ավելի խոր քաղաքական և իրավական նշանակություն, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Թուրքմենչայի պայմանագիրը ոչ միայն հիմք դրեց Երևանի նահանգի ստեղծմանը և Արևել յան Հայաստանի՝ ռուսական իշխանության ներքո անցմանը, այլև սահմանեց տարածաշրջանի իրավաքաղաքական համակարգը։

Երբ ռուս պաշտոնյայի կողմից խոսվում է «տարածաշրջանային հավասարակշռության» մասին, որը գոյություն է ունեցել 1828 թվականից, նա փաստացի պնդում է, որ Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը պետք է դիտարկել այդ պատմական հենակետից, և որ ցանկացած փոփոխություն, որը չի հաշվի առնում այդ պայմանագրի հիմքերը, համարվում է «հավասարակշռության խախտում»։ Բայց այս հղումը դառնում է առավել անհանգստացնող, երբ դիտարկվում է Ադրբեջանի՝ վերջերս կատարած սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել Նախիջևանի Սահմանադրության նախաբանում, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերի հիշատակումները։ Նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանը պարզապես Ադրբեջանի անբաժանելի մաս է՝ առանց միջազգային պայմանագրերի հղումների։ Սա խիստ նշանակալից քայլ է, քանի որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հենց այն միջազգային իրավական հենքերն են, որոնց հիման վրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ձևավորվել է որպես Ադրբեջանի մաս՝ Ռուսաստանի և Թուրքիայի երաշխիքներով։ Մոսկվայի պայմանագիրը, որը ստորագրվել էր 1921 թվականի մարտի 16-ին ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի միջև, հաստատում էր, որ Նախիջևանը կազմում է Ադրբեջանի ինքնավար տարածք՝ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջում այն երրորդ պետության։ Կարսի պայմանագիրը, որը ստորագրվել էր նույն թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Հայաստանի ԽՍՀ, Ադրբեջանի ԽՍՀ և Վրաստանի ԽՍՀ միջև, հաստատեց Մոսկվայի պայմանագրի դրույթները։

Երբ Բաքուն հանում է այս պայմանագրերի հիշատակումները Նախիջևանի Սահմանադրությունից, նա փաստացի փորձում է վերաիմաստավորել Նախիջևանի կարգավիճակը՝ դուրս բերելով այն Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորի դերակատարությունից և ներկայացնելով որպես սոսկ Ադրբեջանի ներքին վարչական միավոր։ Սա, սակայն, հակասում է իրավական հիմքերին, քանի որ Նախիջևանի կարգավիճակը միջազգային պայմանագրերով է ամրագրված, և դրանց միակողմանի փոփոխումը կամ անտեսումը կարող է վիճարկելի դարձնել ամբողջ իրավական կառուցվածքը։

Բաքվի ռազմավարությունը, սակայն, հիմնված է այն ենթադրության վրա, որ Ռուսաստանը թուլացած է Ուկրաինայի պատերազմի պատճառով և ունի սահմանափակ հնարավորություններ՝ ուժեղ արձագանքելու Հարավային Կովկասում։ Օվերչուկի արձագանքը հենց սրան է ուղղված՝ նպատակ ունենալով հիշեցնել, որ Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել իր երաշխավորի դերից և որ այդ պայմանագրերը շարունակում են ուժի մեջ լինել միջազգային իրավունքի համաձայն։

Օվերչուկի հայտարարությունները դառնում են առավել ուշագրավ, երբ նա անդրադառնում է Սյունիքով անցնող ճանապարհի և եռակողմ աշխատանքային խմբի թեմաներին։ Նա պնդում է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում թույլ էր տալիս հավասարակշռված քննարկել բոլոր ներկա երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։ Սա ակնարկ է՝ կապված Հայաստանի գործող իշխանությունների վերջին քայլերի հետ՝ հրաժարվել ռուսական միջնորդությունից և փորձել անկախ բանակցություններ վարել Բաքվի հետ։

Օվերչուկի խոսքերում երևում է Մոսկվայի դժգոհությունը, որ Հայաստանը որոշել է շարժվել առանց Ռուսաստանի, ինչը, ռուսական տեսակետից, «խախտել է հավասարակշռությունը»։

Երբ Օվերչուկը խոսում է «ամերիկյան հրավերի» մասին, նա ակնարկում է Հայաստանի արևմտամետ քաղաքականության, ամերիկյան ներկայության ուժեղացման մասին։ Այդպիսով Մոսկվան Թրամփի ուղու նախագծի հետ կապված փաստացի մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասում ամերիկյան ազդեցության ընդլայնման և հատկապես Արաքս գետի հյուսիսային ափի հատվածում նախատեսվող ճանապարհի մասով, որը Թուրքմենչայի պայմանագրից ի վեր համարվում է ռուսական ազդեցության գոտի։

Օվերչուկը նաև անդրադառնում է երկաթուղային ենթակառուցվածքների հարցին՝ նշելով, որ այժմ, երբ Հայաստանը հայտարարել է, թե այս նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի, Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս ակնհայտ։ Սա ուղղակի ակնարկ է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին՝ ստեղծել իրենց երազած ճանապարհը՝ Մեղրիի միջոցով Ադրբեջանը կապելով Նախիջևանի հետ։ Ռուսական կողմը պնդում է, որ այս ամենը ճնշում է Հայաստանի վրա, և որ Ռուսաստանին երկաթուղու ապաշրջափակման բանակցություններում չներառելը մեծ սխալ էր։

Այս հայտարարությունները պետք է դիտարկել նաև ավելի լայն համատեքստում։ Մոսկվան փորձում է պահպանել իր դերը որպես հիմնական միջնորդ և երաշխավոր Հարավային Կովկասում՝ հենվելով պատմականորեն ձևավորված իրողությունների և պայմանագրերի վրա։

Տարածաշրջանային իմաստով ռուս պաշտոնյայի կողմից արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ծավալվում է խորագույն աշխարհաքաղաքական վերակազմավորում։ Ռուսաստանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի անվիճարկելի հեգեմոն, այժմ բախվում է մի շարք մարտահրավերների՝ Թուրքիայի աճող ազդեցությանը, ամերիկյան ներկայության ուժեղացմանը, Ադրբեջանի ինքնավարության ձգտումներին և Հայաստանի արևմտամետ քաղաքականությանը։

Թուրքիայի դերը այս ամենում առանձնահատուկ է։ Անկարան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին և ներդրումներ է կատարում դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման համար, ինչը ցույց է տալիս, որ թուրքական ռազմավարությունը ուղղված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ անկախ Ռուսաստանի դիրքորոշումից։ Սա նշանակում է, որ Անկարան փորձում է օգտագործել Ադրբեջանի 2020 թվականի հաղթանակը՝ որպես հնարավորություն՝ վերաձևավորել տարածաշրջանի երկրաչափությունը և ստեղծել նոր երթուղիներ, որոնք կապահովեն թուրքական ազդեցության տարածումը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք Թուրքիան ևս ստորագրել է, այժմ դիտարկվում են որպես խոչընդոտներ այդ նոր ռազմավարության իրականացման համար, և Անկարան փորձում է գտնել եղանակներ՝ շրջանցելու կամ վերաիմաստավորելու դրանք։

Իրանի դիրքը ևս կարևոր է այս իրավիճակում։ Օվերչուկը նշում է, որ Իրանը չէր զգում սպառնալիքներ, երբ Ռուսաստանը մասնակցում էր բանակցություններին, բայց այժմ իրավիճակը փոխվել է։ Իսկ Թուրքմենչայի պայմանագրին կատարված հիշատակումը նաև վկայում է այն մասին, որ, որպես ժամանակին այդ պայմանագրին մաս կազմած աշխարհաքաղաքական դերակատար, Իրանը ևս կարող է իր շահերն ունենալ տարածաշրջանում։

Արաքսի հյուսիսային ափին ամերիկյան ազդեցության ուժեղացումը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հնարավորությունը մտահոգություն են առաջացնում Իրանում, քանի որ դա կնշանակի Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի կապ՝ շրջանցելով իրանական տարածքը։ Թեհրանի համար սա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հարց է, քանի որ պանթուրքիզմի գաղափարախոսությունը սպառնալիք է ներկայացնում նաև Իրանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԷս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում է«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել ԿարապետյանՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ ՎարդևանյանՀայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցՄենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանԸնդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանՄրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ ԿարապետյանՊատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանԱհաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան