Հայերեն
Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին Մի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ Զաքարյան 

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը: Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել քպական կամ մերձիշխանական քարոզիչները: Դա առավելագույնը զգուշացում է, փաստերի պարզ շարադրանք, ըստ էության՝ ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում:

Փաշինյանի այս վերջին մոսկով յան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ, առանց դիվանագիտական բազմապաճույճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն: Ընդ որում, հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

Խնդրեմ. բնական գազի գինը կարող է 2-4 անգամ թանկանալ (ԵՄ եք ուզո՞ւմ, վճարեք ԵՄ սակագներով), օդային հաղորդակցությունը կարող է դադարեցվել կամ էապես սահմանափակվել (դա արդեն կլինի ԵՄ պահանջը), կծագեն ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման խնդիրներ (արդեն սկսվել են), հատկապես՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքի համար: Դեռ չենք խոսում Ռուսաստանում արտագնա աշխատանքին վերաբերող խնդիրների մասին:

Նշված ու նաև բազմաթիվ չնշված առանձին թեմաներին, դրանց հետևանքներին դեռ մանրամասն անդրադառնալու առիթներ կլինեն առաջիկայում:

Տվյալ պարագայում ավելի առաջնային է թվում հարցը, թե ի՞նչ է անում Փաշինյանը:

Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում Նիկոլ Փաշինյանը մտել է շատ վտանգավոր մի «խաղի» մեջ, որը երկիրն անխուսափելիորեն տանում է դեպի տնտեսական ու նաև սոցիալական կոլապսի:

Սարսափելի է միայն պատկերացնել, թե կոնկրետ գազի գնի թանկացումն ինչի կհանգեցնի: Շղթայական կապով կթանկանա ամեն ինչ՝ սկսած էլեկտրաէներգիայից, վերջացրած բոլոր տեսակի ապրանքների գներով: Դրա հետևանքներն անմիջականորեն կզգան բոլոր տնտեսվարողները, բոլոր քաղաքացիները, բոլորն՝ անխտիր, ընդհանրապես՝ ամբողջ պետությունը: Ոչ պակաս դաժան է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն դեպի ռուսական շուկա կողմնորոշված գյուղմթերք, նաև ծաղիկներ արտադրողներն ու արտահանողները, այդ ոլորտներում զբաղված հազարավոր մեր հայրենակիցներ:

Ու այդ ամենը... հանուն ինչի՞: Հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը լուռումունջ կատարի արտաքին որոշ դերակատարների պատվերն ու շարունակի իշխե՞լ: Մի քիչ շատ թանկ չեն արժենո՞ւմ Փաշինյանն ու նրա քմահաճույքները մեր բոլորիս կյանքի վրա: Չնայած, վաղուց արդեն շատ թանկ են արժեցել, ուղղակի այդ «թանկաբազարությունը» նորանոր վտանգավոր, կործանարար հեռանկարներ է ուրվագծում, որից խուսափել ոչ մեկին չի հաջողվելու, եթե այս իշխանությունը մնաց...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԳնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանՓաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդը Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԷս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում է«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել ԿարապետյանՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ ՎարդևանյանՀայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցՄենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանԸնդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանՄրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ ԿարապետյանՊատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանԱհաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան