Հայերեն
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» 

Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան

Քաղաքականություն
Պետության ուժեղ և թույլ լինելու չափման հիմնական միավորը համարվում է նրա տնտեսության զարգացման մակարդակը, քանի որ այն արտացոլում է երկրի արտադրողականությունը, բնակչության կենսամակարդակը, տեխնոլոգիական առաջընթացը և միջազգային մրցունակությունը։
 
Հայաստանի պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, քանի որ աղքատության մակարդակով մեր երկիրը գտնվում է համաշխարհային վարկանշային ցուցակի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը։ Ցավոք, նախորդ տարիների փորձը փաստում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել խորքային և կենսական տնտեսական բարեփոխումներ։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, 2018 թվականից ի վեր, ամեն տարի ՀՀ պետական պարտքը (ներառյալ ներքինը) ավելացրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն արդեն 14,5 միլիարդի։
 
Այսօր Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներմուծում է իրականացնում՝ համեմատած ընդամենը 3 միլիարդ դոլարի արտահանման հետ, ինչը հանգեցնում է մոտ 4 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռի բացասական տարբերության։ Այս բացը հիմնականում լրացվում է ներքին և արտաքին տրանսֆերտների միջոցով կամ արտաքին պարտքի ավելացմամբ, ինչը երկարաժամկետ կայուն զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։
 
Գործընթացն իրականում մտել է խիստ վտանգավոր փուլ, քանի որ մի կողմից շարունակ աճում է արտաքին պարտքի բեռը, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում նկատելի աճ չկա։ Օրվա իշխանությունը, կոնկրետ ծրագրեր կամ զարգացման տեսլական առաջարկելու փոխարեն, ժողովրդին «կերակրում է» կեղծ և անբովանդակ խոստումներով։
 
Իրավիճակի միակ սթափ և իրատեսական գնահատականն այս պահին պատկանում է ժամանակակից տնտեսության մեջ համաշխարհային անուն ձեռք բերած ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Հատկապես տնտեսական զարգացման տեսլականի կարևորագույն դրույթներից է առաջիկա հինգ տարիներին արդյունաբերականացման ծրագրի միջոցով Հայաստանում շուրջ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը։
 
Ծրագրի շրջանակում առաջարկվում է զարգացնել արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա միայն ծառայությունների վրա հիմնված և արտաքին օգնությունից կախված տնտեսական մոդելից։ Այս մոտեցումը նպատակ ունի ոչ միայն մեծացնել արտահանումը, այլև ապահովել լայնածավալ զբաղվածություն՝ ձևավորելով տնտեսական զարգացման ավելի ինքնաբավ և կայուն հիմք։
 
Միևնույն ժամանակ, ծրագրում նշված հինգ տարվա ընթացքում շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծելը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ վերջնարդյունք, այլ որպես ընդհանուր ռազմավարության հնարավոր հետևանք։ Տնտեսական տեսանկյունից առաջնայինը ոչ թե կոնկրետ թվային ցուցանիշի մեխանիկական ապահովումն է, այլ ընտրված զարգացման ուղին։ Եթե արդյունաբերականացման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվի ներդրումների ներգրավման, տեխնոլոգիական արդիականացման և արտադրողականության աճի միջոցով, ապա աշխատատեղերի ստեղծումը կլինի այդ ամենի բնական արդյունքը։
 
Զավեշտալի է, երբ գործող իշխանության տնտեսական և քաղաքական պատասխանատուները հայտարարում են, թե այս մոտեցումը «իրատեսական չէ»։ Իրականում, Կարապետյանի առաջարկած ռազմավարությունը հաջողությամբ փորձարկվել է մի շարք երկրներում։ Դեռևս 1980-ականներին, երբ, օրինակ, Իռլանդիան կանգնած էր ծանր տնտեսական պայմանների առջև, կառավարությունը որոշեց նվազեցնել հարկերը, ներգրավել ներքին ու միջազգային ներդրումներ և զարգացնել արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ոլորտները։ Արդյունքում, երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական հիմքերը լուրջ զարգացում ստացան, ինչը ապահովեց տնտեսական արագ վերելք և աշխատատեղերի զգալի ավելացում։
 
Հատկանշական է նաև Հարավային Կորեայի փորձը։ Պատերազմից հետո՝ 1950-ականներին, այն աղքատ և գյուղատնտեսական երկիր էր։ Պետությունը աջակցեց արդյունաբերությանը խոշոր ընկերությունների (չեբոլների) միջոցով, արտահանման վրա հիմնված ռազմավարության շնորհիվ ստեղծվեցին միլիոնավոր աշխատատեղեր ու երկիրը վերածվեց բարձր տեխնոլոգիական տնտեսության։
 
Հետևաբարար, խնդիրն այն է, թե մեր հանրությունն առաջիկա ընտրություններին ավելի շատ վստահություն կցուցաբերի նրան, ով արդեն ապացուցել է, որ կարող է, թե՞ նրան, ով արդեն ապացուցել է, որ չի կարող։
 
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի