Հայերեն
Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան 

Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն

168.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է հիմնական ուղերձները համագումարից առաջ։

– Վաղը կայանալու է ԲՀԿ համագումարը, նախընտրական այս փուլում քաղաքական ուժերը ձևավորում են թիմեր և հիմնական ուղերձները հղում հասարակությանը։ Ձեր հիմնական ուղերձներից է երաշխավորված խաղաղությունը։ Իսկ իշխանություններն ընդդիմադիր բոլոր ուժերին մեղադրում են պատերազմի կուսակցություն լինելու մեջ։

– Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր սկզբունքային մոտեցումը. Հայաստանին պետք է երկարաժամկետ խաղաղություն, որը կախված չէ դատարկ խոսքերից կամ հակառակորդի կամքից։ Մեզ պետք է պատերազմի դուռը վերջնականապես փակել։ Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք՝ պետության ուժի, գործող անվտանգության համակարգի և հստակ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված։ Խաղաղություն, որտեղ Հայաստանը խոցելի չէ, որտեղ մեր սահմանները պաշտպանված են, և որտեղ մարդիկ վստահ են ապագայի նկատմամբ։

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում։

Կարդացեք նաև

Միայն համերաշխ, ամուր պետությունը կարող է ապահովել երկարատև խաղաղություն։ Եվ հենց այդպիսի խաղաղություն ենք մենք կառուցելու՝ միջազգային իրական երաշխիքների վրա։

– Նաև ասում են, որ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի արտաքին վեկտորը։ Դուք համամի՞տ եք։

– Այս ընտրությունները ներհայաստանյան ընտրություններ են, դրանք նախ որոշելու են Հայաստանի ներքին կյանքը։

Օգտվելով առիթից, սակայն, ես դիմում եմ մեր միջազգային գործընկերներին։ Իմ գլխավորած ուժի հաջողության դեպքում Հայաստանը բաց է լինելու համագործակցության համար։

Մենք պատրաստ ենք երկխոսության։ Մենք պատրաստ ենք ազնիվ գործընկերության։ Տարածաշրջանի կտրվածքով մենք հանդես ենք գալիս հարևանների հետ երկխոսության շարունակման, բոլոր բարդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ դիրքորոշմամբ։

Կա մի սկզբունք, սակայն, որը քննարկման ենթակա չէ. Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի ժողովուրդը։ Ընտրությունները աշխարհաքաղաքականության գործիք չեն։ Մեզ մեր հասարակության ներսում դրսից միջնորդներ պետք չեն։

Մենք մերժում ենք հայ հասարակությունը ճամբարների բաժանելու վտանգավոր քաղաքականությունը։ Ռուսամետներ, արևմտամետներ՝ նման բաժանումները միայն կոտրում են մեր հասարակության ողնաշարը։ Մեզ միասնական, ամուր ողնաշար է պետք, հատկապես՝ հիմա։ Մենք մեր հասարակության ներսում բոլոր բաժանված, պառակտված խմբերին պիտի միավորենք, կամուրջներ կապենք մարդկանց միջև։ Մեր թիմի կարևոր խնդիրներից մեկը հենց դա է լինելու։

Ես կցանկանայի առանձին անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին։ Մենք անցել ենք բարդ փուլ և արել ենք համապատասխան եզրակացություններ։

Հայաստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ ամուր, ազնիվ և արդյունավետ ռազմավարական հարաբերություններ։ Մենք կվերակառուցենք մեր դաշինքը, այն կներառի իրական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Մենք կստեղծենք անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանը ոչ թե թույլ օղակ է, այլ՝ արժեքավոր և անհրաժեշտ գործընկեր։ Դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Հիմա խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին։ Ուզում եմ հասկանալ՝ գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում։ Հասարակ մարդիկ պատկերացնում են ու շատ են անհանգստանում։ Մարդիկ դեռ չեն մոռացել 90-ականների սկիզբը, երբ տնտեսությունը փլուզվեց, ու մենք զրոյից սկսեցինք կառուցել ամեն ինչ։

Մարդիկ տարիներով գործ են դրել, բիզնես են անում, վերջապես սկսել են եկամուտ ստանալ, հիմա էդ ամենը կարող է ուղղակի փոշիանալ։ Մեր ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ շուկա է արտահանվում։ Որ դուրս եք գալիս, բա որտե՞ղ է վաճառելու, ո՞ւր է արտահանվելու։ Հո սիրուն խոսքեր ասելով չի՞։ Եվրամիությունը մեր լավ գործընկերն է ու ավելի լավը դեռ պիտի դառնա, բայց մեզ անդամակցելու ո´չ հրավիրել են, ո´չ էլ սպասում են։ Սա հո խաղ չի՞, որ ռիսկի տակ են դնում մեր ժողովրդի բարեկեցությունը, մեր երկրի ապագան։

– Խոսեցիք ներքին կյանքի մասին։ Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս եք պատկերացնում փոփոխությունը։ Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ներքին քաղաքականությունից։

– Տարբերվում է առաջին հերթին նպատակներով։ Այսօր երբ նայում ես, թե ինչ է կատարվում մեր երկրի, մեր հասարակության ներսում, էնպիսի տպավորություն է, թե հատուկ ուզում են՝ մարդիկ միմյանց թշնամի լինեն, բաժանվեն փակ, թշնամական խմբերի, իրար ատեն։ Մենք բոլորս կարող ենք հազար հարցում տարբեր կարծիք ունենալ, տարբեր մոտեցումներ։ Ու դա շատ լավ է, որովհետև էդ կարծիքներով պիտի կիսվենք, պիտի իրար լսենք, որ ընտրենք ճիշտ ճանապարհը։

Տարբեր կարծիք ունեցողը հո թշնամի՞ չի։ Բայց դարձնում են թշնամի։ Մեր նպատակը պիտի լինի այ հենց դա´ փոխելը։ Մթնոլորտը պիտի փոխենք, որ մարդիկ ձգտեն իրար օգնել, իրար մասին հոգ տանել, մեր երկրի դժվարությունները միասին հաղթահարել, որ մեր երկիրն ամուր լինի ներսից։

Սամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ Տնտեսական ինքնասպանություն, թե՞ սթափ հաշվարկ. ի՞նչ է սպասվում հայ աշխատավորին. Էդմեն ՄարուքյանՆիկոլը ոչ թե խաղաղություն է բերելու այլ նոր ցեղասպանություն.Արշակ ԿարապետյանConverse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանՄոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա Սողոմոնյան