Հայերեն
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» 

«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին

Հասարակություն

Հայաստանում աճել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, որոնք ուղղված են հայտարարությունների կայքերի և առցանց հարթակների օգտատերերին։ Սխեմաները կարող են տարբեր լինել մանրամասներով, սակայն էությունը միշտ նույնն է․ մարդուց կորզում են տվյալներ, որոնք նա երբեք և ոչ ոքի չպետք է փոխանցի։

Զեղծարարության մեխանիզմը․ հայտարարությունից մինչև գումարի շորթում

Դուք հայտարարություն եք տեղադրում հեռախոս, կահույք, հագուստ, մանկական իրեր կամ այլ ապրանք վաճառելու մասին՝ List.am-ում, Facebook Marketplace-ում կամ լոկալ Telegram խմբերում և այլն։ Շուտով ձեզ գրում է «գնորդը»։ Վերջինս քաղաքավարի է, արագ է պատասխանում, չի սակարկում։ Երբեմն նույնիսկ խոստանում է կանխավճար ուղարկել և ի հավելումն նշում է մի «տրամաբանական» փաստ, ըստ որի ապրում է հեռու և չի կարող գալ ու անձամբ ստանալ ապրանքը, ուստի կկազմակերպի առաքում։

Եվ հենց այստեղ էլ գալիս է այն հիմնական հուշումը, որը պետք է Ձեզ հետ պահի անձնական տվյալներ փոխանցելուց։

«Ես արդեն փոխանցել եմ գումարը, պետք է միայն հաստատեք, որ ստացել եք։ Ահա հղումը, անցե՛ք և մուտքագրե՛ք քարտի տվյալները՝ գումարը ստանալու համար»։

Դուք անցնում եք հղմամբ։ Կայքն առաջին հայացքից կոկիկ է և կարող է ձևավորված լինել բանկի կամ վճարային համակարգի ոճով։ Ձևանմուշը պահանջում է մուտքագրել քարտի համարը, վավերականության ժամկետը, քարտատիրոջ անունը և քարտի հետնամասի եռանիշ կոդը։

Եթե մուտքագրեք այս տվյալները, զեղծարարները կստանան գումար  շորթելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ Դրանից հետո գումարը կարող է օգտագործվել առցանց գնումների, արտասահմանյան ծառայությունների վճարումների կամ կրիպտոակտիվների գործարքների համար։ Իսկ գումարի վերադարձը կարող է լինել չափազանց բարդ, իսկ երբեմն՝ անհնար։

Սխեմայի տարբերակներ

Տարբերակները կարող են տարբեր լինել, սակայն իմաստը նույնն է․

  • Ձեզ կարող են ուղարկել «կտրոնի» սքրինշոթ՝ իբր հաստատված փոխանցմամբ։
  •  Կարող են գրել, թե «գումարը սառեցված է» և Դուք այն կստանաք միայն «հաստատումից» հետո։
  • Հղումը կարող են ներկայացնել որպես «անվտանգ գործարքի ծառայություն»։

Հիշե՛ք՝ այս ամենը խաբեություն է, որի նպատակը ձեր վճարային տվյալները ստանալն է։ Ձեր քարտին գումար փոխանցելու համար ուղարկողին անհրաժեշտ է միայն քարտի 16 նիշանոց համարը։ Ոչ մի այլ տվյալ (վավերականության ժամկետ, Ձեր անունը, քարտի հետնամասի կոդ, առավել ևս՝ SMS կոդեր) անհրաժեշտ չէ գումար ստանալու համար։ Այդ տվյալները օգտագործվում են գումար շորթելու և գործարքները հաստատելու համար։

Իրավական թակարդը

Այս սխեմաները հատկապես վտանգավոր են, քանի որ մարդն ամեն ինչ անում է ինքնուրույն․ ինքն է անցնում հղմամբ, ինքն է մուտքագրում քարտի տվյալները, երբեմն նաև ինքն է հաստատում գործողությունները։ Արդյունքում գործարքը դիտվում է որպես քարտատիրոջ համաձայնությամբ կատարված։ Նման իրավիճակում գումարի դուրսգրումը վիճարկելն ավելի դժվար է, քան այն դեպքում, երբ հասանելիությունը ստացվել է առանց հաճախորդի մասնակցության։

 IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Հիշե՛ք՝ «16 թվի կանոնը»։ Քարտին փոխանցում ստանալու համար բավական է միայն քարտի համարը։ Եթե Ձեզնից պահանջում են վավերականության ժամկետը և եռանիշ կոդը, դա միանշանակ զեղծարարություն է։
  • Մի՛ անցեք անծանոթ անձանց ուղարկած հղումներով։ Երրորդ կողմի կայքում տեղադրված ցանկացած «գումար ստանալու ձև» պետք է ընկալվի որպես թակարդ։
  • Ստուգեք URL հասցեն։ Կեղծ կայքերը հաճախ բացահայտվում են կասկածելի դոմեններով, ավելորդ բառերով կամ թվերով և պաշտոնական ոճը նմանակելու փորձերով։
  • Մի՛ հավատացեք փոխանցումների սքրինշոթներին։ Սքրինշոթ կարելի է ստեղծել րոպեների ընթացքում։ Վճարման փաստը հաստատվում է միայն այն ժամանակ, երբ գումարը տեսնում եք Ձեր հաշվին՝ Ձեր բանկային հավելվածում։
  • Մի՛ վախեցեք ուղիղ խոսել․ «Եթե ցանկանում եք գնել, կատարեք գումարի հասարակ փոխանցում։ Ահա քարտի համարը»։ Մի՛ մասնակցեք «առաքումների», «հաստատումների» կամ «անվտանգ գործարքների», որոնք Ձեզ պարտադրվում են անհայտ հղումների միջոցով։
  • Եթե արդեն մուտքագրել եք քարտի տվյալները կասկածելի կայքում, գործե՛ք արագ․ կապ հաստատեք բանկի հետ պաշտոնական հեռախոսահամարով և հետևեք հաշվի ու քարտի պաշտպանության վերաբերյալ ցուցումներին։

Հիշե՛ք՝ զեղծարարները հմտորեն քողարկվում են գնորդների կերպարով։ Սակայն նրանց նպատակը Ձեր ապրանքը չէ, այլ Ձեր գումարի հասանելիությունը ստանալը։ Երբեք մի՛ փոխանցեք Ձեր վճարային տվյալները երրորդ անձանց։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա Գրիգորյան