Հայերեն
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» 

Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մնացել է թոշակի թեմայի տակ: Հայաստանի շուրջ 600 հազար կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը չներեց Փաշինյանին՝ արած ոչ կոռեկտ (շատ մեղմ ասած) հայտարարության համար: Արժե հիշեցնել, որ ընդամենը 3 ամիս առաջ՝ 2025 թ. տարեվերջին, երբ կենսաթոշակի չափը գոնե մի 10000 դրամով բարձրացնելու պահանջ առաջադրվեց, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կաբինետի ոլորտային նախարարները սկսեցին «լացուկոծվել», թե՝ «վա՜յ, միջոցներ չկան, տնտեսությունը կքանդվի, բյուջետայիններն անաշխատավարձ կմնան, եթե թոշակները բարձրացնենք...»:

Բոլորին գերազանցեց ինքը՝ Փաշինյանը. «Թոշակառուների թոշակն ամսական 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու... Հիմա, հետևաբար, ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի... Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»: Հետո ավելի «խորացավ» կենսաթոշակ բարձրացնել-չբարձրացնելու խնդրում և այսպիսի մի ձևակերպում էլ արեց. «Ես արձանագրեցի, որ եթե 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ 35000 դրամ, բայց տունը, միևնույնն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»:

Կենսաթոշակառուները, կրկնենք, այս ամենը նրան չէին ներելու: Մանավանդ, երբ այդ ֆոնին հայտնի դարձավ անձամբ Փաշինյանի ու նրա նախարարների բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին: Բնականաբար, Փաշինյանն ինքն էլ է հասկացել, որ խորապես վիրավորել է բոլոր թոշակառուներին: Իսկ առջևում Փաշինյանի համար կենաց-մահու նշանակություն ունեցող ընտրություններ են, որտեղ իշխանության մնալու որևէ նույնիսկ տեսական շանս չունի: Դրա համար էլ ԱԺ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ «հանկարծակի» որոշեց ու հայտարարեց, թե թոշակներն ապրիլի 1-ից 10000 դրամով բարձրացվում են: Բայց նույնքան արագ էլ երևի գլխի ընկավ, որ գնացքն արդեն մեկնել է, ավելին՝ բոլորը հասկացան, որ նա ընդամենը յուրովի ընտրակաշառք է տալիս թոշակառուներին: Նույնիսկ վայրկենապես բնորոշեցին այդ երևույթը՝ «ընտրաթոշառք»: Ընդ որում, ահռելի պարգևավճարների ֆոնին՝ «կոպեկներ»:

Չէ, լավ կլինի, իհարկե, որ մեր թոշակառուները, տատիկներն ու պապիկները 10000 դրամ ավելի ստանան, մանավանդ՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների վիշապային թանկացումների խորապատկերում: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը ընդդիմադիր հիմնական ուժերի, հանրային ընդգծված բացասական ռեակցիայի ճնշման պայմաններում ուղղակի հարկադրված եղավ բարձրացնել թոշակները: Անել մի բան, որը մի երկու ամիս առաջ անհնարին ու տնտեսության համար վտանգավոր էր համարում:

Եվ ահա, տեսնելով, որ էլի «թոշակի թեմայի տակ» է մնում, նախօրեին «արագի մեջ» բեմականացվեց առաջիկա ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանի հանդիպումն իր կարկառուն զինակից, առայժմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ հանդիպման բուն նպատակը թոշակառուների սրտերն ու տրամադրությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելն ու շահելն էր, նախորդ հայտարարությունները սվաղելը կամ լղոզելը, թե ինքն, իբր, այլ բան է նկատի ունեցել: Բայց հանրագումարում ավելի վատ ստացվեց: Այսինքն, ուզում էր լինի լավ (բնականաբար, իր համար), ստացվեց... ինչպես միշտ: Նման դեպքերում ընդունված է ասել, որ նա կորցրեց լռելու հրաշալի հնարավորություն:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեքստային հատվածում Փաշինյանի «կռուտիտները», թե ինչ էր նկատի ունեցել կամ ինչու էր նման բան ասել, ընդհանրապես չեն արտացոլվել: Իսկ Փաշինյանը տեսախցիկի առաջ իր նախարարին պատմում էր, որ երբ իրեն ներկայացրել են թոռակառուների անկանխիկ գնումների վերլուծությունը, ինքը տեսել է, որ նրանք շատ գումար են ծախսում ծխախոտ գնելու վրա: Ու Փաշինյանը խիստ նեղվել է այդ հանգամանքից ու որոշել, թե՝ էլ ինչո՞ւ թոշակները բարձրացնենք, եթե ծխախոտի վրա են ծախսում: Ավելի լավ է՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանը 10000 դրամ դնեն ու ասեն, թե թոշակառուներին լավություն են անում, որովհետև թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն (10000 դրամն էլ, կարծես, մի երևելի թիվ է, էլի): Մի խոսքով, արդեն սովորական դարձած փաշինյանական «մտավարժանքներ»:

Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը:

Մեկ այլ հանգամանք. Հայաստանի մոտ 600 հազար թոշակառուների առնվազն կեսը կանայք են, ընդգծենք՝ 60 տարեկանն անց կանայք: Ու՝ ի՞նչ: Այդքան հաճա՞խ եք բակերում, շքամուտքերի մոտ, ձեր շրջապատում հանդիպում ծխող տատիկների: Լո՞ւրջ: Թե՞ կանանց դեպքում էլ Փաշինյանը նայել ու նեղվել է, որ տատիկները շրթներկի վրա են թոշակից գումար ծախսում:

Դե լավ է, էլի: Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել: Գիտեք, ի լրումն ամենի, սա մարդու անձնական կյանքի, անձնական տվյալների, բանկային գաղտնիքի հետ կապված բաներ են, ու, ինչպես մեզ է թվում, այստեղ այդ նուրբ իրավունքի խախտման տարրեր են ենթադրվում: Ի վերջո, նա չի ասում, որ ծխախոտի վաճառքն ավելացել է ընդհանրապես, նա կոնկրետ նշում է, որ թոշակառուներն իրենց թոշակային քարտերով... ծխախոտ են գնում: Հզոր է, չէ՞:

Մի խոսքով, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ 5 տարի գրեթե ոչինչ չանելուց հետո կենսաթոշակը ընտրությունների նախաշեմին մի ինչ-որ 10000 դրամով բարձրացնում են, ու դա այնպես են ներկայացնում, կարծես մի մեծ գործ են արել: Ավելին, հետն էլ որոշում են, թե ինչի վրա ծախսեն այդ գումարները: Մի հատ այդ 10000 դրամին նայեք ու ՔՊ պաշտոնյաների՝ կառավարության անդամների, պատգամավորների չվաստակած բազմամիլիոնանոց ինքնապարգևավճարներին:

Ու, հա, հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե, 2025 թվականի կանխատեսումներով, տնտեսական աճը պետք է լիներ 5,1 տոկոս, սակայն եղել է 7,2 տոկոս, ու դրա հետևանքով թոշակները «հանկարծակի» որոշեց բարձրացնել: Լո՞ւրջ:

Այսինքն, 2026 թվականի հունվարին չգիտե՞ր, որ տնտեսական աճի թիվը 7,2 է ցույց տրվելու: Ավելին. եթե 2026-ին տնտեսական աճը նախատեսվածից 2 տոկոսային կետով ցածր լինի, ի՞նչ է, թոշակառուներից այդ 10000-ական դրամները հետ են գանձելո՞ւ:

Հ.Գ.-Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարե՞լ է իմանալ, թե իր կաբինետի անդամները, պատգամավորները ստացած բազմամիլիոնանոց պարգևավճարների ու բարձր աշխատավարձերի որքան մասն են ծախսում ծխախոտի վրա, որքանը, ասենք, զուգարանի թղթի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա Հովսեփյան