Հայերեն
Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան 

Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումը ժամանակակից հանրային, տնտեսական և սոցիալական դիսկուրսի ամենաակտուալ և դժվար լուծվող խնդիրներից է, որը տարիներ շարունակ ձևավորել է երկրի սոցիալ-տնտեսական դիմագիծը և խորացրել է կենտրոն-մարզ հարաբերությունների բևեռացվածությունը։ Այս խնդիրը միայն թվային ցուցանիշների կամ մակերեսային սոցիալ-տնտեսական տեմպերի հարց չէ։ Այն ներառում է կառավարման արդյունավետության, սոցիալական արդարության, ժողովրդագրական կայունության, ազգային անվտանգության և երկարաժամկետ զարգացման կենսունակության խորքային շերտերը։

Երևանն այսօր ոչ միայն երկրի վարչական և քաղաքական կենտրոնն է, այլև տնտեսական, մշակութային, կրթական ու ֆինանսական գրավիտացիայի հիմնական առանցքը, մինչդեռ Հայաստանի այլ տարածաշրջանները հաճախ հայտնվում են զարգացման ծայրամասում՝ կորցնելով մարդկային, տնտեսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ և աստիճանաբար մարգինալացվելով։

Տարածքային անհամաչափ զարգացման արմատները բազմաշերտ են և պատմականորեն պայմանավորված են ինչպես խորհրդային ժամանակաշրջանի կենտրոնացված կառավարման մոդելով, այնպես էլ անկախության տարիներին ստեղծված տնտեսական կառուցվածքային փոփոխություններով։ Խորհրդային տարիներին կենտրոնացված պլանային տնտեսությունը խթանում էր որոշակի արդյունաբերական կենտրոնների ձևավորում, ինչը նպաստեց Երևանի և մի քանի այլ քաղաքների գերիշխող դիրքի ամրապնդմանը, իսկ անկախության առաջին տարիներին շուկայական տնտեսությանն անցումը, մասնավորեցման անհավասար գործընթացները, նոր ներդրումային հոսքերի՝ հիմնականում մայրաքաղաքում կենտրոնացումը էլ ավելի խորացրեցին այս բևեռացումը։ Արդյունքում այսօր Երևանը կենտրոնացնում է երկրի տնտեսական ակտիվության ավելի քան կեսը, գրեթե բոլոր խոշոր գործարար, ֆինանսական, կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունները, մինչդեռ մարզերում նկատվում է արտադրական կարողությունների անկում, ենթակառուցվածքների ֆիզիկական և բարոյական մաշվածություն, գործազրկության բարձր մակարդակ, երիտասարդության արտահոսք և բնակչության բնական նվազում։

Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի դիտարկումը ցույց է տալիս, որ անգամ այն տարածաշրջանները, որոնք ունեն բնական-ռեսուրսային, զբոսաշրջային կամ գյուղատնտեսական մեծ ներուժ, հաճախ չեն կարողանում օգտագործել իրենց հնարավորությունները՝ ենթակառուցվածքների բացակայության, կապիտալի պակասի, լոգիստիկ ու շուկայական հասանելիության սահմանափակումների և կառավարման տեղային ունակությունների թուլության պատճառով։ Տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ չունեն բավարար ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ինքնուրույն զարգացման ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար, իսկ պետական ծրագրերը առավելապես կրում են կարճաժամկետ, հատվածական և ձևական բնույթ։ Բացի այդ, մարզերում ներդրողների համար գրավչությունը մնում է ցածր՝ անկախ մեղմ հարկային արտոնություններից և պետական որոշակի աջակցության ծրագրերից, քանի որ շուկայի փոքրությունն ու հեռավորությունը, ենթակառուցվածքների անբավարար վիճակն ու որակյալ աշխատանքային ուժի պակասը լրջորեն սահմանափակում են տնտեսական ակտիվությունը։

Տարածքային անհամաչափ զարգացման ամենաակնառու հետևանքներից է մարզային բնակչության՝ այդպես էլ կանգ չառնող արտագաղթը դեպի Երևան կամ արտերկիր։ Այս գործընթացը ոչ միայն հանգեցնում է մարզերի ժողովրդագրական կազմի աղճատմանը, ծերացմանը և աշխատունակության նվազմանը, այլև խորացնում է սոցիալական անհավասարությունը, ստեղծում է կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների հասանելիության լուրջ խնդիրներ։ Մարզերում հաճախ փակվում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ՝ բնակչության թվի նվազման պատճառով, ինչի հետևանքով իրականություն է դառնում անշրջելիության վտանգի ներքո գտնվող սոցիալական «անապատացման» գործընթացը։ Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է սահմանամերձ և լեռնային համայնքների համար, որտեղ բնակչության արտահոսքը կարող է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցերի սրման։

Դատարկվող գոտիները կորցնում են իրենց ռազմավարական նշանակությունը, իսկ տեղական համայնքների թուլացումը կարող է հանգեցնել պետական վերահսկողության նվազման ու սահմանային ռիսկերի աճի։

Տարածքային անհամաչափ զարգացման տնտեսական հետևանքները արտահայտվում են երկրի ընդհանուր մրցունակության նվազման, ներդրումային գրավչության անկման և տնտեսական աճի ներուժի թուլացման տեսքով։ Երբ երկրի ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած է մեկ քաղաքում, իսկ մնացած տարածքները զուրկ են զարգացումից, տեղի է ունենում տնտեսական պոտենցիալի կորուստ, նվազում է աշխատուժի որակն ու արդյունավետությունը, կրճատվում են նորարարական հնարավորությունները։ Տնտեսությունը մեծամասամբ կախված է լինում գերկենտրոնացած տարածքի միջավայրից, իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ցանկացած ճգնաժամ կարող է ունենալ կործանարար ազդեցություն ողջ պետության համար։ Մարզերի տնտեսության թուլությունը նաև խոչընդոտում է երկրի ներքին շուկայի ընդլայնմանը, սահմանափակում է արտահանման հնարավորությունները, խաթարում է տեղական արտադրության զարգացումը և խորացնում է կախվածությունը ներմուծումից։

Սոցիալական և մշակութային առումով տարածքային անհամաչափ զարգացումը հանգեցնում է արժեքային համակարգերի բևեռացման, հասարակության ներսում բաժանարար գծերի խորացման։ Երևանում ձևավորվում է ժամանակակից, դինամիկ, տեղեկատվության հոսքերին ինտեգրված երիտասարդություն, մինչդեռ մարզերում աճում է սոցիալական պասիվությունը, ապագայի հանդեպ անվստահությունը, արժեքների պահպանողականությունը և նորարարության հանդեպ դիմադրությունը։ Այս տարբերությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ոչ միայն սոցիալական խզման, այլև քաղաքական ու մշակութային պառակտման, երբ բնակչության տարբեր խմբեր սկսում են տարբերվող օրակարգեր ձևավորել՝ չունենալով ընդհանուր տեսլական և միասնական նպատակներ։

Եթե տարածքային անհամաչափ զարգացման միտումները շարունակվեն առանց արմատական միջամտությունների և համակարգային քաղաքականության, Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առջև։ Նախ՝ մարզերի շարունակական դատարկումը և սոցիալ-տնտեսական մարգինալացումը կարող են հանգեցնել բնակչության առավել խիստ կենտրոնացման Երևանում և հարակից տարածքներում՝ ստեղծելով գերբնակեցման, տրանսպորտային, բնակարանային, էկոլոգիական և սոցիալական լուրջ ճգնաժամեր։ Միևնույն ժամանակ, մարզերի տնտեսության, ենթակառուցվածքների և համայնքային կյանքի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել պետական կառավարման դեգրադացման, համայնքային ինքնակազմակերպման հնարավորությունների կորստի, նոր սոցիալական կոնֆլիկտների և նույնիսկ անվտանգային սպառնալիքների աճի։ Իսկ երկրաշարժերի, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում զարգացման կենտրոնացվածությունը կարող է դառնալ ողբերգական հետևանքների պատճառ։

Տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման համար անհրաժեշտ է մշակել և հետևողականորեն իրականացնել համապարփակ, երկարաժամկետ և համակողմանի ռազմավարություն, որը միաժամանակ կներառի տնտեսական, սոցիալական, կառավարման, ենթակառուցվածքային և մշակութային բաղադրիչներ։ Պետական քաղաքականությունը պետք է խթանի ներդրումները մարզերում, ապահովի ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծի գործարար միջավայրի բարելավման իրական նախապայմաններ, աջակցի տեղական ձեռնարկատիրության զարգացմանը, խրախուսի մարդկային կապիտալի աճը և կրթության որակի բարձրացումը մարզերում։

Հայաստանի ապագան անմիջականորեն կապված է տարածքային համաչափ զարգացման ապահովման հետ։ Եվ քանի որ ամիսներ անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ապա ակնկալվում է, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ կհատկացնեն այս թեմային։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՄոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՀայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըՊետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանՕլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանԴատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»