Հայերեն
Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Երբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը «Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ» Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Արդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ» Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ» Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան 

Թուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին

Քաղաքականություն

Վերջին օրերին Թուրքիայի կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղակի միջամտության փաստը այլևս թաքցնել հնարավոր չէ։ Դա հրապարակային կերպով հաստատվեց այն պահին, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բաց և ուղիղ աջակցություն հայտնեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները շտապեցին հերքել Թուրքիայի կողմից որևէ աջակցության փաստը՝ փորձելով նվազեցնել հայտարարության քաղաքական ազդեցությունը։ Սակայն հենց այս հակասությունն էլ առավել ընդգծեց իրականությունը։

Թուրքիայի հրապարակային լոբբինգը հաստատեց վաղուց շրջանառվող տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Անկարայի համար դիտարկվում է որպես «հարմար ուղու երաշխավոր»։ Թուրքիայի քաղաքական հաշվարկներում նա ընկալվում է որպես կառավարելի գործընկեր, որը պատրաստ է ապահովել տարածաշրջանային զարգացումները թուրքական պայմաններով և առաջնահերթություններով։

Անկարայի այս հայտարարությունը լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների ինքնիշխան ընտրության մասին ցանկացած թեզի։ Երբ արտաքին պետության բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ աջակցություն է հայտնում կոնկրետ քաղաքական գործչի, դա նշանակում է մեկ բան՝ փորձ է արվում հայ ժողովրդի փոխարեն ընտրություն կատարել։ Այս դեպքում խոսքը ոչ թե դիվանագիտական ակնարկի, այլ բաց քաղաքական դիրքորոշման մասին է։

Թուրք նախարարի հայտարարություններում ակնհայտ է նաև արտաքին աջակցության և ներքին լեգիտիմության միջև հակասությունը։ Ֆիդանը վստահաբար խոսում է Փաշինյանի առաջատար դիրքերի մասին, մինչդեռ հենց Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Այդ հարցումների համաձայն՝ քաղաքացիների միայն 4.7 տոկոսն է Փաշինյանին համարում միավորող գործիչ, իսկ 57 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Այն, ինչ սխալ և վտանգավոր է հայ ժողովրդի համար, ակնհայտորեն շահավետ է Թուրքիայի համար, և այս համադրությունն ինքնին բացահայտում է Անկարայի քաղաքական մոտիվացիան։

Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններին արձագանքեցին հիստերիկ շտապողականությամբ։ Հերքումները ավելի շատ վկայում էին ոչ թե վստահության, այլ վախի մասին՝ վախ սեփական քաղաքացիների աչքում բացահայտվելուց։ Իշխանությունը լավ է գիտակցում, որ արտաքին աջակցության բացահայտումը կարող է վերջնականապես խաթարել իր առանց այդ էլ խոցելի լեգիտիմությունը։ Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը այս համատեքստում ուշադրություն է հրավիրել վերջին օրերին իշխանության կողմից ներկայացված «ձեռքբերումների» վրա։

Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում, ի հակակշիռ ադրբեջանական ռազմական սպառնալիքների, իշխանությունը սեփական ժողովրդին ցույց տվեց ընդամենը երեք բան՝ մեկ փաստաթուղթ, մեկ մրցանակ և մեկ հրավեր։ Առաջինը՝ այսպես կոչված TRIPP-ը կամ «Թրամփի ուղին», որը չի կարող դիտարկվել որպես անվտանգության համակարգ կամ երաշխիք։

Երկրորդը՝ «Զայեդ» մրցանակն է, որը Փաշինյանը ստացել է իբր Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ջանքերի համար, սակայն քաղաքական իրականությունում այն չունի որևէ արժեք կամ կշիռ։ Իսկ երրորդը՝ հրավերն է մասնակցելու «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ, որը, ըստ վերլուծաբանի, չի փոխում Հայաստանի անվտանգության և քաղաքական վիճակը։

Այս բոլոր գործընթացների ֆոնին Թուրքիայի բացահայտ դիրքորոշումը այլևս կասկածի տեղ չի թողնում։ Խոսքը ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի մասին է։ Երբ Անկարան հրապարակավ աջակցում է գործող իշխանությանը, դա նշանակում է, որ այդ իշխանությունը բավարարում է Թուրքիայի տարածաշրջանային շահերը։ Իսկ դա արդեն հարց է, որը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իրեն տա՝ ում շահերն են իրականում սպասարկվում և ինչ գին է պատրաստվում վճարել Հայաստանը այդ «աջակցության» դիմաց։

Արաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանՓաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Բանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան «Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Չեմ բացառում, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախաշեմին երեկ ցմահ «դատապարտված» մեր պատանդներից մեկ կամ երկու հոգու ազատ արձակեն. քաղաքագետ Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք․ Տիգրան Աբրահամյան ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ ԳաբրիելյանըԱդրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. Մենուա ՍողոմոնյանԹոշակները հիսուն տոկոսով բարձրացնելու մեր հանրագրի հիմքում հետազոտական, մասնագիտական, ֆինանսատնտեսագիտական վերլուծությունն է. Հ. ԿամենդատյանՄեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի հրամանով դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման. Ա. Չալաբյան«Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Apple-ը ուշադրություն չի դարձնի նոր iPhone-ի դիզայնին. iPhone 18 շարքը կմնա առանց ռեդիզայնի