Հայերեն
Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Այն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը «Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին 

Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել

Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Արծվանիկի պոչամբարի ներկայիս մակերեսը մոտ 630 հեկտար է։ Ընդլայնման արդյունքում այն կընդլայնվի 233 հեկտարով և կկազմի 863 հեկտար։

Ըստ հաշվետվության՝ պոչամբարը գրեթե սպառել է իր նախագծային ծավալները: 01.01.2025 թվականի դրությամբ պոչամբարի լցվածությունը կազմում է մոտ 300 միլիոն խմ՝ 325 միլիոն խմ նախագծային ծավալի 92.3%-ը։ Պոչամբարի պատվարի նիշը կազմում է 936մ: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրողականությունը տարեկան կազմում է 22 միլիոն տոննա։ Այս ծավալի արտադրողականությամբ Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մինչև 2026 թվականի վերջը: Նոր հաշվետվությամբ նախատեսվում է պոչամբարի ծավալը հասցնել 538 միլիոն խմ՝ գոյություն ունեցող հարավային պատվարը բարձրացնելով մինչև 985մ նիշի: Ըստ ընկերության հաշվետվության՝ պատվարի բարձրացումը մինչև 985մ նիշ հնարավորություն կտա պոչամբարում կուտակել մինչև 238 միլիոն խմ պոչանք։ Պոչամբարի տարողունակությունը մինչև 985մ նիշ կբավարարի մոտ 17.4 տարի շահագործման համար։ Սա լիովին համընկնում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի հետ՝ 2041 թվականի մայիսի 30-ը։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հատակագիծ

Պոչամբարի ընդլայնման աշխատանքների ժամանակ կօգտագործվի քարագրունտային զանգված, որը, ըստ հաշվետվության, կապահովի պատվարի բարձր մեխանիկական կայունություն: Պոչամբարի տարածումը դեպի հյուսիս-արևելք կանխելու համար նախատեսվում է կառուցել երեք ափապաշտպան պատվար և հյուսիսային սահմանափակող պատվար։ Նշված է, որ հյուսիսային պատվարի կառուցումը թույլ կտա նվազեցնել հնարավոր արտահոսքի ռիսկը, վերահսկել հեղուկ պոչանքի տարածումը, նվազեցնել սեյսմիկ ազդեցությունների հետևանքները, ապահովել կայուն շահագործում։

Ըստ հաշվետվության՝ կբացառվի Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար: Այս նպատակով նախատեսված է իրականացնել Արծվանիկ գետի հունի տեղափոխում՝ կառուցելով մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե ջրանցք և մոտ 0.5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել:

Արծվանիկի պոչամբարը շահագործման է հանձնվել 1977 թվականին: Պոչամբարը կառուցված է Արծվանիկ գետի ստորին հոսանքի կիրճում, Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Կապան քաղաքից մոտ 6 կմ, իսկ Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից՝ 34․5 կմ հեռավորության վրա:

Արծվանիկի պոչամբարի շուրջ գտնվում են Արծվանիկ, Աճանան, Չափնի, Բարգուշատ և

Սևաքար գյուղերը՝ 490-800մ սահմաններում հեռավորությունների վրա։

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստանձնում է տարեկան 2․100․000․000 ՀՀ դրամ գումարի պարտավորություն կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հանրային տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության ոլորտներում՝ պահպանելով այդ թվում Արծվանիկ, Չապնի, Սևաքար, Ըրկենանց և Աճանան բնակավայրերի բնակիչներին դրամական աջակցության շարունակական տրամադրումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը տվել է 15 փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով։ Ըստ առաջադրված պահանջների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է ապահովի ազդակիր բնակավայրերում նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը, պոչամբարի անվտանգ շահագործում, վերահսկում և մոնիթորինգ, բացառի կեղտաջրերի արտահոսքը և բացթողումն Աճանան գետ, բացառի Արծվանիկ գետի ջրերի ներհոսը պոչամբար, ապահովի պոչամբարի պարզվածքի նախնական մաքրում։

Խախտվելու ենթակա պոչամբարի ընդլայնման տակ նախատեսված տարածքը կկազմի 233 հեկտար, լրացուցիչ 12.17 հեկտար խախտվելու է հյուսիսային պատնեշի, ափապաշտպան 3 պատնեշների կառուցման և հարավային պատնեշի ամրաբեռնման ժամանակ:

Փորձաքննության գործընթացում պարզվել է, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման տարածքից շուրջ 15 հեկտար մակերեսով հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող պետական սեփականության անտառային հողեր են, ինչի համար առաջարկվել է փոխհատուցման միջոցառում։ Ըստ փորձաքննական պահանջի՝ ընկերությունը պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքի վնասի փոխհատուցման պայմանագիր՝ տարածքի առնվազն եռապատիկի չափով կատարելով անտառապատման աշխատանքներ։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է հողային ռեսուրսների խախտում, Արծվանիկ գետի հեռացման և պոչամբարի ընդլայնման նպատակով: Արծվանիկ գետի հեռացման հողերը հիմնականում հաշվառված են որպես համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի, իսկ Արծվանիկ պոչամբարի ընդլայնվող հատվածի հողերը դասվում են արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի։ Արմաբեռնման և այլ ենթակառուցվածքների համար նախատեսված հողերը ներառում են հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր, առկա են նաև արդյունաբերական և անտառային՝ թփուտներ նշանակության հողեր։

Արծվանիկի պոչամբարի շահագործման ավարտից հետո ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը գնահատվել է 19 միլիարդ դրամ։

Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան