Հայերեն
Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Այն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը 

Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»

Մամուլ

Ալիևը հերթական անգամ հանդես եկավ իր ֆորումներից մեկում՝ դատարկ Արցախում։ Եթե նա այդքան հավես ունի այդ միջոցառումներին անուններ հորինել, ապա մենք, հաստատ, դրա ժամանակը չունենք։ Կրկին խոսելով «հայկական օկուպացիայի» և «հայկական ագրեսիայի» մասին, Ալիևը հայտարարեց․ «Ադրբեջանը պետք է զգոն լինի և մի քանի անգամ ուժեղ՝ հակառակորդից»։ Այդ նպատակով նա կոչ արեց շարունակել ռազմական ներուժի ավելացումը, ինչը նա իրականացնում է բավական հաջողությամբ․ ոչ միայն ավելացնում է իր ներուժը, այլև՝ Փաշինյանի ձեռքերով նվազեցնում հայկականը։

Այսպիսով, Հայաստանի համար Ադրբեջանը հստակորեն հակառակորդ է։ Ամեն ինչ իր անունով է կոչված։ Հակառակորդ, որի դեմ զինվում է Ադրբեջանը։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է համոզել հայ ժողովրդին հավատալ խաղաղության իրականությանը։ «Այս իրականությունն ունի իր արտահայտված դրսևորումները», – ասում է նա՝ նկատի ունենալով բենզալցակայաններում հայտնված ադրբեջանական բենզինը։

Փաստացի, Բաքվի համաձայնությունը մեզ օգտագործել որպես շուկա, մեր հաշվին գումար վաստակել և այդ գումարով զենք գնել, որով էլ մեզ սպառնալու են, ներկայացվում է որպես խաղաղության նշան։ Ալիևը Հայաստանին անվանում է հակառակորդ, իսկ Փաշինյանը համառորեն կրկնում է․ «Խաղաղությունը արդեն իրականություն է»։

Ակնհայտ է, որ նրա պատկերացրած իրականությունը այլընտրանքային է։ ՔՊ-ին արժեր Եվրոպայից ոչ թե փիար մասնագետներ բերել, այլ բժշկական որոշակի մասնագիտացում ունեցողներ։

Սովորաբար Ալիևի նման հայտարարություններից հետո ջրի երես է դուրս գալիս Սիմոնյանը և առանց երկար մտածելու ասում է, թե Ալիևի բոլոր այդ խոսքերը միայն իր ներքին լսարանի համար են։ Մինչդեռ իրականում, իբր, Բաքուն խաղաղ ու պուպուշ է։ Այսինքն՝ փորձում է համոզել մեզ, որ Ալիևը իր ժողովրդին ստում է, բայց հայերին միշտ ճշմարտությունն է ասում։ Բայց նույնիսկ եթե հավատանք այդ վարկածին, դա ինչպես կարող է համատեղվել խաղաղության հետ։ Այսինքն՝ մեր կողքին ապրում է մի ժողովուրդ, այնքան թշնամական տրամադրված, որ նրա նախագահը ստիպված է ստել այդ ժողովրդին՝ մեր դեմ կռվելու ցանկության մասին։ Եվ սա՞ է խաղաղությունը։ Ավելին՝ մեր իշխանությունը պատրաստվում է թույլ տալ, որ 300 000 թշնամական ժողովրդի ներկայացուցիչներ գան ու ապրեն մեզ հետ։

Ուստի պատմությունները, թե Ալիևը Հայաստանի հետ թշնամության մասին խոսում է միայն իր ժողովրդին հաճոյանալու համար, այնքան էլ մխիթարական չեն։ Պարզապես իշխանությունը հայ ժողովրդին համարում է միամիտ ու անգործունյա և վստահ է, որ մենք կհավատանք ցանկացած անհեթեթության։

Իսկ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո սովորաբար տալիս է ինչ-որ «խորը» հոգեվերլուծական բացատրություն․ իբր մեր երկու ժողովուրդները չեն կարող զգալ խաղաղությունը, քանի որ վնասված են։ Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը այնքան չի կարող զգալ խաղաղությունը, որ մեզ հակառակորդ է անվանում և զինվում է մեր դեմ։

Փաստորեն՝ նրանց բենզինը մեր բենզալցակայաններում, ցավոք, «խաղաղության արտահայտված դրսևորում» չէ, այլ հնարավորություն, որ հայերը իրենց գրպանից ֆինանսավորեն իրենց դեմ ուղղված ագրեսիան։

Փաշինյանի ներկայացրած երևակայական իրականությունը այն իրականությունն է, որտեղ մենք փոխանակել ենք ինքնահարգանքն ու ինքնությունը անվտանգության հետ։ Վատն այն է, որ այդ իրականությունը երևակայական է։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե արժանապատվությունը կորցնելը խաղաղության ու հարմարավետ կյանքի դիմաց շահավետ գործարք է, կա վատ լուր․ գործարքը չի կայացել։ Փաշինյանը ստիպեց Հայաստանին զոհողության գնալ, բայց դա անպտուղ էր։ Ադրբեջանը շարունակում է սրել մեր դեմ սրված դաշույնը։

Ամենավատն այն է, որ Փաշինյանը շարունակելու է նոր զոհաբերություններ անել՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Հետևաբար կարևոր է նրան կանգնեցնել։ Երբ Փաշինյանը հեռանա ընտրությունների արդյունքում, Հայաստանի անկումը կդադարի, և կսկսվի վերականգնումը։

Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն