Հայերեն
Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ Կարապետյան Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ 

Անցնող տարվա արտաքին քաղաքական թոհուբոհի... «ծանր» գոլորշին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականը միջազգային հարաբերությունների շրջանակում առանձնանում է իր դինամիկությամբ, փոփոխականությամբ և որոշիչ իրադարձություններով, որոնք ձևավորում են աշխարհաքաղաքական նոր դասավորություն՝ փոխելով ուժերի բալանսը և ազդեցության կենտրոնները։ Այս ամենի ֆոնին էլ արտացոլվում են Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև գործող իշխանությունների կողմից այդ հնարավորություններից չօգտվելու, շարունակական ձախողումների ու մարտահրավերներին դիմակայելու անկարողության կամ չցանկանալու դրսևորումները։

Տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ միջազգային համակարգը շարունակում է անցում կատարել բազմաբևեռ կառուցակարգի ձևավորմանը, որի շրջանակներում էլ Միացյալ Նահանգների և Չինաստանի մրցակցությունը խորանում է ոչ միայն տնտեսության և տեխնոլոգիաների, այլև տարածաշրջանային անվտանգության, մատակարարման շղթաների, էներգետիկ անվտանգության ոլորտներում։ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում առաջացած լարվածությունը պայմանավորված է նաև գլոբալ աշխարհակարգի վերակառուցման գործընթացի հետ, երբ երկու գերտերություններն էլ ձգտում են խաղի կանոնները սահմանել իրենց պատկերացմամբ։ Չինաստանը շարունակում է զարգացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ տնտեսական և քաղաքական ազդեցությունը խորացնելով Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, մինչդեռ ԱՄՆ-ը փորձում է ձևավորել նոր դաշինքներ, ամրապնդել իր դիրքերը ՀնդկաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, խթանել տեխնոլոգիական, տնտեսական և ռազմական համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ճապոնիան և Հարավային Կորեան։ Իսկ այս մրցակցության ֆոնին մյուս աշխարհաքաղաքական բևեռները՝ մասնավորապես Եվրամիությունը, Հնդկաստանը, ՌԴ-ն, Մերձավոր Արևելքի ու Ասիայի խոշոր խաղացողները, փորձում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային արենայում՝ հաճախ ձգտելով հանդես գալ որպես միջնորդներ կամ կայունացնող ուժեր։

2025 թվականի ընթացքում ՌԴ-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվեց՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Արևմուտքից հեռանալով՝ Ռուսաստանը շարունակում է խորացնել իր համագործակցությունը Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ, և ձգտում է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ազդեցության նոր գոտիներ գտնել, սակայն միաժամանակ բախվում է ներքին տնտեսական ճնշումների, մոբիլիզացիոն ռեսուրսների սահմանափակման և միջազգային մեկուսացման հետևանքներին։ Մինչ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախընտրում է կենտրոնանալ ԱՄՆ-ի ներքին խնդիրների ու տնտեսական գերազանցության վրա, ԵՄ-ն փորձում է ուժեղացնել միասնականությունը, խորացնել էներգետիկ անկախությունը ՌԴ-ից, զարգացնել իր անդամների միջև պաշտպանական համագործակցությունը և ամրապնդել արտաքին սահմանները՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով տնտեսական կապերն ու ապահովելով տեխնոլոգիական ինքնուրույնությունը։

Միջին Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն՝ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը, Սիրիայի և Իրաքի ապակայունությունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները շարունակում են պահպանել տարածաշրջանի ռազմաքաղաքական խոցելիությունը։ Միջին Ասիայում Չինաստանը և ՌԴ-ն մրցակցում են ազդեցության համար, սակայն նաև համագործակցում են՝ ապահովելով տարածքային կայունություն և տնտեսական կապերի զարգացում։ Աֆրիկայում շարունակվում է ֆրագմենտացիան՝ ռազմական հեղաշրջումներ, քաղաքացիական պատերազմներ, արտաքին ազդեցության աճ, ռեսուրսների վերահսկողության համար պայքար։ Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը՝ հաշվի առնելով, որ այս տարածաշրջանում ակտիվացել է Չինաստանը։

Նման աշխարհաքաղաքական միտումների, ուժերի նոր բալանսի և տարածաշրջանային մրցակցության պայմաններում Հայաստանի համար ստեղծված արտաքին քաղաքական դաշտն աչքի է ընկնում մի քանի առանցքային մարտահրավերների և հնարավորությունների համադրությամբ։ Անցնող տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքը ներկայացնում էին անվտանգային միջավայրի ձևավորումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերը, ինչպես նաև նոր գործընկերներ ներգրավելու ու միաժամանակ ավանդական գործընկերների հետ հարաբերությունները վերաիմաստավորելու գործընթացը։

2025 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով, ինչպես խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերում, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման շուրջ, Հայաստանը բախվում է ճնշումների և մանևրելու սահմանափակ հնարավորությունների։ Իսկ Ադրբեջանը, օգտվելով էներգետիկ ռեսուրսների և ռազմաքաղաքական դիրքերի առավելությունից, շարունակում է ուժի կիրառման սպառնալիքները՝ փորձելով առավելագույնս թելադրել իր պայմանները։ Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ Բաքվից ամենաբարձր մակարդակով հոխորտանքներ են հնչում Հայաստանի հասցեին։

Միևնույն ժամանակ, Հայաստանը փորձում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ մասնավորապես ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջոցով, միջազգային կառույցներում և հարթակներում բարձրացնել իր օրակարգային հարցերը, ապահովել միջազգային վերահսկողություն և աջակցություն խաղաղ գործընթացին։

ՌԴ-ի հետ հարաբերություններում 2025 թվականը Հայաստանի համար առանձնացավ որոշակի բարդություններով։ Ռուսաստանի դերը տարածաշրջանում էականորեն փոփոխվել է։ Ուկրաինայի պատերազմի հետևանքով որոշակիորեն թուլացել է ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս ֆոնին Հայաստանը ձգտում է մի կողմից՝ չխզել համագործակցությունը ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով տնտեսական մեծ կախվածությունն այդ երկրից, չնայած որ ՀՀ իշխանությունները հակառուսական ճամբար նետվելու մեծ ցանկություն ունեն, մյուս կողմից էլ, իրենց մեկնաբանմամբ, «դիվերսիֆիկացնել» արտաքին քաղաքական գործընկերների շրջանակը, ակտիվացնել կապերը արևմտյան երկրների, ԵՄ-ի, ինչպես նաև տարածաշրջանային այլ խաղացողների հետ։ Սակայն օրվա իշխանությունների քայլերն ավելի շատ նման են Արևմուտքի գիրկն ընկնելու ձգտումների, առավել ևս՝ ԵՄ-ից հակաժողովրդավարական օգնություն խնդրելու ֆոնին առաջիկա ընտրություններից առաջ:

Հաջորդը վերաբերում է անմիջական հարևաններին: Արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում շարունակում է աճել Թուրքիայի ազդեցությունը, ինչը դրսևորվեց նաև 2025 թվականին։ Իսկ երբ բացվի հայ-թուրքական սահմանը, որի հետ կապված թուրքական կողմից արդեն ակնարկներ են արվում՝ հաջորդ տարի սպասվող սիմվոլիկ քայլերի մասին, ապա կուժեղանա նաև թուրքական տնտեսական ներգործությունը։

Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա, չնայած Իսրայելի հետ բախումներից հետո Թեհրանի դիրքերի որոշ թուլացում է նկատվում, սակայն իրանական կողմն անհանգստության նշաններ է ցույց տալիս Հարավային Կովկասում Արևմուտքի, ինչպես նաև Թուրքիայի ակտիվացման հետ կապված։ Թեհրանում մտահոգություն կա, որ հաղորդակցությունների բացման արդյունքում Հարավային Կովկասը կարող է դառնալ հարթակ Իրանին առավել մեկուսացնելու և իրանական շահերի դեմ գործողությունների իրականացման համար։ Իսկ Հայաստանի ու Իրանի կենսական շահերը համընկնում են՝ հատկապես պանթուրքական ծրագրերի առաջ մղումը կասեցնելու տեսանկյունից։

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում Հայաստանը փաստացի կանգնած է բարդ ընտրության առաջ՝ մի կողմից ձգտելով բացել կոմունիկացիաներ տնտեսական զարգացման և մեկուսացման հաղթահարման համար, մյուս կողմից մտավախություն ունենալով, որ այդ գործընթացը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ՝ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք Չալաբյան