Հայերեն
Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ Կարապետյան Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին 

«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագ րենք, որ օր վա իշ խ ա նու թյու ն ը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին։ Հիշեցնում է՝ այս իշխանությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ «Արձանագրում ենք, որ սոցիալական որևէ խոստում չի իրականացվել։ Օրինակ՝ կենսաթոշակների միջին չափը պետք է դարձնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան։ Նախկինում, երբ դրա մասին խոսում էինք, ասում էին՝ դեռ կա ժամանակ, մեր խոստումները կիրականացնենք։ Իսկ հիմա, երբ սոցիալական որևէ խոս տում իրա կ ա նաց ված չէ, նո ր ի ց պատճառներ են բերում՝ իբր դրանք օբյեկտիվ են, փորձում են բացատրել և նորից մանիպուլացնել մեր հասարակությանը։ Բայց ակնհայտորեն երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու, խաբել են»։

Այնուհետև տնտեսագետը թվարկում է իշխանության չիրականացրած խոստումները։ «Այս իշխանությունները խոստանում էին տնտեսական համակարգի որակական «բարեփոխումներ», արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա։ Իրականում ճիշտ հակառակ պատկերն ունենք՝ մեկ երկրից Հայաստանի տնտեսության կախվածությունը շարունակաբար մեծացավ։ Խոստանում էին ներդրումային բումեր, դրա ականատեսը չեղանք, հակառակը՝ կրկին ունեցանք կապիտալի «փախուստի» դրսևորումներ։ Խոստանում էին բարձր տնտեսական աճ՝ ի հաշիվ մեր երկրի տնտեսության ներուժի, բայց կրկին արձանագրեցինք, որ այն աճը, որն ունենք այս տարի, նախորդ տարիների համեմատ էապես նվազել է։ Դրանով նաև ապացուցվեց, որ բարձր աճի վրա ազդող հիմնական գործոնը ոչ թե ներքին է, այլ արտաքին, և պայմանավորված է արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակով։ Խոստանում էին, որ ունենալու ենք ժողովրդագրական պատկերի էական բարելավում, բայց արձանագրվեց հակառակը՝ ժողովրդագրական իրավիճակը վատանում է՝ մոտենալով ճգնաժամի։ Այս տարի ունեցանք ծնունդների շարունակաբար նվազում, մահերի աճ, մահացության ցուցանիշի բնական հավելաճը նվազեց, ամուսնությունների թիվն է նվազում, ամուսնալուծությունների թիվն է աճում։ Այս վատացումն առավել ընդգծված երևում է հատկապես գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտահոգիչ է։ Անընդհատ խոստանում էին աջակցություն բազմազավակ ընտանիքներին և այլն, իսկ այս տարվա վերջին նախագծերից մեկով 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն էապես իջեցրին։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրամադրվելիք մեկ միլիոն դրամը դարձավ 500 հազար դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոնը՝ կրկին 500 հազար դրամ։ Նաև խոստանում էին, որ կապահովեն փոքր ու միջին բիզնեսի զարգացում, անընդհատ շեշտում են՝ ապահովելու ենք նպաստից դեպի աշխատանք կարգախոսը։ Սակայն այս տարի արձանագրեցինք, որ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվեց, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս: Միջին, փոքր և միկրո բիզնեսի հարկային բեռի ավելացումն այդ ոլորտում հանգեցրեց սնանկացումների, շատերը կորցրեցին բիզնեսը , դարձան նպաստառու կամ արտագաղթեցին։ Բացի այս ամենը, նաև պետք է արձանագրենք, որ այս տարի առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ է արձանագրվել։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճում է այն դեպքում, երբ հաջորդ տարի չեն բարձրանալու կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, և այդպիսով կարելի է արձանագրել, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, նպաստառուները և աշխատող աղքատներն ավելի վատ են ապրելու, քան այս տարի, իսկ այս տարի էլ ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, և դա նաև պայմանավորված է գնաճով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ավետիսյանն ասում է՝ զիջումներ են անում իբրև անվտանգության համար, խաղաղության կեղծ խոսույթի ներքո խոստանում են ապահով և բարեկեցիկ կյանք։ «Զիջումները արձանագրվում են, իսկ խաղաղությունը մարդիկ չեն տեսնում։ Անցնող տարում ականատեսն ենք եղել ադրբեջանական նույն խոսույթին, սպառնալիքներին, տողատակով իրենց պահանջը առաջ մղելուն։ Իսկ տարվա վերջում ականատես եղանք նաև տնտեսական էքսպանսիայի ակնհայտ դրսևորումների, որոնք հիմա քողարկվում են տարբեր խոսույթներով, բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն, ունենալով ռազմական հաջողություններ տարածաշրջանում, փորձում է հետագա իր նպատակներն իրագործել նաև փափուկ ուժի՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումներով, իսկ այս իշխանությունը դա ներկայացնում է իբրև սահմանների բացում, ապաշրջափակում։ Այս ան հաշ վարկ վար ժանք ն ե ր ը , ո ր անում են ադրբեջանական բենզինի, ցորենի ներմուծման ակցիաների տեսքով, ավելի շատ հիշեցնում են տնտեսական էքսպանսիայի ծիլեր, որովհետև բոլորս լավ գիտենք, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ կերպ չեն հրաժարվել իրենց հեռահար նպատակներից և ծրագրերից, ուղղակի հիմա փոխել են իրենց մեծ և երկար ծրագրի գործիքակազմը, ռազմական ներխուժման սպառնալիքն ու գործադրումը փոխել են ավելի չերևացող՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումով։ Սա է իրականությունը, դրան էլ գումարենք չիրականացված խոստումների ֆոնին նոր սուտ խոստումները և անպատասխանատու վարքագիծը։ Կրկին փորձում են գտնել այլ մեղավորներ և նույն կերպ արդարացնել իրենց ակնհայտ ձախողումները և չիրականացրած խոստումները»,-նշում է տնտեսագետը։

Անդրադառնալով 2026 թվականից տնտեսական ակնկալիքներին, ասում է՝ քաղաքական պրոցեսներն ավելի են ակտիվանալու։ «Գիտեն՝ իրենց վարկանիշը սրընթաց անկում ունի, իսկ նրանք ամեն գնով իշխանությունը պահելու ձգտում ունեն, որովհետև ամենալավն իրենք գիտեն, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին, և դրան հետևելու է պատասխանատվության օրն ու ժամը, ու ամեն գնով իշխանություն պահելն իրենց նպատակը եղել է և շարունակում է մնալ։ Եթե հանրային հենարանը և վարկանիշը նվազում է, ապա այս նպատակը իրագործելու գործիքակազմն էլ ավելի է սրվելու, այն է՝ քաղաքական տեռորը և մնացած հակաժողովրդավարական գործիքակազմերը։ Իրենց հենարանը ուժային կառույցներն են՝ ուժի բիրտ գործադրումներով և հակաօրինական կեցվածքով։ Սա ենք տեսնելու, իսկ դա ակնհայտորեն էլ ավելի է խորացնելու տնտեսական առկա ռիսկերը, և նաև բացասական զարգացումները։ Անցնող տարում տեսանք օտարերկրյա կապիտալը խլելու դասական դրսևորում, իսկ նպատակը բացառապես քաղաքական էր։ Ավելի ինտենսիվ ենք ականատես լինելու այսպիսի երևույթների, դրանք ակնհայտ, շատ ուղիղ հետևանք են բերելու տնտեսական ռիսկերի, տնտեսական անվտանգության սպառնալիքների իմաստով։ Դրանց անմիջական հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են մեր հանրությունը և հատկապես սոցիալապես անապահով խավերը, ավելի խոցելի տնտեսական վիճակում գտնվող մեր հանրությունը։ Մինչև հնարավոր իշխանափոխություն, այս ընթացքի ականատեսն ենք լինելու, և հուսանք, որ գոնե ընտրությունների միջոցով կձևավորվի նոր իշխանություն և բեկում կունենանք նաև տնտե ս ա կան ու սո ց ի ա լ ա կ ա ն ոլորտ ն ե րում իրա կան զարգացման իմաստով»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

LEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվին