Հայերեն
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան 

Սուրբծննդյան լույսը՝ ճաղավանդակներից այն կողմ. բռնաճնշումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Ծննդի նախօրեին, երբ Հայաստանի բնակիչները տոնական պատրաստությունների մեջ են, ճաղավանդակների միջով սուրբծննդյան լույսը աղոտ թափանցում է 8 քառակուսի մետր մակերեսով բանտախուց: Այստեղ են տոնը դիմավորում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդներ, ևս մեկ թեմի նախկին առաջնորդ, ինչպես նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:

Միքայել արքեպիսկոպոսի հետ կապված դեպքն ամենից տագնապահարույցն է: Այսօր նա ոչ թե բանտախցում է, այլ հիվանդասենյակում, որտեղ սպասում է շտապ վիրահատության: Բայց նույնիսկ այնտեղ նրա վիճակը քիչ բանով է տարբերվում կալանքից. հիվանդասենյակը վերածված է տոտալ վերահսկողության և սահմանափակման տարածքի, որտեղ բժշկական միջամտության սպասումը դառնում է բանտարկության նոր տեսակ: Սուրբ Ծննդի նախատոնակը սրբազան անցկացնում է մենության մեջ, պահակախմբի հսկողության ներքո, այլ ոչ թե իր հոգևոր հոտի ու հարազատ մարդկանց կողքին:

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը նշում է. «Փաշինյանն սկսեց որպես պոպուլիստ, բայց վերածվեց ավտոկրատի՝ ավերելով ժողովրդավարությունը և բռնաճնշումներն ուղղելով Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն բանից հետո, երբ իշխանությունները դատաստան տեսան իմ վստահորդի նկատմամբ (գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյան- խմբ.), նրանք ավելի հեռուն գնացին՝ երկրի բարձր հոգևորականության դեմ: Այսօր չորս առաջատար արքեպիսկոպոսներ գտնվում են բանտում»: Բանտարկված հոգևորականների առողջական վիճակը գնալով ավելի շատ տագնապներ է հարուցում: Արքեպիսկոպոսներից մեկը՝ Բագրատ Գալստանյանը, նկատելի նիհարել է, և դա տեսանելի է անզեն աչքով: Նրա արտաքին տեսքն ինքնին վկայում է, որ համակարգը ոչ միայն ազատությունից է զրկում, այլև քայքայում է առողջությունը, անդրադառնում մարդկային արժանապատվության վրա:

Բանտարկված հոգևորականների տեսակցության ժամանակացույցն ու սահմանափակումներն ապշեցնում են իրենց անիմաստ դաժանությամբ: Հարազատներն ու ծխականները հարկադրված են հարմարվել այդ գրաֆիկին, իսկ որոշ արքեպիսկոպոսների դեպքում թույլատրված են տեսակցությունները միմիայն փաստաբանների հետ:

Հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղի ունեցողը բնորոշում է որպես իրավական աբսուրդ. «Բարդ է պատկերացնել Եվրոպայի թեկուզ մեկ երկիր, որտեղ հնարավոր լիներ նման գործողություն՝ հազարավոր զինված ուժայինների մասնակցությամբ: Դա աբսուրդային է: Մենք պարտավոր ենք պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Վեհափառ Հայրապետին: Այդ ամենի մեջ իրավաբանական ոչ մի տրամաբանություն չկա»:

Այս փաստերը ոչ թե ժամանակակից ժողովրդավարական երկիր են հիշեցնում, այլ միջնադարժան ժամանակագրության էջեր, որոնք պատմում են, թե ինչպես էր իշխանությունը ձգտում ճնշել հոգևորականությանը՝ զրկելով նրան խոսքի իրավունքից ու ազատությունից: Այսօր՝ 2025 թվականին, նման տեսարանները երևակվում են որպես անախրոնիզմ, որպես մարտահրավեր՝ մարդու իրավունքների գաղափարին իսկ:

Քննադատություն է հնչում նաև միջազգային կազմակերպություններից:

Այսպես. Christian Solidarity International-ի (CSI, բառացի՝ Քրիստոնեական միջազգային համերաշխություն) հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում կտրուկ վատանում է իրավիճակը՝ կապված կրոնական ազատության և մարդու իրավունքների հետ, իսկ բանտարկված հոգևորականների մոտ միջազգային դիտորդների այցելության մերժումն իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումների տագնապալի նշան դարձավ»:

«Հայ քրիստոնյաները գտնվում են հարաճուն ճնշման տակ»,-կարծում է լորդ Ջեքսոնը՝ Պիտերբորոյից, կրոնի կամ համոզմունքների ազատության միջկուսակցական խմբի (APPG) փոխնախագահը:

Հայաստանը երկիր է, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը (301 թ.): Դարեր շարունակ դա հայերի համար հպարտության առիթ էր, ազգային ինքնության և հոգևոր ժառանգության մի մասը: Մինչդեռ այսօր հենց Հայաստանի սրտում ոչնչացվում է այն, ինչով ժողովուրդը դարերով հպարտացել է. պատկառանքը հոգևոր առաջնորդների հանդեպ, հավատի և խոսքի ազատությունը: Իշխանությունը հիմնովին մոռացել է, որ Եկեղեցին անջատ է պետությունից և կոպտորեն ոտնահարում է Սահմանադրությունը՝ սահմանափակելով Եկեղեցու գործունեության ազատությունը, միջամտելով նրա կանոնական հարցերի մեջ, խմբագրելով պատարագները:

Իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդավար ներկայացնել, բայց գործնականում նրանք այդպես էլ չկարողացան համոզել բնակչությանը՝ Եկեղեցու դեմ իրենց բռնաճնշումների ճիշտ լինելու հարցում: Հասարակությունը տեղի ունեցողը ընկալում է ոչ թե որպես օրինապահություն, այլ ուժի ցուցադրություն, որն ուղղված է հոգևոր հեղինակությունների դեմ:

Սուրբծննդյան տոնը բանտում դառնում է փոխաբերություն: Եվ դա այն մասին է, որ հավատն ու հոգևոր ուժը չեն կարող պարփակվել բանտի պատերի մեջ, բայց դա նաև համակարգի դաժանության վկայությունն է: Հասարակության վրա այդ հոգևորականների ազդեցությունը հսկայական էր, նրանց խոսքը քննարկումների առարկա էր դառնում, նրանց աղոթքները միավորում էին մարդկանց: Մինչդեռ այսօր նրանք զրկված են իրենց հոգևոր համայնքի հետ տոնը դիմավորելուց անգամ:

Այս Ամանորյա պատմությունը ուշադրություն է պահանջում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Այն ցույց է տալիս, որ Հայաստանի սրտում Սուրբծննդյան լույսը մարվում է վանդակաճաղերով ու խցադռան կողպեքներով: Եվ դա ներքին կոնֆլիկի հարց չէ լոկ: Սա հարց է համընդհանուր արժեքների, որոնք պետք է պաշտպանվեն աշխարհի ցանկացած կետում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան