Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը

Հասարակություն

Հայաստանը պատրաստ է անցում կատարել պատասխանատու հանքարդյունաբերության նոր ստանդարտներին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ՝ Հայաստանը պաշտոնապես առաջին անգամ մասնակցել է Լոնդոնի հանքարդյունաբերական համաժողովին (London Mining Week / Resourcing Tomorrow)։ Այս հարթակը, որի ընթացքում են ձևավորվում մետաղների շուկայի հիմնական միտումներն ու ներդրումային քաղաքականությունները, կարևորագույն հնարավորություն է միջազգային ներդրողների ուշադրությանն արժանանալու համար։

Պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, ինչպես նաև ոչ մետաղական հումքի հանքավայրերով հարուստ Հայաստանի առաջնային նպատակը միայն արդյունահանումը չէ, վստահեցրել է ՏԿԵ նախարարը, «այլ ձգտումը` կառուցել պատասխանատու և հավասարակշռված հանքարդյունաբերություն, որտեղ տնտեսական աճը համադրվում է շրջակա միջավայրի անվտանգությանը և հանրային վստահությանը»։

Հայկական տաղավարն ու ներդրումային հրավերը

Հայկական տաղավարում ներկայացվել են երկրի հանքարդյունաբերական կարողությունները, պաշարների և օգտակար հանածոների վերաբերյալ տեղեկատվությունը։ «Նպատակը Հայաստանի հանդեպ միջազգային խոշոր ընկերությունների հետաքրքրությունը մեծացնելն է, որպեսզի Հայաստան գան մեծ հեղինակություն ունեցող ընկերություններ՝ իրենց հետ բերելով նաև միջազգային լավագույն փորձն ու ստանդարտները»,-«Ա1+»-ին ասաց ՀՀ ՏԿԵ փոխնախարար Ասատուր Վարդանյանը։

Այցի ընթացքում հայկական կողմն ունեցել է մի շարք հանդիպումներ թե՛ կառավարական մակարդակով (տարբեր երկրների գործընկերների հետ), թե՛ մասնավոր խոշոր ընկերությունների հետ։ Ըստ փոխնախարարի՝ կան խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ։

«Կառավարության պատրաստակամությունն ու նախարարի ներկայությունը ցույց են տալիս, որ կառավարությունը կանգնած է ներդրողի կողքին և իր ողջ գործիքակազմով պաշտպանում է նրանց իրավունքներն ու շահերը»,- վստահեցրեց Ասատուր Վարդանյանը։

Միջոցառումը նաև կարևոր հարթակ էր ESG (Environmental, Social, Governance) և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային ստանդարտներին մոտենալու և գլոբալ գործընկերային կապեր ձևավորելու համար։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր երկրներում այս ոլորտում իրականացված բարեփոխումները․ «Փորձել ենք այնտեղից օգտակար շատ բաներ բերել մեր հետ, որպեսզի Հայաստանում կարողանանք ներդնել»։

Փոխնախարարը դրական է գնահատում հայաստանյան ընկերությունների՝ չափորոշիչներին հետևելու պատրաստակամությունը՝ նշելով, որ ոլորտում «դրական տենդենցը տեսանելի է, և տեղական ընկերություններն սկսում են կիրառել միջազգային ստանդարտները»։

«Մենք կարծես ունենք լիարժեք կոնսենսուս, քանի որ Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, որի մեջ ներգրավված են մեր խոշոր ընկերությունները, վստահաբար այդ ճանապարհը որդեգրել են։ Մեր բոլորի նպատակը մեր պաշարները արդյունավետ, ռացիոնալ օգտագործելն է, հնարավորինս քիչ բնապահպանական ռիսկեր պարունակելն է»,- վստահեցնում է նա։

Պետություն-մասնավոր համագործակցության հաջողությունը

Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Լոնդոնյան հանքարդյունաբերական համաժողովին Հայաստանի հանքագործության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի Պղինձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը գնահատում է չափազանց հաջող և գործնական արդյունքների բերող։

Նա ընդգծում է, որ այս մակարդակի և ծավալի մասնակցություն հայկական կողմը երբևէ չի ունեցել միջազգային այս հարթակում։

«Հայաստանը տարիներ շարունակ մասնակցել է այս միջոցառմանը միայն հանքարդյունաբերական կազմակերպությունների մակարդակով, և անկեղծ ասած՝ մենք անցած տարիների ընթացքում տեսնելով տարբեր երկրների պատվիրակությունները համալրված բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներով՝ փափագում էինք տեսնել Հայաստանի այդպիսի ներկայացվածություն»,- նշել է Վարդան Ջհանյանը։

Նրա խոսքով, այս անգամվա ներկայացվածությունը կարևոր ազդակ է միջազգային հանրությանը. «Հայաստանը կարողացավ առաջին անգամ ներկայանալ համաշխարհային հարթակում միասնական և համակարգված ձևով՝ պետություն–մասնավոր հատված համագործակցության բարձր մակարդակով։ Սա կարևոր ազդակ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել հանքարդյունաբերական ոլորտը ժամանակակից ստանդարտներով և ապահովել ներդրումային կանխատեսելի միջավայր»։

Հայաստանյան կառավարական պատվիրակության կազմում էին ՏԿԵՆ Նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Ասատուր Վարդանյանը, Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երկրաբանական ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանը։

Կրիտիկական մետաղների պահանջարկն ու Հայաստանի հնարավորությունները

Վարդան Ջհանյանը «Կրիտիկական կապեր․ արտադրողներ և օգտագործողներ երկխոսության մեջ» պանելային քննարկմանը կարևորել է Հայաստանի ներուժը կրիտիկական հանքանյութերի մատակարարման շղթաներում։

«Կրիտիկական մետաղների մեծ և ավելացող պահանջարկը և հանքհումքային շուկաների վերաբաշխումը հզոր տերությունների գլխավոր օրակարգն է հիմա։ Այս իրավիճակում Հայաստանի համար ստեղծվել է մի հսկայական հնարավորությունների ասպարեզ՝ դառնալու կարևոր դերակատար այս գործընթացներում մեծացնելով իր դերը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես մի քանի տասնյակ տարի առաջ արեց Ադրբեջանը իր նավթի վրա հիմնվելով և հենց դրանով ստանալով մեծ առավելություններ Հայաստանի համեմատ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Վարդան Ջհանյանը։

Ըստ նրա՝ այս ոլորտը  յուրահատուկ և երկարաժամկետ է․ պահանջարկի կտրուկ աճը հնարավոր չէ արագ բավարարել։ Արդյունահանման ենթակառուցվածքները կարելի է ստեղծել մի քանի տարում, սակայն նոր հանքավայրերի համար անհրաժեշտ է մինչև 5-10 տարի, իսկ արդեն հետազոտված մարմինների համար՝ 2-5 տարի։

Վարդան Ջհանյանը հստակեցնում է այն հիմնական քայլերը, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի իր մրցունակությունը բարձրացնելու համար. «Արագացնել հանքային օրենսդրության և երկրաբանական կառավարման բարեփոխումները, որը միջազգային գործընկերների առաջնահերթ ակնկալիքն է։ Աշխատել CRIRSCO reporting standards-ին համահունչ ազգային երկրաբանական ստանդարտների ներդրման ուղղությամբ, ինչը Հայաստանի մրցունակությունը կբարձրացնի բազմակի անգամ»։

«Կրիտիկական հանքանյութեր․ ապագայի փոփոխում» 5-րդ տարեկան համաժողովը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի Critical Minerals Association-ը։

Ի դեպ, չի բացառվում, որ 2027թ-ին այն անցկացվի Հայաստանում։

«Անկեղծ ասած՝ սրա մասին արդեն մենք քննարկում ունեցել ենք կառավարության մեր գործընկերների հետ և նախնական նրանց կողմից հավանություն ենք ստացել այդ գաղափարի վերաբերյալ»,- ասաց   Վարդան Ջհանյանը։

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան