Հայերեն
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» 

Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ստորագրված «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը» կարևոր քայլ է Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների խորացման ճանապարհին։ Այն, անկասկած, բացում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ միջազգային հարթակում իր դիրքերը ամրապնդելու, տնտեսական և քաղաքական կապերն ընդլայնելու տեսանկյունից։ Սակայն, որքան էլ այս զարգացումները ողջունելի են, անհրաժեշտ է խորությամբ ու բազմակողմանի դիտարկել դրանց հետևանքները հատկապես Հայաստանի անվտանգության, էներգետիկ անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հնարավոր ազդեցությունների համատեքստում։

Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կախվածության ուղղության փոփոխություն, այն էլ՝ դեպի թշնամական տրամադրվածություն ունեցող երկրներ։ Այս իրավիճակում Հայաստանը կարող է անգամ կորցնել նույնիսկ այն փոքրաթիվ լծակները, որոնք դեռևս պահպանվում են էներգետիկ անվտանգության ոլորտում։ Ավելին, ռուսական կողմը, տեսնելով այս միտումները, կարող է գնային ճնշումներ գործադրել, ինչն էլ կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում էլ ոչ միայն կխորանա կախվածությունը հարևան երկրներից՝ Վրաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից էներգակիրների ներկրումներից, այլև մեր երկրում էներգակիրների թանկացման հետ մեկտեղ գնաճային մեծ ֆոն կստեղծվի։ Այս համատեքստում տեղին է հիշել, թե ռուսական գազի՝ ներկայիս գինը Հայաստանի տնտեսության համար ինչքան ձեռնտու է։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա պարզապես բացարձակ անպատասխանատու քաղաքականություն է և կարող է երկարաժամկետ առումով լրջորեն վնասել Հայաստանի ինքնիշխանության հիմքերը։

Եվրամիության մեկ այլ կարևոր նախաձեռնություն է միլիոնավոր եվրոների հատկացումը «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար, որը նույնպես հղի է լուրջ վտանգներով։ ԵՄ պաշտոնյաները չեն թաքցնում, որ իրենց աջակցությունն ուղղված է գործող իշխանություններին՝ ընդդեմ ընդդիմության, որը, ըստ նրանց, համարվում է արտաքին ուժերի հիբրիդային պատերազմի գործիք։ Այս մոտեցման շրջանակում նախատեսվում է, օրինակ, մի դեպքում՝ 15, մյուս դեպքում՝ 5 մլն եվրոյի հատկացում՝ ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ։ Սակայն իրականում նման ծրագրերը հաճախ դառնում են ներքաղաքական գործընթացների ուղղակի միջամտության հարթակ։ Օրինակները, որ եվրոչինովնիկները բերում են, այն է՝ Ուկրաինան և Մոլդովան, ցույց են տալիս, որ ԵՄ-ի ազդեցությամբ նման երկրներում հաճախ ուժեղանում են քաղաքական ռեպրեսիաները, փակվում են ընդդիմադիր կուսակցություններ, սահմանափակվում են ընտրական իրավունքները։ Այս ամենը կատարվում է ժողովրդավարության անվան տակ, բայց իրականում ձևավորվում է ընտրողական մոտեցում, երբ ժողովրդավարության սկզբունքները կիրառվում են ըստ այն նախընտրության, թե ում է աջակցում արտաքին դերակատարը։

Եթե Հայաստանում փորձեն ներդնել Մոլդովայի փորձը, ապա վտանգ կա, որ հասարակության պառակտվածությունը նոր երանգներ կստանա, իսկ քաղաքական դաշտում կխորանա բևեռացվածությունը, ինչը կարող է հանգեցնել անկայունության ու լուրջ ներքին ցնցումների։ Հատկապես վտանգավոր է այն, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցությունը կապում է ոչ թե Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման, այլ կոնկրետ քաղաքական խմբի, այսինքն՝ գործող իշխանության հետ։ Սա արդեն իսկ խաթարում է ժողովրդավարական մրցակցային միջավայրը և հող է նախապատրաստում արտաքին միջամտությունների համար։ Ժողովրդավարությունը ենթադրում է հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն՝ անկախ քաղաքական հայացքներից։

Սակայն այսօր Հայաստանում, չնայած ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարություններին, իրականում օրենքը հաճախ կիրառվում է ընտրողաբար, քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ քաղաքական բռնաճնշումները ավելի ու ավելի համակարգված բնույթ են ստանում։ Այս ամենի ֆոնին ԵՄ-ի կողմից իշխանություններին միակողմանի աջակցությունը ոչ միայն առնվազն տարակուսելի է, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագայում մյուս արտաքին ուժերի կողմից նմանատիպ միջամտությունների համար։ Եթե այսօր ԵՄ-ն լեգիտիմացնում է իր աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին, ապա վաղը նույն տրամաբանությամբ Ռուսաստանը կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոն կարող է ֆինանսավորել որևէ այլ ուժի՝ էլ ավելի խորացնելով ներքին պառակտումը և Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական փորձադաշտի, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում։

Ավելին, դրսի ֆինանսական հոսքերը, ինչպիսիք ԵՄ-ն է առաջարկում, երբ ուղեկցվում են քաղաքական դաշտի վերահսկման փորձերով, ոչ միայն չեն նպաստում ինքնիշխանության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ Հայաստանի ներքին կայունությունը դարձնում են խոցելի արտաքին շահերի համար։ Ի վերջո, ԵՄ-ի ներկայիս քաղաքականության ու գործողությունների հետևանքով Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել՝ ոչ թե ելնելով իր կենսական շահերից, այլ արտաքին խաղացողների տրամադրվածությունից։

Եթե այս գործընթացը շարունակվի, Հայաստանը կարող է կորցնել իր էներգետիկ ու քաղաքական ինքնիշխանությունը, ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության ներքո, իսկ ներքին քաղաքական դաշտը կարող է դառնալ արտաքին ուժերի հակամարտության դաշտ, ինչպես դա տեղի է ունենում Մոլդովայում և Ուկրաինայում։ Հետևաբար, Հայաստանի համար կենսական է, որ արտաքին համագործակցությունը լինի միայն ու միայն իր շահերից բխող, իսկ ցանկացած ֆինանսական կամ քաղաքական աջակցություն չպետք է վերածվի ներքին գործերին միջամտության գործիքի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԳորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԵվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունը