Հայերեն
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» 

Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը

Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները այլևս չեն թողնում որևէ կասկած․ երկրում ձևավորվում է լիարժեք քաղաքական հետապնդումների համակարգ՝ ուղղված ազգային ինքնության հիմնասյուների՝ Հայ Առաքելական Եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդների, համայնքային կառույցների և հասարակական հեղինակություն ունեցող մարդկանց դեմ։ Վարչախումբը, որն արդեն գործնականում կորցրել է իր քաղաքական աջակցությունը, ընտրել է մեկ ուղի՝ ներքին դաշտում ստեղծել վախի, ճնշման և անօրինականության մթնոլորտ, որպեսզի կարողանա վերահսկել ցանկացած այլակարծություն և ապահովել իր իշխանության վերարտադրությունը։

Այս ճնշումների շղթայի առանցքային օղակներից մեկը գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումն է։ Նրա ձերբակալությունը բացահայտորեն ոչ իրավական, այլ քաղաքական որոշում է և մաս է կազմում Եկեղեցու դեմ սկսված լայնածավալ արշավի։ Սրբազանների, հոգևորականների, համայնքապետերի, ընդդիմադիր ակտիվիստների և հիմնարար ազգային կառույցների ներկայացուցիչների կալանքները ստեղծում են միանգամայն հստակ պատկեր՝ իշխանությունը ոչ միայն չի հանդուրժում քննադատություն, այլ նպատակ ունի վերացնել հանրային կյանքում ցանկացած հեղինակություն, որը կարող է լրացնել այն վակումը, որն առաջացել է պետական կառավարման փլուզման հետևանքով։

Արամ Վարդևանյանի հրապարակած տվյալները փաստում են, որ դատական համակարգը ևս ենթարկված է քաղաքական հրահանգներին։ Նա ներկայացրել է, թե ինչպես է Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 13-ին հրատապությամբ գործարկել մի ընթացակարգ, որի վերաբերյալ պաշտպանները տեղեկացված չեն եղել, բայց Քննչական կոմիտեի քննիչը որոշումը ստացել էր նախօրոք։ Այդքան շուտ ծանոթանալ, մեջբերումներ անել և նույն օրը միջնորդություն ներկայացնել հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե դատական ակտը նախապես փոխանցվել է իշխանության վերահսկողության տակ գտնվող մարմիններին։ Սա ոչ միայն դատական գաղտնիքի խախտում է, այլ նաև անհերքելի ապացույց, որ դատարանները դարձ են ենթարկվել քաղաքական վերահսկողության։

Վերաքննիչ դատարանի կողմից Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը մերժելը բացառապես քաղաքական պայմանավորվածության հետևանք է։ Նրա փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը իրավացիորեն արձանագրել է, որ որոշումը կանխատեսելի էր, քանի որ Հայաստանում դատական անկախություն չի մնացել։ Երբ դատարանները չեն առաջնորդվում օրենքով, այլ կատարում են քաղաքական հրահանգներ, դա նշանակում է, որ երկրում վերացել է արդարադատության ինստիտուտը, և իշխանությունն աշխատում է միայն ուժի ու ճնշման մեխանիզմներով։

Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին, սակայն ակնհայտ է, որ այն կրում է ձևական բնույթ։ Իրական որոշումները կայացվում են ոչ թե դատարաններում, այլ քաղաքական կաբինետներում, որտեղ որոշվում է՝ ում մեկուսացնել, ում վախեցնել, ում լռեցնել։

Բայց տեղի ունեցողն արդեն միայն ներքին խնդիր չէ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լորդ Ջեքսոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկումը՝ նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու և Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ճնշումներին, ցույց է տալիս, որ միջազգային կենտրոնները սկսել են ուշադրությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, հոգևորականներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ խնդիրն արդեն դուրս է եկել միայն հայկական ներքաղաքական դաշտի շրջանակներից։

Այսօր Հայաստանը կանգնած է պետականության համար վտանգավոր եզրագծին։ Ոչ միայն կառավարման համակարգն է կազմաքանդվում, այլ ավերվում են նաև այն հասարակական ու հոգևոր հիմքերը, որոնք պահել են Հայաստան պետությունը՝ անկախ իշխանությունների փոփոխություններից։ Վարչախմբի գործողությունները չեն բխում երկրի ապագայից, չեն բխում ազգային շահերից և չեն կարող ապահովել որևէ ձևով կայունություն։

Եվ հենց այստեղ է թաքնված ամենավտանգավոր իրողությունը՝ իշխանությունը փորձում է վերացնել ազգային դիմադրողականությունը, որպեսզի շարունակվի իր կամայական իշխանավորումը։

Եթե այս գործընթացը չկանգնեցվի, ապա այն կվերածվի պետական ինստիտուտների վերջնական ճաքի, իսկ հասարակության՝ բաժանման և ահաբեկման միջոցով կառավարելու մի մոդելի, որը պատմությունը միշտ ավարտել է աղետով։

Հայաստանը կանգնած է վճռական ընտրության առաջ․ շարունակե՞լ ապրել վախի և բռնության պայմաններում, թե՞ վերականգնել իրավունքի, պատասխանատվության և ազգային ինքնության հիմքերը։ Սա պայքար է ոչ միայն արդարության, այլ հենց պետության գոյության համար, և այդ պայքարից չի կարող դուրս մնալ ոչ մեկը։

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո