Հայերեն
Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Մեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ Կարապետյան Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ 

«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան

Մշակույթ

«Վերջին մեկ տարում նոր ստեղծագործություններ չեմ ներկայացրել, քանի որ կյանքիս այս փուլում, երգիչ լինելուց բացի, նաև Ռոբերտի հայրն եմ: Ինձ համար հայրությունը նոր աշխարհ է, փորձում եմ որպես ծնող շատ ներգրավված լինել ամբողջ ընթացքի մեջ։ Հենց այս զբաղվածությունից ելնելով էլ նոր երգեր դեռ չկային, սակայն որպես արտիստ անընդհատ շրջագայում եմ։ Գրեթե բոլոր համայնքերում ելույթ եմ ունենում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ հաճախ եմ այցելում նաև մարզեր․ վերջերս եղել եմ Աբովյանում, Կապանում, Մարտունիում։ Քաղաքները շատ էին։ Կարևոր երաժշտական իրադարձություններից մեկն էլ այն է, որ ես այժմ ունեմ երաժշտական բենդ։ Նույնիսկ ակումբային ելույթ ենք ունեցել, ինչը ժողովրդական երգի համար անսովոր է։ Բացի այդ, ձայնագրել ենք նոր ալբոմ։ Աշխատանքներ շատ են արվել, պարզապես նոր երգերի դադար էր»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ Սևակ Ամրոյանը։



Նրա խոսքով՝ այժմ աշխատում է նոր երգերի վրա․
«Նոր երգերից մեկի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է ԴերՀովան։ Այս երգի վրա սկսել էինք աշխատել դեռ «Ազգային երգիչ» նախագծի շրջանակում, որտեղ Ավետի հետ ժյուրի էինք։ Համոզված եմ, որ այն մեծ հաջողություն կունենա։ Ավետը նաև «Յարխուշտա» երգի խոսքերի հեղինակն է: Զուգահեռաբար աշխատում եմ նաև մի հին համշենական երգի վրա, որը ներկայացնելու եմ նոր գործիքավորմամբ»,- նշեց Ամրոյանը։



Խոսելով նոր համագործակցությունների մասին՝ Սևակը պատմեց, որ ինքն ու Սոնա Ռուբենյանը քննարկել են զուգերգով հանդես գալու տարբերակը․

«Մենք նույն ճանապարհն ենք անցել, միասին շատ ենք երգել, ինչը մինչ օրս հաճախ անում ենք։ Նման քննարկում ունեցել ենք, երկուսս էլ ցանկություն ունենք, սակայն դեռ գործնական փուլի չենք անցել։ Առհասարակ, ես կողմ եմ նորություններին ու փորձարկումներին։ Օրինակ՝ «Հայսուպերսթար 6» մեգաշոուի ժամանակ Սուրեն Առուստամյանի հետ «Կռունկը» ներկայացրինք բլյուզային տարբերակով։ Նման փորձարկումներ «Կռունկի» և «Դլե յամանի» հետ արել էինք դեռ տարիներ առաջ։ Սիրում եմ ոչ ստանդարտ համագործակցություններ․ կարևորը՝ ճաշակով լինի։ Ի վերջո, նույն ժողովրդական և աշուղական երգերը տարիներ առաջ հենց ես էի առաջիններից, ով ներկայացրեց նոր գործիքավորմամբ։ Դա համարձակ քայլ էր այն ժամանակ, սակայն հետո շատ տարածվեց։ Հիմա արդեն երաժշտական այլ նորության կարիք կա»,- նշեց մեր զրուցակիցը:



Սևակ Ամրոյանը չի բացառում, որ իր և Սուրեն Առուստամյանի համագործակցությունը կունենա շարունակություն․
«Տեսահոլովակի մտքեր ունենք․ վաղուց էինք այդ մասին մտածում։ Պարզապես մեր միակ խնդիրը տարբեր երկրներում բնակվելն է։ Սուրենը Միացյալ Նահանգներում է ապրում, ես՝ Հայաստանում։ Սուրենը և՛ լավ ընկեր է, և՛ տաղանդավոր երաժիշտ։ Շատ ուրախ եմ այս համագործակցության համար»։

Օրերս մեկնարկեց «Երկու աստղ» հեռուստանախագիծը, որի ամենաանսպասելի զույգերից մեկը Սևակ Ամրոյանի ու ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի զույգն է։



«Երբ «Առաջին ալիքից» ստացա առաջարկը, սկզբում ինձ դժվար էր պատկերացնել այդ բեմում լինելը, քանի որ ժանրային առումով շատ է տարբերվում իմ երաժշտությունից։ Թեմատիկ երեկոներ են, սակայն Նազիկ Ավդալյանի գործոնն իր դերն ունեցավ։ Թե ինձ, թե Նազիկին հարցրել էին՝ արդյո՞ք միմյանց հետ կերգենք, և երկուսս էլ սիրով համաձայնել էինք: Ես ասացի, որ Նազիկի դեպքում սիրով կմասնակցեմ նախագծին, քանի որ շատ եմ հարգում Նազիկին՝ որպես կին, որպես չեմպիոն և որպես մարդ, ով անցել է բարդ ճանապարհ։ Նույնը նա էր ասել իմ մասին»,-պատմեց Սևակ Ամրոյանը:



Սևակը և Նազիկը մինչ այդ անձամբ ծանոթ չէին, սակայն հետաքրքիր զուգադիպությամբ Սևակին ավելի վաղ առաջարկ էր արվել «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմի նկարահանող թիմից․

«Այս մասին դեռ չէի խոսել՝ առաջին անգամ եմ պատմում։ Ես ստացել էի «Մեդալի հակառակը կողմը» ֆիլմում Նազիկի ամուսնուն մարմնավորելու առաջարկը։ Վստահ չէի, որ կկարողանամ որպես դերասան հանդես գալ, սակայն հետո ափսոսում էի, որ հրաժարվել եմ նման ֆիլմում նկարահանվելու հնարավորությունից։ Մտածում էի՝ կարելի էր փորձել։ Երբ արդեն «Երկու աստղի» շրջանակում հանդիպեցի Նազիկին, պատմեցի այդ մասին։ Նա ասաց, որ հենց ինքն ու պրոդյուսերն էին ինձ ընտրել այդ դերի համար։ Ֆիլմում չստացվեց, բայց ստացվեց այս նախագծում համագործակցել, ինչի համար շատ ուրախ եմ։ Առհասարակ, այս նախագծում լինելը նոր աշխարհ է ինձ համար, որը կապ չունի իմ երաժշտական միջավայրի հետ։ Կարծում եմ՝ հեռուստադիտողին շատ ենք զարմացնելու, քանի որ ռոք երգող ու պարող Սևակ Ամրոյան դեռ չէին տեսել, ոչ էլ երգող՝ Նազիկ։ Բոլորին լավ ելույթներ եմ մաղթում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ամփոփեց երգիչը։ 

Սամարայում 20 աստիճան ցրտին փիղը փախել է կրկեսից և զբոսնել քաղաքի կենտրոնում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան«Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. BloombergLEGO-ի գերտարօրինակ Crocs-ի դեբյուտը Փարիզում. երկրպագուներն արդեն մեմեր են ստեղծումՉեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Հորոսկոպ. Նեպտունը փոխում է նշանը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենանՀունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես Իշխանյան