Հայերեն
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

«Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկով

Հասարակություն

Aravot.am-ը գրում է

– Պարոն Պոլոսկով, վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները «ԶՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերի շուրջ, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կոմբինատի բաժնետերերի կառուցվածքում:

– Հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ ԶՊՄԿ բաժնետերերի ժողովի որոշմամբ ընկերությունը ձեռք է բերել «Քրոնիմեթ» ընկերությունների խմբին պատկանող բաժնետոմսերը (75%) եւ այդ ծավալից 12.5%-ը վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել գերմանական «ՍԻ 2 Քափիթալ» ընկերության հետ:

Այս փոփոխությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլվել են ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի) ստանդարտի ներդրման շրջանակներում ներկայացվող հայտարարագրում:

Ինչպես կարելի է տեսնել իմ հիշատակած հայտարարագրից, փոփոխություն է տեղի ունեցել նաեւ ԶՊՄԿ բաժնետերերից մեկի վերջնական սեփականատիրոջ մակարդակում:

Ավելի հասկանալի լինելու համար թույլ տվեք նկարագրել այդ շղթան: Եվ այսպես, «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը տիրապետում է կոմբինատի բաժնետոմսերի 12.5% -ին, այդ ընկերության 100% -ի սեփականատերն է «Մուն Մեթալս» ընկերությունը, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթեդ» ընկերությանը, որի միակ մասնակիցն էր Ժան Ժակ Լուի Պոլ Բաֆֆեն:

Վերջին փոփոխությամբ Պոլ Բաֆֆեն իր ակտիվը փոխանցել է Միխայիլ Զուրաբովին: Այսինքն՝ ի դեմս պարոն Մ. Զուրաբովի, ունենք նոր իրական սեփականատեր (UBO):

Ուզում եմ հստակ ընդգծել, որ այս եւ նմանատիպ փոփոխությունները, որոնք պարբերաբար կարող են տեղի ունենալ, ԶՊՄԿ բաժնետերերի եւ տնօրինության հետ համաձայնեցման ենթակա չեն: Նմանատիպ վերադասավորումների նկատմամբ մենք ազդեցություն չունենք եւ չենք կարող ունենալ:

Ես՝ որպես գլխավոր տնօրեն, այդ մակարդակում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկացվում եմ պոստ ֆակտում, եւ ԱՃԹՆ ստանդարտներին համապատասխան՝ պարտավոր եմ գործարքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սահմանված ժամկետում արտացոլել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում, ինչն էլ կատարվել է:

Հիմա մենք ակտիվ բանակցություններ ենք վարում մեր ոլորտի առաջատար ձեռնարկությունների, խոշորագույն թրեյդինգային ընկերությունների եւ զարգացման բանկերի հետ` ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը տեղաբաշխելու ուղղությամբ:

Դա խոսում է այն մասին, որ ԶՊՄԿ բաժնետերերի կառուցվածքում հետագայում նույնպես փոփոխություններ են տեղի ունենալու, որոնց հիմնական նպատակն է ապահովել ընկերության սեփական կապիտալի անհրաժեշտ մակարդակը:

Վերը շարադրվածը առավել արդիական եւ պահանջված է դառնում համաշխարհային տնտեսության ցնցումների, սպասվող ռեցեսիայի եւ արդյունաբերական մետաղների գների էլ ավելի անկման կանխատեսումների համատեքստում:

Բացի այդ, մեր միջնաժամկետ քաղաքականությունը, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշել, նախատեսում է ընկերության կազմակերպչական ձեւի փոփոխություն՝ հանրայնացման ուղղությամբ։

Ներկայումս մենք ակտիվորեն իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիմք նախապատրաստել ընկերության բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման (IPO) համար:

Սպասվող տրանսֆորմացիաներից հետո ընկերության բաժնետերերի ցանկն ավելի կընդլայնվի, եւ նրա գործունեությունը կկարգավորվի նաեւ այն երկրների օրենսդրությամբ, որոնց բորսայական հարթակներում կտեղաբաշխվեն բաժնետոմսերը:

Մենք շահագրգռված ենք, որ առաջնային տեղաբաշխումը տեղի ունենա հենց հայկական ֆոնդային բորսայում:

Այս ուղղությամբ առաջին կարեւոր քայլը ընկերությունն արդեն կատարել է՝ Հայաստանի ֆինանսական շուկայում հաջողությամբ տեղաբաշխելով ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր`բոնդեր:

Հաշվի առնելով, որ մեր ուղենշած ճանապարհը բերելու է ԶՊՄԿ բաժնետերերի շարունակական ընդլայնմանը, հույս ունեմ՝ հիմնականում հայաստանյան շահառուների հաշվին, կցանկանայի, այդ թվում նաեւ մեր հնարավոր նոր գործընկերների ուշադրությունը հրավիրել լեռնագործային ոլորտի զարգացման համաշխարհային փորձի վրա հիմնված մի այսպիսի գաղափարի վրա։

Կարծում եմ՝ Հայաստանը պետք է օգտագործի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի բնագավառում սերնդեսերունդ գեներացված մասնագիտական ներուժը, արդեն իսկ առկա եւ մշակման փուլում գտնվող նորարարական տեխնոլոգիական լուծումները, ֆինանսական միջոցներ ներգրավելու կարողությունները` զարգացնելու համար հանքարդյունաբերական նախագծեր Հայաստանից դուրս:

Հայաստանն իմ գնահատմամբ իրական հնարավորություն ունի տեսանելի ապագայում դառնալ երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող, ձեռնարկություններ կառավարող խոշոր հոլդինգային ընկերությունների կենտրոն:

Դա հնարավորություն կտա մեր երկրից «արտահանել» իմ թվարկած ռեսուրսները, եւ ներմուծել դրանց արդյունքը:

Մեր դիտարկումները եւ համեստ փորձը վկայում են այն մասին, որ այս ձեռնարկումը կարող է պահանջված լինել բազմաթիվ՝ առաջին հերթին զարգացող երկրներում:

 

 

 

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա