Հայերեն
ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Վրաստանի նախագահ Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ» 

Իրավապահ համակարգը և նրան «հետապնդող» հանցավորությունը. Հովհաննես Քոչարյան

Քաղաքականություն
Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանում հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտության մասին խոսելը դարձել է «աղանդավորական քարոզի» պես մի բան։ Ըստ թերահավատ-ների՝ «ո՞նց կանխի խեղճ ոստիկանությունը», «ո՞ր մեկը կանխի, հո չե՞ն զանգում իրանց ասում ստեղ մարդ ենք սպանելու, դանգելու կամ բռնաբարելու, որ ոստիկանություն էլ չկանխեց»։ Նման տխմար մտքերը, սակայն, համոզչական մեծ ներուժ ունեն, որովհետև առաջին հայացքից տրամաբանական են թվում։ Կանխարգելման թեմայով հրապարա-կային դիսկուրսը միշտ ուղեկցվում է դեմագոգիայով, որովհետև իրավապահ համա-կարգը մնացել է իննսունականների իրավական կուլտուրայի մակարդակին։ Որքան էլ հանցավորությունն ունի զարգացման օրինաչափություններ, որքան էլ հանցավոր վարքագծի զարգացումը կոնկրետ հանցատեսակներով կրկնվող հատկանիշներ ունի, հանցավորությանը նույնքան բնորոշ է անկանխատեսելիությունն ու տարերայնու-թյունը, այդ թվում՝ իր կոնկրետ դրսևորումներում։ Ոչ մի երկրի ոստիկանություն չի կարող հարյուր տոկոսով տեղյալ լինել, թե ով, որտեղ և ինչ հանցագործություն պիտի կատարի, որ գնա ու հանցագործին ձերբակալի։
 
Սա հասկանալի է ու տրամաբանական։ Պրոբլեմն այլ տեղ է. հանցագործությունների քողարկվածության պայմաններում անգամ, օրը ցերեկով բացահայտ կատարվող ծանր հանցագործությունների գերակշիռ մեծամասնությունը կարելի է կանխատեսել, կանխել կամ արագ բացահայտել, եթե պետության ներսում կա քրեական ոստիկանություն։ Ոստիկանական մյուս ստորաբաժանումներց սա տարբերվելու է ընդամենը մեկ բանով՝ իր անլուր ապարատով, այսինքն գաղտնի հետախուզական ստորաբաժանումներով և գաղտնի գործակալական ցանցով։ Հայաստանի պարագայում առաջինը վախենում են ստեղծել, որովհետև ոչ մեկը չգիտի դա ինչ է, երկրորդն էլ, որպես ինստիտուտ, այնպես է ջախջախվել ու վարկաբեկվել, որ սրա մասին խոսելը վաղուց «գերատեսչական տաբու է» դարձել։ Ուրիշի կյանքի դեմ ուղղված ծանր հանցագործություններ կատարող անձանց հիմնական մասը նախկինում չդատապարտված կամ հանցավոր վարքով աչքի չընկած անձինք են, որոնք, այո, կարող են սիտուացիոն հանցանքներ կատարել։ Այսպիսի դեպքերում ոստիկանական միջամտությամբ կանխում ապահովելը ֆանտաստիկայի ժանրից է։ Առաջին հայացքից անտեսանելի, հանցանքն ու հետհանցավոր վարքագիծը մանրամասն քողարկած, մարդկանց աչքի առաջ հանդուգն, երբեմն էլ՝ դաժանությամբ հանցանք կատարած կամ նախապատրատած անձանց «ականջները», սակայն, պարբերաբար դրսևորվում են հասարակական կյանքի այլ ասպեկտներում։
 
Դրսևորվում են միջանձնային հարաբերություններում, քրեական ու տնտեսական բախումներում, բախումների հետ կապ ունեցող անձանց հետ շփումներում ու փոխադարձ ազդեցություններում, քրեական ենթամշակույթում, անձային- հոգեբանական բացասական հատկանիշներում, քաղաքական ու տնտեսա-կան շրջանակներին բոլոր ժամանակներում մոտ գտնվելով, ընդհանուր անձնական ու տնտեսական շահախնդրություններով, հասարակության սոցիալական, այդ թվում՝ բարոյական նորմերի հետ պարբերաբար բախման մեջ մտնելով, հոգեկան շեղում-ներով, թմրամիջոցների ապօրինին շրջանառության մեջ մտնելով, անհասկանալի ծագման ֆինանսական միջոցներ տիրապետելով, մի խոսքով՝ այնպիսի «որջ»-ում կամ հանցածին միջավայրում գտնվելով, որտեղ ձևավորվում են հանցավոր մտադրություն-ները, արժեքային կողմնորոշումներն ու հաստատումները։ Ահա սա է այն միջավայրը, որը պետք է դառնա քրեական ոստիկանության կանխարգելման աշխատանքների օբյեկտը։ Սրանցից եկող հանցածին «սիգնալներն» այսօր տեսանելի ու լսելի չեն լայն հասարակայնության համար, ինչը բնական է, բայց ողբերգությունը նրանում է, որ դրանք, որպես կանոն, աննկատ են նաև ոստիկանության «աչքերում»։ ՀՀ ոստիկանությունը դրանք որսալու, ստացված տեղեկատվության օգտակարությունն արժևորելու ու արդյունավետ օգտագործելու համակարգված ու սահմանակարգված գործիքներ չունի, այսինքն՝ չկա գաղտնի պրոֆեսիոնալ սողոսկում քրեածին միջավայր։ Այնպես չէ, որ նախկինում եղել է ու հիմա չկա։ Չի եղել խորհրդային տնտեսակարգի փլուզումից ի վեր։
 
Հանցավորության կառուցվածքը Հայաստանում շարունակվում է փոխվել, բռնի ու բռնի-շահադիտական հանցագործություններն աճելու են, հանցավորությունն ավելի ու ավելի կազմակերպված որակներ է ստանալու։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնի վերահսկման ու օպերատիվ-տեխնիկական այլ միջոցների՝ դատարանների ձեռամբ փաստացի անվերահսկելի ու զանգվածային կիրառումները շարունակելու են դեգրադացնել օպերատիվ ստորաբաժանումները՝ նրանց ավելի ու ավելի պասիվ և աննախահարձակ դարձնելով։ Իրավապահ մարմինների՝ հանցավորության վիճակի վերաբերյալ տարեկան զեկուցումները մատուցվում են որպես հանցավորության վիճակի նկատմամբ հուսալի վերահսկողության ապացույց։ Հասարակությունը դրանց չի հավատում, բայց քաղաքական իշխանությունն ուրախանում է ու իր կցաճուկ իրավապահ համակարգի գոյությունն իմաստավորում՝ մեդալներ բաժանելով ու համակարգը «բրեժնևացնելով»։ Տարեկան կտրվածքով կոնկրետ հանցատեսակների նվազումն իրավապահ համակարգի լավ աշխատանքի արդյունքը չէ, այնպես, ինչպես թվերի աճը՝ վատ աշխատանքի։ Համակարգն աշխատում է այնպես, ինչպես կարողանում է, այնպես, ինչպես աշխատել է ու հանցավորության դինամիկայի վրա «կոսմետիկ» զսպումներից զատ, որոշիչ ազդեցություն ներկայումս ունենալ չի կարող։ Այդ աշխատանքը, մարդկանց անվտանգության զգացողությունը չի բարձրացնում ու չի գոհացնում։ Հասարակությանը թվերով կերակրելու փոխարեն անհրաժեշտ է իրականացնել հակակրիմինալ անվտանգային նոր քաղաքականություն, որի պատասխանատուն պետք է հանդիսանա ներքին գործերի նախարարությունը։
 
Նոր ստեղծված մի կառույց, որը գնալով ավելի ու ավելի է սերտաճում ոստիկանության հետ՝ դառնալով վերջինիս «ռուչնոյ» կառավարման մոդերատորը։ Այս քաղաքականության ծնունդ պետք է հանդիսանա նոր քրեական ոստիկանությունը՝ քաղաքականապես չեզոք, հանցավորության նկատմամբ թիրախային հակազդման ծրագրերով, նորացված օրենսդրությամբ, կրիմինալոգիական հատուկ պատրաստություն անցած գաղտնի աշխատակիցներով, «ավերակներից» վերականգնվող գործակալական ցանցով, օպերատիվ-վերլուծական, օպերատիվ-նախիմացային գերժամանակակից համակարգերի տեխնիկական իր զինանոցով։
 
Այս քաղաքականության բացակայությունը ևս 2-3 տարի շարունակվելու դեպքում, իննսունականներում մնացած «պինկերտոնյան» իրավապահ համակարգը պետու-թյանը կստիպի իրեն մեծարել ու երկրպագել բացառապես քաղաքական ու տնտեսական сыск-ի ցուցանիշներով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց բացի, բոլորը կլինեն գոհ և երջանիկ։
 
Ո՞վ պետք է չեզոքացներ Փաշինյանին ըստ Բայրամովի, ինչո՞ւ է Պետրոսը պարփակվել Ուիթքոֆը նախատեսում է հանդիպել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ. NYT Անգոլայի նախագահը մրցանակ է հանձնել ՄեսիինԿիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն ԽաչիկյանՍիդնի Սուինին պատասխանել է «հեյթերներին»՝ GQ-ի «Տարվա տղամարդ» մրցանակաբաշխությանը ներկայանալով համարձակ կերպարովԳոհար Մելոյանը հրատապ տեղեկություն է փոխանցում ԿԸՀ-իցԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքըՀունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԵս որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Բաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցԵրևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա Կոստանյան«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր ԿամենդատյանԿրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ» Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ» Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջ