Հայերեն
ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը վերջապես կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Վրաստանի նախագահ Մեր հայրենակիցների վերադարձը հնարավոր եմ համարում հենց ԱՄՆ միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը փաստացի մսխվում է այսօր. ադրբեջանագետ Արևմուտքի կողմից Զելենսկու առջև դրված խնդիրներից մեկը Ուկրաինայի բնակչության nչնչացումն է. Զախարովա Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ» 

«Չենք նահանջելու». Սամվել Կարապետյանի ուղերձը «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովին

Քաղաքականություն

Հոկտեմբերի 11-ին Երևանում՝ մայրաքաղաքի «Փրայմհոլ» համալիրում, տեղի ունեցավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամները հանրությանը ներկայացրին շարժման մեկնարկից հետո իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկեցին շարժման առաջիկա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հակիրճ տեսանյութ, որը ներկայացնում էր վերջին մեկուկես ամիսների ընթացքում շարժման կատարած աշխատանքները տարբեր մարզերում և համայնքներում։ Այնուհետև շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հանդես եկավ ամփոփիչ զեկույցով՝ ընդգծելով, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանն արդեն միացել է ավելի քան 5000 կամավոր, իսկ առաջիկա ամիսներին նրանց թիվը կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։

«Մեր շարժումը օրեցօր ընդլայնվում է, և դա վկայում է հանրային վստահության աճի մասին։ Մարդիկ հասկանում են, որ սա ժամանակավոր նախաձեռնություն չէ, այլ երկարաժամկետ և համակարգային շարժում՝ հանուն Հայաստանի զարգացման»,– նշեց Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև հատուկ ելույթով հանդես եկավ շարժման հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, որը ներկայացրեց Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ուղղված շարժման մասնակիցներին։

Ուղերձում Սամվել Կարապետյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ համախոհներ, ողջունում եմ «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը։ Այսօր կարևոր գործ եք նախաձեռնել ու ձևավորում եք կարևոր կարգ՝ ժամանակը մեկ ամփոփել աշխատանքի արդյունքները և զեկույցով հանդես գալ ժողովրդի առաջ։

Շարժման մեկնարկից ի վեր մենք ունենք մեկ գլխավոր նպատակ՝ թույլ չտալ, որ մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ։ Որ լավ ապրուստ փնտրելով չլքի հայրենիքը՝ թողնելով այն թշնամու ու նրա սպասավորների քմահաճույքին։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս։

Ակնհայտ է, որ մեր շարժումը դարձել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոն, բերել է զգալի փոփոխություններ երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է և պետք է դառնա Հայ ժողովրդի ձեռքբերումը։

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը և դարձել մեր զինակիցները։ Գիտեմ նաև, որ ընդլայնման և իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունենք։ Թող որևէ մեկը չկասկածի՝ չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք աշխարհի ամենալավ, ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։ Անելու ենք՝ մեր ձևով»։

Հաշվետու ժողովի ընթացքում շարժման շրջանակներում գործող հինգ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց ոլորտային գործունեության արդյունքները՝ գյուղատնտեսությունից և արդյունաբերությունից մինչև երիտասարդական ծրագրեր ու տեղեկատվական հաղորդակցություն։ Դրանից հետո ելույթներով հանդես եկան նաև նոր միացած համախոհներ՝ ներկայացնելով իրենց տեսլականները շարժման ապագայի վերաբերյալ։

Ժողովին տեսաուղերձով մասնակցեց աշխարհահռչակ տնտեսագետ, 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն, որը նշեց, որ պատրաստ է իր փորձով և գիտելիքներով աջակցել շարժման կողմից մշակվող Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրին։ «Հայաստանը հսկայական պոտենցիալ ունի, և նման ժողովրդական շարժումները կարող են դառնալ իրական տնտեսական վերափոխման հիմք։ Ես պատրաստ եմ աջակցել այս նախաձեռնությանը որպես խորհրդատու»,– ընդգծեց Աճեմօղլուն։

Ժողովի ավարտից հետո կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում շարժման համակարգող խորհրդի անդամները պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաթ նախատեսվում է մեծ հանրահավաք՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Նրա խոսքով՝ հանրահավաքը լինելու է ոչ միայն աջակցության, այլև միասնության և արդարության կոչ։

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը դարձավ հասարակական ու քաղաքական տարվա կարևոր իրադարձություններից մեկը՝ ամրապնդելով այն համոզումը, որ այս շարժումը ձևավորվում է որպես իրական համաժողովրդական հարթակ՝ հանուն Հայաստանի նոր տնտեսական, քաղաքական և սոցիալական վերածննդի։

Կիևում Զելենսկու և կnռուպցիայի դեմ հանրահավաք է տեղի ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերումԵՄ-ն ռուսական գազին փոխարինող է գտել ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Այդ ճանապարհով մենք ո՞ւր ենք գնալու` Հայաստանից ուզում են քշել՝ Բաքո՞ւ գնալ․ Էդմոն ՄարուքյանԻրանում կնոջ ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սnւսերով պարը»Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներԵս կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասինԲաց նամակ Եվրամիությանը. Վահե ՀակոբյանԸնտրախախտումներ չկա՞ն․ բա մեր տանը հավելյալ 9 հոգու ո՞ւմ եք հաշվառել․ Հարություն ԽաչիկյանՍիդնի Սուինին պատասխանել է «հեյթերներին»՝ GQ-ի «Տարվա տղամարդ» մրցանակաբաշխությանը ներկայանալով համարձակ կերպարովԳոհար Մելոյանը հրատապ տեղեկություն է փոխանցում ԿԸՀ-իցԶՊՄԿ-ի պատմության մեջ աննախադեպ է. տարեկան մի քանի հազար տենդեր է անցկացվում «Թրամփի ուղու» իրագործումն ավելի է խորացնելու Հայաստանի շրջափակումը. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեի» դիտորդների մեծ թիմը պատրաստ է` վերահսկելու Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքըՀունգարիան Ուկրաինայի համար նախատեսված 1,5 միլիոն եվրոն կուղղորդի Լիբանանին. Սիյարտո Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանա լճում հայտնաբերվել է մաhացած կին «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքըՊետք է խրախուսել մեծ և բազմազավակ ընտանիքներին. Մենուա ՍողոմոնյանԱպագա իշխանությունը պետք է առանձնահատուկ կարևորի կրթությունն ու գիտությունը. Ատոմ ՄխիթարյանՆոյեմբերի 17-ին լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին․ «Մեր ձևով»Մինսկում հայտնվել է արևային վահանակների մի ամբողջ «դաշտ», բայց այն գտնելը հեշտ չէԵս որպես արցախցի որևէ ակնկալիք չունեմ միջազգային հանրությունից. Արեգա Հովսեփյան Բաքվում գտնվող գերիների ազատ արձակման հարցը հնարավոր էր լուծել Թրամփի հետ հանդիպման ժամանակ. Կամ հարցը չի բարձրացվել, կամ լավ չի բարձրացվել. Էդմոն Մարուքյան 2025 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին պետական գնումներին` միջին հարաբերակցությամբ, մասնակցել են առավելագույնը 2-3 կազմակերպություն․ ՀԷՑ վերահսկողության կոմիտե Ասիֆ Մահմուդին և Ջոն Էիբներին ներկայացրեցինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ․ Նարեկ Կարապետյան Գյումրիում 2-ամյա տղան 3-րդ հարկի պատուհանագոգից վայր է ընկել Արեգակի վրա տեղի է ունեցել նախավերջին դասի հզորության բռնկում Կեղծ հարցումներով փորձում են փրկել իրավիճակը Վաղարշապատում Ջուր չի լինի մի քանի ժամ Փաշինյանը խոստովանեց երեք ամիս անցԵրևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Եվրամիությունը փորձում է տորթի իր բաժինը ստանալ Հայաստանի հաշվին Հայաստանում ադրբեջանական «վերադարձնել տարածքները» նարատիվը ցավալիորեն լայն տարածում է ստանում. Աննա Կոստանյան«Թարս աճած խիյար» Փաշինյանի «աղոթքի նախաճաշին» Իշխանություններ, թոշակի չափը համեմատեք ձեր աշխատավարձերի հետ. Հրայր ԿամենդատյանԿրոն և իշխանություն. աղանդավորական կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի հասարակական ու պետական համակարգերի վրա Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Հայաստանում հաստատվող քաղաքական բռնաճնշումների մեխանիզմը․ Եկեղեցու, Սրբազանների և Սամվել Կարապետյանի գործով բացվող վտանգավոր նախադեպը Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ» Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ» Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ» Հարավային Կորեան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սեփական ատոմային սուզանավ կառուցելու շուրջՄասնակցեք ընտրություններին․ ձեր ձայնը կարևոր է․ Նարեկ ՍուքիասյանԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 2 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ՀայաստանինՁեր քվեն տվեք այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ․ «Մեր ձևով»․ Արթուր Դանիելյան