Հայերեն
14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին «Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասում ԱՄՆ-ում գրանցվել է H5N5 թռչնի գրիպի շտամի առաջին դեպքը Ոչ թե համագործակցություն, այլ խոցելիության նոր դրսևորում. ցորենի «շոուի» համայնապատկերը. «Փաստ» Էջմիածին. Հավատի, ինքնության և ճշմարտության վերջին հենակետը. «Փաստ» Սա՞ է «լայն քայլերով» եկած «խաղաղությունը». «Փաստ» Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի. «Փաստ» «Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ» 

Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությունը շտապեց արձագանքել վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում իր կողմնակիցների հրահրած անկարգություններին, հրկիզումներին ու բռնարարքներին: Բայց ինչպե՞ս արձագանքեց:

Օրինակ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը մի այլ կարգի «քլնգել» է Վրաստանի գործող իշխանություններին, մեղադրել «այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների... անկախ մամուլի դեմ ամիսներ տևած գործողությունների, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, ընդդիմադիրների և ակտիվիստների ազատազրկման, ի նպաստ իշխող կուսակցության՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների» և այլ մեծուփոքր մեղքերի մեջ: Բնականաբար, ԵՄ ներկայացուցիչը բացարձակապես ոչինչ չի ասել «եվրոպամետ» ցուցարարների կողմից պետական հաստատությունները բռնի ուժով գրոհելու (նախագահական նստավայրը, օրինակ), անհատների սեփականությունը վնասելու, օրինակ՝ սրճարաններ հրկիզելու, ոստիկանների վրա հարձակվելու, կանխամտածված կերպով անկարգություններ հրահրելու և բռնություններ գործադրելու մասին:

Ի՞նչ է կատարվել հարևան Վրաստանում: Անցած շաբաթ օրը Վրաստանում նշանակված էին ՏԻՄ ընտրություններ: Ավելի վաղ խորհրդարանական ընտրություններում տապալվել էին Վրաստանում յուրօրինակ «հեղաշրջում» իրականացնելու Արևմուտքի փորձերը: Ավելի ճիշտ՝ Վրաստանի ընտրողների մեծամասնությունը նախապատվությունը նորից տվել էր Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանքին»: Բայց հարցն այստեղ ինչ-որ կուսակցությանը կամ որևէ գործչին նախապատվություն տալը չէ: Բանն այն է, որ «Վրացական երազանքի» առանցքային մոտեցումը նպատակաուղղված է երկրի ինքնիշխանությունը պահպանելուն, այն Եվրոպայի կամ Արևմուտքի կեղտոտ խաղերի մանրադրամ չդարձնելուն և արկածախնդրություններից, ցնցումներից Վրաստանը հնարավորինս զերծ պահելուն: Իսկ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանը «ժողովրդավարանա», օրինակ՝ ճակատ ճակատի դուրս գա Ռուսաստանի դեմ, հրաժարվի ազգային ու ավանդական արժեքներից, մի խոսքով՝ վերածվի Բրյուսելի սպասավորի: Այդ դավադիր «ստրատեգիան» տապալվեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ անգամ ծայր առած՝ ակնհայտորեն դրսից հրահրվող հետընտրական անկարգությունների պայմաններում:

Եվ ահա, օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որոնք վրացական «արևմտամետների» կողմից հռչակվել էին որպես «հեղափոխության օր», վերստին վստահ հաղթանակ տարավ Վրաստանի գործող իշխանությունը ներկայացնող «Վրացական երազանքը»: Կարելի է հստակ ասել, որ Վրաստանի ժողովուրդն ու իշխանությունները իրենց երկիրն Արևմուտքի զոհ դարձնելու ճանապարհով չգնացին: Վրաց ժողովուրդն ու իր իշխանությունները այդ կերպ ևս մեկ անգամ ու պարզորոշ հասկացրին բոլորին, որ իրենց երկրի շահերը ամեն ինչից վեր են, ու թույլ չեն տա իրենց այլոց արյունոտ խաղերի մանրադրամ դարձնել: Ու Վրաստանի դեպքում դա առավել ևս հասկանալի է, քանի որ մեր հարևանները «արևմտամետ» արկածախնդրության հետևանքներն իրենց մաշկի վրա են զգացել ու... ոչ այնքան վաղուց: Պարզից էլ պարզ է, որ Եվրամիությունը, Արևմուտքը չէր կարող դա ներել, և Թբիլիսիի կենտրոնը ևս մեկ անգամ փորձեցին համատարած խարույկի վերածել:

Հատկանշական է և այն, որ Վրաստանի վրա Արևմուտքի հերթական հարձակումը համակողմանի էր ծրագրված: Ոչ մի դեպքում չի կարելի պատահական համարել այն, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց «Ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանություն Վրաստանում» վերնագրված զեկույցը, որը, դատելով լրահոսից, ընդամենը պատրվակ դարձավ հարևան երկրի իշխանությունների վրա քաղաքական ու հոգեբանական լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար:

Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ դա հստակ ազդանշան էր Վրաստանի ագրեսիվ «արևմտամետներին», որ վերջիններս կարող են ցանկացած իրավախախտման դիմել և դրա համար վայելում են Ստրասբուրգի ու նաև Բրյուսելի լիակատար աջակցությունը:

Բայց ահա թե ի՛նչն է հետաքրքիր այս ամենի համատեքստում: Բառացիորեն օրերս Մոլդովայում ևս տեղի ունեցան ընտրություններ: Խորհրդարանական: Դատելով բազմաթիվ վկայություններից ու էլ ավելի բազմաթիվ փաստարկված հրապարակումներից, այդ ընտրություններն անցան խայտառակագույն խախտումներով, այլախոհների, ընդդիմադիրների, լրատվամիջոցների դեմ տոտալ բռնատիրական հարձակումներով ու ճնշումներով, ձերբակալություններով, ընտրողների համար անհավասար պայմաններով և այլևայլ այլանդակություններով: Բայց, քանի որ այդ ամենը Բրյուսելին հաճո Սանդուի իշխանության օգտին էր, Եվրամիությունն ու Արևմուտքն ասացին՝ ամեն ինչ հրաշալի է, աշխարհը ավելի դեմոկրատական ընտրություններ մինչ այդ չէր էլ տեսել, ամեն ինչ արդար է, ազնիվ, օրինական, ոչ մի ճնշում-մնշում, ոչ մի բռնություն-մռնություն չի եղել:

Դե, ով՝ ով, բայց մենք չէ, որ պիտի Եվրամիության ու Արևմուտքի այդ երկերեսանիությունից զարմանանք: Մի՞թե այդ նույն Եվրամիությունն ու Արևմուտքը կրծքով չպաշտպանեցին, չոգևորեցին ու չարդարացրին փաշինյանական իշխանության կողմից խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումներն ու բեկորային նռնակներով շուրջ հարյուր հոգու կանխամտածված վիրավորելը: Այդ նույն «քաղաքակիրթ» Եվրոպան ու Արևմուտքը մի՞թե որևէ ծպտուն են հանել Հայաստանում ծայր առած բռնատիրական, ռեպրեսիվ դրսևորումների, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների, ընդդիմադիրների, պարզապես ակտիվիստների տասնյակներով կամայականորեն ու մտացածին մեղադրանքներով կալանավորելու, խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին բացարձակ անհիմն բանտարկելու, ՀԷՑ-ը խլելու և օրնիբուն տեղի ունեցող այլևայլ հոռի դրսևորումների հետ կապված: Ոչ: Նրանք միայն ողջունում են փաշինյանական իշխանության հակաժողովրդական, հակաժողովրդավարական գործելակերպը:

Այսինքն, Եվրամիության, Արևմուտքի համար կան «լավ» և «վատ» ցուցարարներ, կան «լավ» և «վատ» իշխանություններ: Ներողություն, պարզապես կան «յուրային» և «օտար» ցուցարարներ ու իշխանություններ: Իշխանությունները, որոնք պատրաստ են սպասարկել Արևմուտքի շահերը, բնականաբար, «յուրային» են, ուստի նրանց թույլատրված է ցանկացած ապօրինություն և այլանդակություն: Իսկ այ, եթե մեկնումեկը փորձում է իր երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանել, ինչպես դա անում են Վրաստանում, Արևմուտքի համար անմիջապես վերածվում են «օտարների», դառնում հարձակումների, պիտակավորման ու մեղադրանքների թիրախ:

Սա, գիտեք, ավելին է, քան պարզապես «երկակի ստանդարտների» կիրառումը, սա ավելին է, քան երկերեսանիությունն ու փարիսեցիությունը: Բայց նույնիսկ դա չէ հարցը, այլ այն, որ այդ կերպ Եվրոպան ու Արևմուտքը հիմքից կտրում են, կործանում են այն արժեքները, որոնց հետ կապված անընդհատ թմբկահարել են՝ ժողովրդավարություն, խոսքի, մտքի ազատություն, բազմակարծություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. ԶելենսկիՄեծամորում 40-ամյա վարորդը էլեկտրամոբիլով բախվել է պատին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկներըՍևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 437 հազար հատ մանրաձուկԱմո՛թ ձեզ. Բանտարկում եք ու հետևից հոխորտում. Էդմոն Մարուքյան Ախուրյանում գործող գազալացակայաններից մեկում պшյթյուն է տեղի ունեցել. կա վիրшվոր PIN-կոդ, մատնահետք թե դեմքի սկանավորում. ո՞րն է սմարթֆոնի ապակողպման ավելի լավ և հուսալի մեթոդըՌուս ֆիզիկոսները հազարավոր անգամներով արագացրել են արևային վահանակների մշակումըԱվստրալիայում մրցավազքի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․ 9 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԴեպք 14\43 ընտրատեղամասում. Ընտրողը ձեռքը մեկնում է և միայն թիվ 7 քվեաթերթիկն է վերցնումՆիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների պատվին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեցԱՄՆ-ն և Դոմինիկյան Հանրապետությունը համատեղ գործողության ընթացքում նավից մոտ 500 կգ կոկաին են առգրավելՀորոսկոպ. ի՞նչ պետք է սովորել մինչև տարվա վերջ 14/41 տեղամասում նույն հեռավորության վրա առկա մի պաստառը հեռացնել են տալիս, ՔՊ թեկնածուինը` ոչUFC 322. Իսլամ Մախաչևը նվաճեց երկրորդ տիտղոսը ՀՃԿ-ն արձանագրում է ընտրախախտումները 14/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը: Քվեախցիկում երեխայի հետ էԲաց քվեարկության դեպքեր են արձանագրվել 14/22 և 14/45 ընտրատեղամասերում 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել ենԼոռու մարզում 20 տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում․ կա վիրшվորԿոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված քվեաթերթիկները14\13 տեղամասից հաղորդել է ՀՃԿ վստահված անձ Ռուզաննա ՍտեփանյանըԱրագածոտնի մարզի Ոսկեվազի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսը, «Infiniti»-ն ու «Լադա»-ն․ կա 7 տnւժած14\10 ընտրատեղամասում ՀՃԿ վստահված անձը արձանագրել է դեպք Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ նախարար 14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթիԿուտակումներ 14/29 տեղամասի դիմացԱնդրշիրիմյան ընտրություններ են փորձում կազմակերպել, խայտառակ վիճակ է. վստահված անձ Ահազանգում է «Համահայկական ճակատ»-ի վստահված անձ Ռ.ՍտեփանյանըԻմ բարեկամներին աշխատանքից հեռացրել են նրա համար, որ աջակցում են ինձ Սևակ Խաչատրյանը կատարում է իր ընտրությունըԲաց քվեարկության բազմակի դեպքեր 14/46 տեղամասում14/44 տեղամասում հայրը որդու փոխարեն է ստորագրել, որդին` հոր14/28 տեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդում է ընտրողներին14/10 տեղամասում ընտրողին օգնող անձ կա, որը չի գրանցվել«Աստծո՛վ». Վաղարշապատի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Խաչիկ Մանուկյանը քվեարկեց Հայ ազգը մերժում է ՔՊ-ին, նրանք դագաղներով են եկել՝ մահվան շունչը մերժում ենք. Խաչիկ Մանուկյան Միակ բանը, որ չի լինելու՝ ՔՊ-ն է․ Խաչիկ Մանուկյան Գեղակերտ գյուղում ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ, ինչն ընտրախախտում է. ՀայաՔվեԲաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/17 տեղամասում. ՀայաՔվե (տեսանյութ) Վաղարշապատի 14/37 տեղամասում կուտակումներ են եղել․ այլ տեղամասում քվեախցիկը վնասված է եղել (տեսանյութ, լուսանկար) Բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասումՄենք թույլ չենք տալու գողանալ ժողովրդի քվեն և սեփականաշնորհել քաղաքացիական հասարակությունը․ Մենուա ՍողոմոնյանԿոլումբիան 4,3 մլրդ դոլարի սահմանում շվեդական ռազմական ինքնաթիռներ կգնի Վաղարշապատի 14/45 տեղամասի առջև ընտրացուցակներն անհասանելի վայրում և սովորականից բարձր են փակցվածՎաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի պաստառը ընտրատեղամասից 20 մետր հեռավորությամբ է, ինչն ընտրախախտում էԽախտումներ՝ Վաղարշապատի մի շարք ընտրատեղամասերումՀայտնի է մահացու վտանգավոր սովորությունը, որը մարդիկ անում են սնունդ պատրաստելուց առաջTesla-ն իր մատակարարներից պահանջում է ԱՄՆ-ում մեքենաների արտադրության ժամանակ բացառել չինական բաղադրիչները․ WSJՈ՞վ պետք է չեզոքացներ Փաշինյանին ըստ Բայրամովի, ինչո՞ւ է Պետրոսը պարփակվել