Հայերեն
Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա 

«Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական տարի է 2026 թվականը։ Ինչպես արդեն կարելի էր կանխատեսել, պոպուլիստական դրսևորումների համար ֆինանսական հիմքեր են ներկայացված 2026 թվականի պետական բյուջեի նախագծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, երբ առաջարկում ենք մանրամասնել, թե ինչի մասին է առաջիկա տարվա բյուջեի նախագիծն իր դիտանկյունից։

Նա մասնավորեցնում է իր տեսակետը. «Խոսքը վերաբերում է կապիտալ ծախսերի անվան տակ ասֆալտապատման աշխատանքներին, դրանցով նախ ցույց են տալիս հանրությանը՝ իբրև թե գործ են անում, երկրորդը՝ այդ աշխատանքները հարստացնում են օրվա իշխանություններին մոտ կանգնած տնտեսվարող սուբյեկտներին։ Կառավարության ծրագրի վերջին տարին է, իրենց սոցիալական խոստումները բացարձակապես չեն կատարել, որոնք վերաբերում են թոշակի, նվազագույն աշխատավարձի և անապահովության, աղքատության նպաստների բարձրացմանը։ Այդ խոստումները մնացին անկատար, ինչը կանխատեսելի էր։ Նախորդ տարիներին բազմիցս հիշեցրել եմ իրենց այդ խոստումների մասին, անընդհատ ասում էին՝ դեռ 2026-ին ժամանակ կա, մեր խոստումները կկատարենք։ Այդպիսի պատասխան ստացա, երբ նախագիծ ներկայացրեցինք նաև թոշակների և նվազագույն աշխատավարձի չափերն առնվազն գնաճով ինդեքսավորելու համար։ Դա մերժեցին՝ ունենք խոստումներ և, ըստ այդմ, դա կկատարենք։ Այդ նախագծերը երկու անգամ դրել ենք շրջանառության մեջ, երկու անգամ էլ մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ մերժվել են՝ խոստացել ենք, կկատարենք մեր խոստումները, ժամանակ կա։ Ժամանակն ավարտվեց, խոստումները չկատարեցին, սա հնարավոր չէ չարձանագրել։ Մտահոգիչ է նաև, որ կրճատվում է պաշտպանության ոլորտի բյուջեն։ Իբրև թե բերում են խաղաղություն, և իրենց չեղած տրամաբանությամբ, իբրև թե ամեն ինչ նորմալ է, պաշտպանական ծախսերի կրճատումն էլ դրա շարունակությունն է»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով բյուջեում նախանշված տնտեսական աճին՝ ընդգծում է՝ հաջորդ տարի այն ավելի ցածր է դրված բյուջեի նախագծի հիմքում, քան արձանագրվել էր 2021-25 թվականներին։ «2021-25 թվականների միջին բարձր աճն արտաքին գործոնով էր պայմանավորված։ Ունեինք ռուս-ուկրաինական հակամարտությամբ արձանագրված իրավիճակ, այդ արտաքին գործոնը կարճաժամկետ տնտեսական էֆեկտի հանգեցրեց, որը տեսանք և՛ ազգային արժույթի արժևորման, և՛ բարձր տնտեսական աճի ձևով։ Փաստ է, որ դա չկապիտալացվեց։ Հաջորդ տարվա բյուջեում շատ զգուշավոր, նախորդ երեք տարվա համեմատ գրեթե երկու անգամ ավելի ցածր աճ են դրել բյուջեի հիմքում։ Մյուս կողմից՝ հարկային մուտքերի առումով ունենալու ենք բեռի ավելացում, կենտրոնացում դեպի փոքր ու միջին բիզնես։ Սա էլ է քաղաքականություն, որն իրենք որդեգրել են, այստեղ հարկային բեռ են ավելացնում, ինչը, եթե օբյեկտիվորեն դիտարկենք, ինքնին խնդրահարույց է՝ նկատի առնելով փոքր և միջին բիզնեսի աճող դժվարությունները։ Եվ վերջապես՝ խոսենք այն մասին, որ պետական պարտքի երկնիշ աճ ունենք, հաջորդ տարի ևս այն աճելու է։ Միայն պետական պարտքի սպասարկման համար հաջորդ տարվա բյուջեում մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացվելու, ինչն էական մասնաբաժին ունի և՛ եկամուտների, և՛ ծախսերի հետ համեմատ»,-ասում է նա։

Թվում է, որ տնտեսությունը, պետական բյուջեն վատ վիճակում են հայտնվելու հաջորդ տարի։ Այն դժվարություններ ունենալո՞ւ է քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները կատարելու առումով։ «Պետական պարտքը կա ու կա։ Ի վերջո, զինանշան, դրոշ ունենք, 30 տարվա պետություն ենք։ Պարտք կվերցնեն, իրենց պարտավորությունները կկատարեն։ Հայտարարում են, որ հունվարից թոշակներն են ավելացնելու։ Սա պրիմիտիվ մանիպուլ յացիա է։ Խոստացել էին միջին թոշակը դարձնել առնվազն հավասար նվազագույն սպառողական զամբյուղին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մոտ 82000 դրամ է, միջին թոշակը՝ 49000 դրամ, տարբերությունը՝ մոտավորապես 33000 դրամ այսօրվա դրությամբ։ Իսկ գնաճը շարունակվում է, առաջին անհրաժեշտության ապրանքների բավականին ինտենսիվ գնաճ է սկսվել։ Բնականաբար, սպառողական զամբյուղն էլ կավելանա։ Իրենք ընդամենը խոսում են հետվճարով, այն էլ՝ 4000 դրամով միջին թոշակը բարձրացնելու մասին։ 4000 և 33000 դրամների միջև համեմատության եզր անգամ չկա։ Հայտարարություններ են անում, տարածում են, որ թոշակը բարձրանալու է 4000 դրամով, բայց չեն տարածում իմ հարցի այն հատվածը, որ իրենք խոստացել էին հաջորդ տարի թոշակը բարձրացնել ոչ թե 7-8 տոկոսով, այլ մոտավորապես 70 տոկոսով։ Հիմա հետվճարը ամսական 6000-ից դարձնում են 10000 դրամ։ Դրանից օգտվում է մեր թոշակառուների կեսը, մյուս կեսը չի օգտվում։ Մյուս կողմից՝ այդ հետվճարը չի տարածվում, օրինակ՝ ամենակարևոր ծախսային ուղղության, այն է՝ առաջին անհրաժեշտության կոմունալ վճարների վրա։ Սա դիտարկում ենք որպես պրիմիտիվ, հերթական պոպուլիզմ, փորձում են ծածկել իրենց չկատարած խոստումները, բայց հանրությունը, հատկապես մեր նպաստառուներն ու թոշակառուներն իրենց ամենօրյա կյանքում տեսնում են իրական պատկերը»,-նշում է տնտեսագետը։

Օր օրի վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը։ Նույնիսկ աշխատող մարդու համար բարդ է հոգալ իր առօրյա ծախսերը։ Վիճակը վատթարանում է նաև օրեցօր աճող գնաճի պայմաններում։ «Գնաճը բազմագործոն է։ Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար, որտեղ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները և դրանց բաղադրիչները ներմուծվում են, շատ կարևոր է շուկայի ազատականացման աստիճանը։ Այս իշխանությունները խոսում էին մենաշնորհների վերացման մասին։ Ակնհայտ է, որ դա տեղի չունեցավ։ Ամենատարբեր դրսևորումներով փաստ է, որ փոքր գնաճային արտաքին ճնշումները շատ արագ և պատիկներով արտահայտվում են մեր երկրում։ Վերցրեք վառելիքի, հեղուկ գազի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքները։ Արդեն սկսվել է բարձր գնաճ կաթնամթերքի շուկայում, սա դեռ ամբողջը չէ, շղթայաբար կտարածվի նաև մյուս ապրանքատեսակների վրա։ Ներքին գործոնը միանշանակ կա, դա վերաբերում է և՛ հարկերի բարձրացմանը, և՛ տարբեր՝ դրոշմանիշերից սկսած մինչև այլ սահմանափակումներին, որոնք ներկայացնում են սպառողի շահերի տեսանկյունից։ Սա ևս պարզ պոպուլիզմ է, նույն բանը կարող են անել՝ առանց լրացուցիչ բեռ ու սահմանափակում դնելով արտադրողների և վաճառողների վրա։ Այդ սահմանափակումները լրացուցիչ ծախսերի են հանգեցնում։ Ո՞վ է վճարում դրա համար, մենք՝ հանրությունը, որպես սպառող։ Կարևոր է նաև արձանագրել, որ այս բարձր գնաճային ճնշումների լուծումը, որոնք պարբերաբար նախորդ հինգ տարին տեսել ենք, այսօր էլ արդեն նշմարվում է, որ նման մի փուլ է նորից արձանագրվելու, չի կարող տալ միայն Կենտրոնական բանկն իր ֆինանսական գործիքներով։ Կենտրոնական բանկը կարող է, ֆինանսական կոշտ քաղաքականություն իրականացնելով, փորձել ինչոր ձևով ճնշել միջին գնաճը, բայց որքան էլ միջին գնաճը ճնշի, միևնույնն է, բանկի գործիքակազմը բավարար չէ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխելու համար։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2024-ի տարեվերջին 75000 դամ էր, այս տարվա կեսին մոտեցել է 82000-ի, մոտ 7000 դրամով թանկացել է մեկ անձի նվազագույն ծախսը, այսինքն՝ վեց ամսում մոտ տասը տոկոս գնաճ ենք ունեցել, իսկ միջին գնաճը դրանից երեք անգամ պակաս է, բայց միջին գնաճը չի բնութագրում գների բարձրացման սոցիալական ազդեցությունը։ Մարդկանց հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղը։ Ունենք մի պատկեր, երբ ավելացել են սոցիալական ուղղվածության ծախսերը»,-նշում է տնտեսագետը։

Ընդգծում է՝ նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն աղքատ են։ «Տարեվերջին մեկ անձի հաշվով զամբյուղը 75000 էր, միայնակ աշխատող մարդը, ով միայն իր մասին պետք է հոգ տաներ, նվազագույն աշխատավարձով գուցե ծայրը ծայրին հասցներ, բայց հիմա չի կարող։ Ստացվում է, որ ամբողջական դրույքով աշխատող, նվազագույն աշխատավարձ ստացողը աղքատ է, մոտ 10 տոկոսով պակաս է ստանում, քան մեկ անձի նվազագույն զամբյուղն է։ Էլ չխոսենք այն մասին, որ նույն մարդն ունի նաև ընտանիք։ Եթե պայմանական չորս հոգանոց ընտանիքում ծնողներն աշխատեն նվազագույն աշխատավարձով երկու երեխա պահելու համար, այդ ընտանիքը կհամարվի աշխատող աղքատի ընտանիք։ Ասեմ, որ նրանց թիվը քիչ չէ, աշխատողների մոտ մեկ քառորդն այսօր աշխատում է նվազագույն աշխատավարձով, այդ աշխատողների մեկ քառորդ մասն առնվազն աղքատ է։ Այս իշխանությունը խոստացել էր ծայրահեղ աղքատությունը վերացնել, գյուղական բնակավայրերում այն, ընդհակառակը, աճել է, իսկ միջին ցուցանիշն էլ գրեթե չի փոխվել։ Խոստացել էին կիսով չափ նվազեցնել աղքատության միջին մակարդակը, իսկ այդ մակարդակը 2018 թվականի համեմատ շատ չնչին նվազում է արձանագրել, կարելի է ասել՝ գրեթե նույնն է մնացել։ Երբ այս բոլորը դնում ես մեկ թղթի վրա, իրենց հակասոցիալական դեմքն ակներև է դառնում»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին