Հայերեն
Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ 

Այս ողջ մղձավանջի համար չէր «մանդատ» տրվել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»: Հա, ու միայն Փաշինյանը չի նման հայտարարություն անում, ՔՊ-ի քարոզիչների «երգչախումբը», բնականաբար, իր կուսառաջնորդի «ասեղը» բռնած, նույն թելն է «թելում» առ այն, թե իրենք հաջորդ ընտրություններում արդեն հաղթել են, արդեն վերընտրվել են, ու, առհասարակ, ոչ մեկը հանկարծ «չշշկռի»: Լսեք, իսկ միգուցե ընդհանրապես ընտրություններ չանե՞նք: Ի՜նչ մի թիթիզություն է դա, ի լրումն՝ բյուջետային միջոցների անիմաստ ծախս, եթե այս գլխից մրճակիր Փաշինյանը բոլորի փոխարեն որոշել է, որ ինքն ինչ անում կամ չի անում, հենց դա է «ժողովրդի ուզածը»:

Լավ, այս անխուսափելի սարկազմից սահուն անցնենք փաշինյանական վերոմեջբերյալ մոտեցման վերաբերյալ կոնկրետ դիտարկումներին: Ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից հրապարակայնորեն ընդգծվող պնդումները, թե 2026-ին «ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը»: Իսկ վկայում են դրանք հայտարարության հեղինակին համակած խորին անվստահության և իշխանությունը կորցնելու հողի վրա ունեցած սաստիկ վախերի մասին: Իրապես ինքնավստահ ղեկավարն ու քաղաքական ուժը առիթ-անառիթ, անդադար նման հայտարարություններ անելու անհրաժեշտություն չունի:

Բայց հոգեբանությունը՝ դեռ մի կողմ:

Շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի կիրառած երկպարույր մանիպուլ յացիան: Նախ՝ նա այնպես է կառուցում իր հայտարարությունը, որ պատասխանատվությունը գցի իր վրայից ու ամեն ինչ բարդի ժողովրդի վրա, իր իսկ բառամթերքով՝ հետևանքներն ու դրանց համար պատասխանատվությունը գցի ժողովրդի «գրպանը»: Եթե ինչ-որ բան կամ ամեն ինչ այնպես չլինի, ինչպես ինքը ներկայացնում է, ապա կելնի ու կասի, թե «դուք այդպես ցանկացաք, դա ձեր ուզածն էր...»: Այս 7-8 տարվա մեջ քանի անգամ է այդ մանիպուլ յատիվ հնարքը կիրառել: Չէ, բայց պետք է այդ առումով արժանին մատուցել Փաշինյանին: Տեսեք, նա ոչ միայն չեղած տեղը «խաղաղություն» է ծախում ժողովրդի վրա, այլև դա անում է այնպիսի տոնայնությամբ ու արտահայտություններով, որ այդ ամենը, իբր, ժողովրդի ուզածն է:

Երկրորդը. Փաշինյանի նման հայտարարությունը բացեիբաց վկայում է այն մասին, որ նա արդեն իր մեջ վերջնականորեն որոշել է, որ համատարած ու ամենավայրագ եղանակներով բռնանալու է ժողովրդի կամքի արտահայտության վրա, գերադրական աստիճանի չարաշահելու է վարչական ռեսուրսները, ռեպրեսիվ մարմինների միջոցով համատարած հետապնդելու է հասարակությանը և ընդդիմադիր ուժերին: Մի խոսքով՝ բռնատիրական ամբողջ գործիքակազմով ու իր ամեն բջիջով մինչև վերջ կառչած է մնալու իշխանությունից, այն ոչ մի պարագայում հոժար կամքով չի թողնելու:

Նրա այդ մոտիվացիայի շարժառիթներն արդեն շատերի համար են պարզ տեսանելի...

Եթե նպատակը կեղծիքները չլինեին, կարող էր ասել, օրինակ՝ «մենք շատ ենք ցանկանում, որ ժողովուրդը երկարեցնի մեր մանդատը», այլ ոչ թե՝ առարկություն չհանդուրժող տոնով կպնդեր, թե ժողովուրդը երկարեցնելու է:

Լավ, իսկ այդ ո՞նց են որոշել, թե ժողովուրդը դա է ուզում, կամ ժողովուրդը երկարեցնելու է «մանդատը»: Եթե Փաշինյանն առաջնորդվում է 2021 թվականով, ապա 2021-ին ժողովուրդը դրա համար չի ձայն (մանդատ) տվել: Եթե անգամ ինքներս մեզ վերջացած միամիտի տեղ դնելով՝ մի պահ մոռանանք 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը, այլևայլ կեղծիքներն ու հալած յուղի տեղ ընդունենք, որ այն ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ն անարատ մանդատ են ստացել, էլի հարցեր շատ կմնան: Նախ՝ նման դեպքերում բացարձակապես սխալ է «ժողովուրդ» եզրույթի գործածությունը, որովհետև քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչ ավելին, ապա ՔՊ-ի օգտին էլ պաշտոնապես հայտարարվել է այդ «կեսից քիչ ավելիի»... կեսից քիչ ավելին: Պարզ ասած՝ մանդատ տվողները (պաշտոնապես) եղել են ժողովրդի կեսի կեսը, դա՝ լավագույն դեպքում: Իսկ հիմա հաստատ այդ կեսի կեսի կեսն էլ չի մնացել, որ պատրաստ կլինի քվե տալ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Բայց ամենից կարևորը. 2021 թվականին «ժողովուրդը» ինչի՞ համար է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Եթե հակիրճ, ապա քվեարկողները (քանի տոկոսն էլ լինեն) 2021-ից (իրականում՝ 2020-ից) բացահայտ շարունակվող այս մղձավանջի համար չեն քվե տվել: Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը: Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ: Մի՞թե քպականների՝ անձնական հարստացման ու բյուջետային միջոցները մսխելու համար էին քվե տվել: Ո՛չ: Մի՞թե աղքատության խորացման համար էին քվե տվել: Ո՛չ:

Ավելին, 2021-ին էլ էին Փաշինյանին... խաղաղության համար քվե տվել: Այո: Բայց մե՞ջն ինչ. 2021-24 թվականների միջակայքում Փաշինյանն ու իր ՔՊ-ն քանի՞ ռազմական բախում, «մինի-պատերազմ» ու քանի՜ հարյուր նոր զոհեր ու վիրավորներ, տարածքային նոր կորուստներ, թշնամական հարձակումների նոր վտանգներ բերեցին ժողովրդի ու երկրի գլխին: Եվ ո՞վ կարող է վստահ լինել, որ Արցախն ուրացողը այլ տարածքներ էլ չի ուրանա... Դրա՞ համար է պետք «մանդատի երկարեցումը»:

Է՛լ ավելին, Փաշինյանի նախընտրական ծրագրում, ինչպեսև՝ կառավարության գործունեության ծրագրում (նորմատիվ ակտ է՝ կառավարության որոշմամբ հաստատված) հստակ ընդգծված էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը, որոնք ուղղակիորեն չեն կատարվել Փաշինյանի ու իր կառավարության կողմից:

Ու հիմա, իր իսկ խոստումները դրժած, իր իսկ կառավարության ծրագիրը «գետնի վրա» ոչնչացրած, այդ ամենի համար ոչ մի միլիմետր պատասխանատվություն չկրած, շարունակաբար հրապարակավ կեղծող, մանիպուլացնող (մնացածը չասենք) Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե... ժողովուրդն իր մանդատը երկարեցնելու է:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախօրեին ունեցած ելույթում էլ Փաշինյանը հայտարարեց, թե «..մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը...»:

Սա մի առանձին «կինո» է, իհարկե: Բայց Փաշինյանը լռել է այն մասին (ինչպիսի՜ համեստություն), որ իսկական հետընտրական «պրոցեսները» հենց իր պաշտոնավարման շրջանում են լինում, հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների՝ բռնաճնշումների, շանտաժի, կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշ դեպքերում անտեսվել է ընտրողների քվեն, որոշ դեպքերում՝ նոր ընտրություններ են նշանակվել:

Սա՛ է փաշինյանական «եվրո-ժողովրդավարության» բնութագիրը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Հայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումներըՍամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել ենՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. Կարապետյան«Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայությունԱտոմակայանը կփակվի՝ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո․ Մարուքյան Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջևՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային այրվածքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համար Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»