Հայերեն
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան «ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» 

«Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական ցուցանիշները հուսադրում են՝ գնաճը մեծ չէ, քաղաքացին իր առօրյայում զգում է հակառակը։ Զուգահեռ չեն բարձրանում թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը նշում է՝ գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կա վիճակագրություն, միջինացված ցուցանիշ, և կա այդ նույն վիճակագրության բացվածքը։ «Կենտրոնական բանկի կողմից սահմանված թիրախային գնաճի ցուցանիշը պլ յուս-մինուս 4 տոկոս է։ Գտնվում ենք թիրախի ներքո, թույլատրելի սահմանում և այլն, հունվար-օգոստոսին գնաճը, սպառողական գների ինդեքսը եղել է 3,6 տոկոս։ Բայց վիճակագրությունն ունի շարունակություն, որը դրա բացվածքն է։ 3,6 տոկոսանոց ցուցանիշը ինդեքս է, որը հազարավոր ապրանքների գների փոփոխությունների արդյունքում հանգեցրել է 3,6 տոկոս աճի։ Մինչդեռ, երբ ուսումնասիրում ենք առանձին ապրանքների պարագան և հատկապես բնակչության գրպանի հետ ուղիղ, ամենօրյա առնչություն ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները, ապա վիճակագրությունը ցույց է տալիս իրական պատկերը, որը գալիս, հատվում է բնակչության գրպանին հասցվող վնասին, քաղաքացու դրամապանակի դատարկվելուն և այլն։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թանկացումները մարդկանց կյանքում շատ նկատելի են, որովհետև հատկապես շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Խոսելով գնաճի պատճառների մասին՝ նշում է, որ բոլոր ծառայությունների պարագայում ևս ունենք թանկացում. օրինակ՝ տրանսպորտային, ապահովագրական, կրթական, անձնական սպասարկման, ենթադրենք՝ վարսավիրական ծառայություններ և այլն, դրանք թանկացել են երկնիշ ցուցանիշով։ «2025 թվականի հունվարից մտանք հարկային փոփոխությունների նոր դաշտ։ Քարոզչական մակարդակով դա մատուցվեց որպես բարեփոխում, իսկ իրականում դա հարկային տեռոր էր։ Դա փուլային գործընթաց է, դեռ ամբողջությամբ այն չեն ավարտել։ Այդտեղ նպատակը շրջանառության հարկի, այն է՝ արտոնյալ հարկատեսակի դուրսբերումն է։ Դեռ սկզբնական շրջանում, երբ ընդամենը քննարկվում էին այս փոփոխությունները, ունեինք օբյեկտիվ մտահոգություններ, որ բազմաթիվ ծառայություններ թանկանալու են։ Այսօր պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այդ ծառայությունները թանկացել են։ Հարցադրում ձևակերպենք՝ կա՞ այստեղ մտահոգություն, որ դա կարող է պայմանավորված լինել իրականացվող հարկային քաղաքականությամբ։ Կցանկանայի օբյեկտիվ տեսանկյունից էլ խնդրին նայենք։ Նույն այդ հարկային փոփոխությունների հիմքում դրված նպատակների ներքո կային իսկապես օբյեկտիվ խնդիրներ։ Օբյեկտիվ էր, որ արտոնյալ հարկային համակարգից փորձում են օգտվել նաև տնտեսվարողներ, որոնք նախընտրում էին չընդլայնվել և մնալ արտոնյալ համակարգում։ Բայց այստեղ առաջանում է հարցադրում՝ սոցիալ-տնտեսական այնպիսի իրավիճակում և կայունության այնպիսի միջավայրում ենք գտնվո՞ւմ, որ պետք էր բոլորին մեկ սանդղակի ներքո դիտարկելու քաղաքականությամբ հարցին մոտենալ, թե՞ գուցե պետք էր փորձել լուծել և կարգավորել հնարավոր խնդիրները տեղային տարբեր մեխանիզմներով, գործիքներով։ Արտոնյալ այս հարկատեսակը ժամանակին ներմուծվել էր փոքր և միջին բիզնեսի խթանմանը, զարգացմանը նպաստելու համար։ Հարց՝ այն ամբողջությամբ լուծե՞լ էր իր խնդիրը, և այլևս չկա՞ր դրա անհրաժեշտությունը։ Արդյունքում սպառողական գների հետ կապված ունենք օբյեկտիվ գործոններ՝ ի դեմս արտաքին գնաճային ճնշումների, որոնց ռիսկերը դեռ պահպանվում են շարունակականության մեջ, բայց ունենք նաև ներտնտեսական գործընթացներ, որոնք այսօր նպաստում են գնաճի հնարավոր առաջացմանը։ Մեկ այլ օրինակ բերենք, որը ևս դրա մասին է վկայում։ Բանկերի վարկային պորտֆելում անընդհատ և բավական մեծ տեմպերով ավելանում են բնակչության վարկավորման ծավալները։ Դա առավելապես պայմանավորված է հիփոթեքային վարկավորումով, որն էլ իր հերթին եկամտահարկի վերադարձի ծրագրի չեղարկման արագացրած պահանջարկով է պայմանավորված։ Դա էլ իր հերթին ածանցյալ հանգեցնում է սպառողական վարկերի աճին։ Պատահական չէ, որ հունվար-օգոստոսին մեզ մոտ սպառողական վարկերն ավելացել են 31,1, հիփոթեքային վարկերը՝ 26,3 տոկոսով։ Ինչո՞վ են սրանք իրար հետ փոխկապակցված։ Վարկավորման ծավալները առաջացնում են լրացուցիչ պահանջարկ, այն իր հերթին խթանում է գնաճ։ Վարկավորման ծավալների այսքան առաջանցիկ տեմպերով ավելացումն իր հերթին նպաստում է գնաճի պահպանմանը։ Պատահական չէ, որ Կենտրոնական բանկն այս տարվա ընթացքում հինգ անգամ նույնը թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, չնվազեցրեց այն։ Շարունակական նվազեցումը այսօր կանգ է առել, նաև հայտարարված մակարդակով կա մտավախություն գնաճի արագացման և հետագայում գուցե գնաճի հետ կապված էլ ավելի խնդիրների առաջացման»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս տարվա առաջին 8 ամսում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 288 միլիոն դոլարով։ Քաղաքացին երկմտում է՝ պարտքը ավելանում է, ո՞րն է իմ օգուտը և վնասն այս հարցում։ Փորձագետն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացումը պարզապես վիճակագրություն չէ։ «Սա քաղաքացու կյանքի վրա ուղիղ ազդեցություն ունեցող հարց է։ Պետական պարտքի շարունակական ավելացումը պետբյուջեի համար բավական լուրջ բեռ է ստեղծել՝ ի դեմս պարտքի տոկոսագումարների և մայր գումարների վճարման։ 2025 թվականի ընթացքում միայն տոկոսագումարների մասով պետական բյուջեի վրա 1 միլիարդ դոլարի բեռ կա։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Խոսում են պետական պարտքի շարունակականության, նաև պետական բյուջեի կողմից պարտքի սպասարկման գումարների մասին։ Տոկոսագումարները միայն կազմելու են պետբյուջեի ծախսերի մոտ 12 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ պետական բյուջեի ծախսերի 5,9 տոկոսն ուղղվելու է առողջապահական ոլորտին, այսինքն՝ պարտքի սպասարկմանը՝ 11-12, առողջապահական ուղղությանը՝ 5,9 տոկոս։ Այսօր սոցիալական, տնտեսական քաղաքականության, անվտանգային և այլ կարևոր ուղղություններով ծախսերի տրամադրման գուցե ավելի լավ պատկեր ունենայինք, եթե պետական բյուջեն պարտքի սպասարկման այսքան լուրջ բեռի ներքո չլիներ»,-հավելում է նա։

Հիշեցնում է՝ կենսաթոշակներն արդեն երկրորդ տարին անընդմեջ չեն բարձրանում։ «Մի կողմ թողնենք «քեշբեքը», քարոզչությունը, թե, այնուամենայնիվ, բարձրացնում ենք թոշակը։ Չենք նսեմացնում վերադարձվող գումարի սոցիալական նշանակությունը, բայց դա որևէ կերպ համարժեք չէ գնաճին, որ ունենք, սոցիալական տեսանկյունից այն գոնե ամբողջությամբ կամ դրան մոտ խնդիր չի լուծում։ Բնակչության եկամուտների ինդեքսավորում, այսինքն՝ համակարգային, պարբերաբար աճեր չեն ապահովվում և այլն։ Գուցե պատճառը նաև այն է, որ պետբյուջեի պարտքային բեռն այնքան շատ է, որ այլ ուղղություններով ծախսեր ուղղակի հնարավո՞ր չէ ավելացնել կամ ավելացնել պատշաճ կերպ։ Քննարկվում է 2026 թվականի բյուջեով սոցիալական նշանակության ծախսերի ավելացում 9,6 տոկոսով։ Երբ բացվածքը նայում ես, դրանք ավելանում են, որովհետև ոչ թե կենսաթոշակներն են ավելացնելու, այլ թվարկվում է սոցիալական նշանակության ծախսերի շարք։ Չնսեմացնելով դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը, պետք է նշել, որ դրանք ընտրանքային, տեղային լուծումներին են ուղղված, և համակարգային սոցիալական պատկերի փոփոխությանն ուղղված գործողություն, կարծես թե, նորից չի լինելու։ Պետական պարտքի ավելացումը սոցիալական տեսանկյունից առաջին հերթին քաղաքացու համար խնդիր է այնքանով, որ սոցիալական նշանակության ծախսերը գուցե չեն ավելանում, որովհետև պետական բյուջեն ուղղակի ի զորու չէ այդ ամենը կարգավորել, կառավարել և այլն։ Հարց՝ ի զորու չէ ինչի՞ հետևանքով։ Քաղաքացին կարող է ասել՝ ունենք տնտեսական աճ, 3-րդ, 4-րդ տարին անընդմեջ խոսում ենք աննախադեպ ցուցանիշների մասին։ Այդ տնտեսական աճերն ապահովվում են ժամանակավոր և ոչ ներառականություն ապահովող գործոնների ազդեցությամբ և արդյունքում։ Քաղաքացին կարող է ասել՝ այդքան պարտքեր ինչո՞ւ են վերցնում կամ վերցված գումարներն արդյունավե՞տ են ծախսվում։ Որքան էլ սոցիալական խնդիրը լուրջ է այդ պահին և կարևոր, բայց երբ ավելի երկարաժամկետ կտրվածքով ենք նայում, պետական պարտքի անընդհատ ավելացման մեծագույն խնդիրն այն է, որ այդ վերցվող գումարները չեն ստեղծում երկարաժամկետ աճի նախադրյալներ, արդյունավետության, կառավարման թափանցիկության և այլնի հետ կապված խնդիր ունենք։ Կա կառավարելիություն և կառավարման արդյունավետություն։ Վերցված միջոցները ուղղվում են հին պարտքերի մարմանը, ունենք թափանցիկության խնդիրներ՝ ներգրավված միջոցների կիրառման արդյունավետության և այլնի հետ կապված։ Առաջիկա տարիներին ունենք պետական պարտքի սպասարկման պիկային տարիներ բյուջեի համար։ Չեն ստեղծում այնպիսի միջավայր, որով լինի վստահություն, որ առաջիկա տարիներին այդ խնդիրները կլուծվեն հնարավորինս ոչ ի հաշիվ սոցիալական կարևոր ծախսերի»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՓոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ Սևան Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա Շուշանյան