Հայերեն
Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան 

Ո՞ւմ դեմ են մուրճն ու «պողպատե մանդատը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում կրկին օրակարգ է բերվել պողպատե մանդատի թեման, ինչպես որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր Փաշինյանը լոզունգ դարձրել «պողպատե մանդատի» թեման։ Հիշենք, որ դրա «խորհրդանիշը» մուրճն էր դարձրել, որը ընտրություններից առաջ նորից ներմուծվում է ներքաղաքական օրակարգ։ Ճիշտ է, Փաշինյանն ասում է, թե իր ֆեյսբուքյան էջն «աշխատեցնողն» է տեսել մուրճը սեղանի վրա ու նկարել, բայց դա, իհարկե, նիկոլական հեքիաթների ժանրից է: Նախ՝ ՔՊ-ում, առավել ևս՝ վարչապետի աշխատակազմում նույնիսկ ջուր չեն խմում առանց «շեֆի դաբրոյի», և երկրորդ՝ այդ մուրճը հո միշտ սեղանին դրված չի լինո՞ւմ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի մեսիջ է փոխանցում, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ թե Հայաստանի հզորացմանն ու ուժեղացմանը, այլ «ներքին» օրակարգ սպասարկելուն, այսինքն՝ ընդդիմությանն ու ընդդիմախոսներին սպառնալուն։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «ով Հայաստանին սպառնա, ես նրան էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»: Եվ սա ասում է մի մարդ, որը ծպտուն անգամ չի հանում, երբ ամենօրյա ռեժիմով Ալիևը սպառնում է Հայաստանին: Փաշինյանի սպառնալիքները միայն հայերի դեմ են: Ճիշտ է, Հայաստանում որևէ ընդդիմադիր ուժ կամ գործիչ չի սպառնում ու երբեք չի սպառնացել Հայաստանին: Նրանք կարող են սպառնալ երկրի համար սպառնալիք դարձած իշխանություններին: Ու քանի որ Փաշինյանն ինքն իրեն նույնականացնում է ոչ միայն կառավարության, այլև պետության հետ, բնական է, որ նրա հարձակման թիրախում հայ ընդդիմադիրներն են: Ու նորություն չէ, որ վերոնշյալ մուրճը՝ հատկապես իրավական մահակի տեսքով, անընդհատ բանեցվել ու բանեցվում է։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի ներկայացրած «մուրճը» մեկ այլ իրողության մասին կարող է խորհրդանշել։ Խոսքը մասնավորապես Հայաստանի գլխին հարվածելու համար օգտագործվող մուրճն է, որի միջոցով թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ զիջումներ է պոկում Հայաստանից։ Իսկ ՀՀ իշխանությունների համար շատ քիչ նշանակություն ունի, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները վայելեն ու օգտվեն պաշտոնեական լիազորությունների ընձեռած հնարավորություններից։ Հայաստանի դեմ ուղղված մուրճի հերթական հարվածներից մեկն էլ այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։ Վաշինգտոնում համաձայնություն կայացավ «Թրամփի ուղի» անվանումով ճանապարհ գործարկելու վերաբերյալ։ Եթե այդ ճանապարհը Թրամփի անունով է կոչվում, ապա պարզ է, որ ԱՄՆ նախագահը անձամբ շահագրգռված կլինի, որ այն իրականություն դառնա։ Ու հատկապես դա վերաբերում է Դոնալդ Թրամփին, որը հավակնություններ է դրսևորում խաղաղարարության հարցում առաջատարի դիրք զբաղեցնելու գործում։

Իսկ այս համատեքստում շատ կարևոր հանգամանք է, որ Սպիտակ տանը եռակողմ հանդիպման ընթացքում Թրամփը հատուկ նշեց, որ խնդիրներ ծագելու դեպքում անպայման իրեն տեղեկացնեն, ու այդ խնդիրներն ինքն արագ կհարթի։ Ու հիմա Ադրբեջանը անուղղակիորեն ցույց է տալիս, որ դժգոհ է «Թրամփի ուղու» նախագծից՝ չնայած որ Ալիևը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պահը բաց չէր թողնում Թրամփին քծնելու համար։ Դրա համար էլ Ադրբեջանում իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչն առաջարկում է միջանցքն անվանել իրենց, այսպես կոչված, «իմաստուն առաջնորդի»՝ Ալիևի անունով։ Իսկ մյուս կողմից էլ Ալիևն այդ ճանապարհի մասին խոսում է այնպես, որ տպավորություն է, թե կոնկրետ հավակնություն է ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ ու այն համարում է ադրբեջանական։

Դեռ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անընդհատ տաք է պահում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թեման։ Ու պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահն անընդհատ շեշտում է, թե իբր «Արևմտյան Զանգեզուրն» ադրբեջանական է, որը բոլ շևիկները կտրել են «Արևել յան Զանգեզուրից» ու տվել են հայերին։ Իսկ Փաշինյանը, որը երկրի ներսում «առյուծ է կտրել», անգամ Եկեղեցու ներքին գործերին է խառնվում, վախենում է ծպտուն հանել Ադրբեջանի գործելակերպի հետ կապված։ Այնինչ, այս պայմաններում բոլոր հիմքերը կան ամերիկյան կողմին՝ մասնավորապես ԱՄՆ նախագահին բողոք ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ Բաքուն հող է նախապատրաստում պայմանավորվածություններից հրաժարվելու համար։

Բայց ոչ, «պողպատե մանդատով» հպարտացողը դա չի օգտագործում Հայաստանին հոշոտել ցանկացողներին հակադրվելու համար։ Փոխարենը ներքաղաքական օրակարգում ամեն կերպ լեգիտիմացնում են հայկական կողմի նկատմամբ պահանջները։ Ու տպավորություն է, որ Ալիևն ինչ ասում է, այդ ամենը ՀՀ իշխանություններն ի գիտություն են ընդունում։ Իսկ եթե Հայաստանը չի դիմադրում ու ընդունում է այն, ինչ իրեն պարտադրում են, ապա որոշ ժամանակ անց արդեն նոր կապիտուլ յացիայի առաջ ենք կանգնելու, իսկ դա արդեն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը»