Հայերեն
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն Մանվելյան Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» 

Էջմիածինը չի «հանձնվում». հոգևորն ընդդեմ քաղաքական ճնշումների. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ հասարակությունը չի ընդունել Փաշինյանի հակաեկեղեցական ակտիվությունը. դրա պաշտպանությամբ հանդես են գալիս բացառապես իշխանամետ ֆեյքերը։ Նույնիսկ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի հավատարիմ ընտրազանգվածի մնացորդների շրջանում վրդովմունք առաջացրեց Հայ առաքելական եկեղեցու դեմ չափազանց ագրեսիվ հարձակումները։ Վրդովմունք առաջացրեց նաև Փաշինյանի փորձը՝ ՀԱԵ-ի գործերին միջամտությունը ներկայացնել որպես հանկարծ արթնացած «կրոնական զգացմունք»։

Նրա «աղոթքներից» ու «հավատացյալ լինելու» հայտարարություններից բխող խոսքերը հնչում են կեղծ ու անբնական։ Եթե նա ազնվորեն խոստովաներ իր հակակրոնական դրդապատճառները, գուցե ստանար որոշակի աջակցություն՝ թեկուզ մարգինալ շրջանակներից։ Բայց սրբի անհաջող դիմակով Փաշինյանը դառնում է վանող՝ առանց բացառության բոլորի համար։

Փաշինյանի նախաձեռնություններին հենարան չդարձավ անգամ վարչական ռեսուրսը։ Նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչներն են հրաժարվում մասնակցել, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտում են։ Ամռանը մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Էջմիածնի դեմ հարձակումների համար կառավարությունը հավաքագրում է կեղծ «ակտիվիստների» խմբեր, որոնք հիմնականում բաղկացած են նախկին հանցագործներից և սոցիալապես անբարոյական վարք ունեցող անձանցից։ Բացի այդպիսի տարրերից, նույնիսկ վճարի դիմաց չգտնվեցին մարդիկ, որոնք ցանկություն հայտնեին ներգրավվել այդ կեղտոտ գործին։

Հասարակական համընդհանուր մերժման պայմաններում Փաշինյանը ընտրեց այլ մարտավարություն՝ պառակտում սերմանել հենց ՀԱԵ-ի ներսում։ Նա հիմա Եկեղեցու ոչնչացման գործիքներ է փնտրում ոչ թե դրսում, այլ ներսում։ Եվ այս ծրագիրը կարող է թվալ գործնական։ ՀԱԵ-ն բարդ, հիերարխիկ կառույց է, և բնական է, որ դրա ներսում կան մարդիկ, ովքեր անձնական վիրավորվածություն ունեն Կաթողիկոսից կամ իրենց ինչ-որ բանով շրջանցված են զգում։ Կան կարգալույծ արված հոգևորականներ, նախկին եկեղեցականներ, նրանք, ովքեր ունեցել են կոնֆլիկտներ եկեղեցական ղեկավարության հետ կամ պարզապես դժգոհ են։ Փաշինյանը փորձում է հենց նրանց ներգրավել պառակտման գործընթացում՝ առաջարկելով համագործակցել և ստեղծել նոր եկեղեցական կառույց՝ ենթակա գործող իշխանությանը։ Նա բառացիորեն գայթակղում է հոգևորականներին՝ կասկածի տակ դնելով եկեղեցու Կանոնակարգը։ Ինչո՞ւ պետք է քահանաները ենթարկվեն եպիսկոպոսներին՝ հարցադրում է անում Փաշինյանը։

Երբ ֆեյսբուքում հայտնվեցին Հովհանավանքի հոգևորական Արամ քահանա Ասատրյանի քննադատական գրառումները՝ ուղղված բարձր եկեղեցական իշխանությանը, Փաշինյանը անմիջապես արձագանքեց՝ ողջունելով այդ «նախաձեռնությունը»։ Նա բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ու պարգևատրել յուրաքանչյուր քահանայի, որը բացասաբար կարտահայտվի ՀԱԵ-ի մասին։ Նա առաջարկում է ցանկացած ներքին տարաձայնություն վերածել սկանդալի, ցանկացած անձնական դժգոհություն՝ քաղաքական գործիքակազմի։

Պետք է նշել, որ եթե հոգևորականների շրջանում գտնվեին մարդիկ, որոնք կգնային իրենց հույզերի հետևից, այս ծրագիրը կարող էր իրականանալ։ Բարեբախտաբար, հայ հոգևորականների մեծամասնությունը նման գայթակղություններին չի տրվում։ Նույնիսկ դժգոհները հասկանում են, որ այժմ ժամանակը չէ՝ Մայր Աթոռի հասցեին քննադատական ելույթներ ունենալու։ Քահանան, որ հանդես կգա ՀԱԵ-ի դեմ, փաստացի միավորվում է Փաշինյանի հետ, որի քաղաքականությունը բացահայտ հակահայկական է։ Եկեղեցուն ծառայելու ուղին ընտրում են արժանապատվություն ունեցող մարդիկ, ոչ թե պատահական անձինք։ Նրանց մեջ քիչ են նրանք, ովքեր կցանկանան հրապարակայնորեն հաշիվներ մաքրել՝ անձնական հավակնությունների համար։ Իսկ Փաշինյանի հետ համագործակցել՝ նշանակում է մրոտվել։ Բոլորը հասկանում են, որ անհնար է միաժամանակ լինել հոգևորական և համագործակցել Փաշինյանի նման հակաեկեղեցական կերպարի հետ։

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա դատավարություն Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նկատմամբ։ Այս բարձրաստիճան հոգևորականը որոշեց չվտանգել իր հոտը, ովքեր փորձում էին պաշտպանել նրան ուժայիններից, և չվտանգել Սուրբ Էջմիածինը, որտեղ կարող էր հանգիստ ու երկար ժամանակ թաքնվել։ Նա ինքնակամ ներկայացավ քննչական մարմիններին և այդ պահից գտնվում է կալանքի տակ։ Իսկ դատախազները, ովքեր ստորագրել են ձերբակալման հրամանները, ստացել են պաշտոնի բարձրացումներ։ Փաշինյանը ստիպված է պարգևատրել այն քչերին, ովքեր համաձայն են մասնակցել Եկեղեցու դեմ հալածանքներին։ Նրանց անուններն են՝ Հայկ Հովհաննիսյան և Վահան Հարությունյան։ Երկիրը պետք է ճանաչի այդ անունները։ Ինչպես ասել է Աջապահյանը, «Տե՛ր, մի՛ ներիր նրանց, քանզի նրանք գիտեն, թե ինչ են անում»։ Նրանք կատարել են իրենց գիտակցված ընտրությունը։

Այժմ ընտրություն պետք է կատարի հայ հոգևորականությունը։ Բայց այդ ընտրությունը բարդ չի լինելու։ Փաշինյանի փորձերը՝ պառակտել Հայ առաքելական եկեղեցին, միայն կամրապնդեն Եկեղեցու միասնությունը։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, իր այսպիսի ձգտումներով կդառնա ավելի զավեշտալի, քան երբևէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև