Հայերեն
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը 

Վաղարշապատում ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 16-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն որոշեց գնալ արտահերթ ընտրությունների՝ Խոյ խոշորացված համայնքը Վաղարշապատին միացնելու միջոցով: Իշխանությունների հույսն այն է, որ առաջադրելով այդ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը՝ նրա ղեկավարած համայնքի բնակավայրերից համապատասխան քվե կստանան: Այս ընտրություններին ՔՊ-ն մոտենում է որպես «կենաց-մահու» խնդրի՝ նախևառաջ այն պատճառով, որ սա համապետական ընտրություններից առաջ վերջին «քննությունն» է:

Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է, իսկ հաղթելու հնարավորությունը՝ զրոյական: Բանն այն է, որ նախ՝ Վաղարշապատ համայնքի նախորդ վարչակազմը՝ Դիանա Գասպարյանի ղեկավարությամբ, ձախողել է նույն ՔՊ-ի նախընտրական բոլոր խոստումները, դրանից բացի, վերջինս ու իր հարազատները անցնում են լրջագույն քրեական գործերով:

Մյուս կողմից, մեղմ ասած, միանշանակ չէ Արգիշտի Մեխակյանի հանգամանքը. հանրության գերակշիռ մեծամասնությունը նրան չի ներում, որ լինելով Արցախն ազատագրած հերոսներից մեկի՝ Մեխակ Մեխակյանի որդին, նա միացել է Արցախն ուրացած ու հանձնած Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, ինչպես տեղացիներն են նշում, ինքն էլ ուրացել է իր հոր գործը: Այնպես որ, ՔՊ-ի հույսերը, որ նա կարող է կրկնել Խոյ խոշորացված համայնքում երեք տարի առաջվա ընտրությունների արդյունքները, ծայրահեղորեն չափազանցված են: Մյուս կողմից՝ առաջիկա ընտրությունները չափազանց թեժ են լինելու, քանի որ ընդդիմությունն է բավականին մարտականորեն տրամադրված, ու շատ ուժեղ թեկնածուներ են առաջադրվելու: Արդեն իսկ կան տեղեկություններ, որ ընտրություններին մասնակցելու է Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ, «Առաջ» կուսակցությամբ կամ կուսակցությունների դաշինքով: Մասնակցության հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը՝ ի դեմս Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի: Դեռևս չճշտված տեղեկություններ կան, որ առաջին անգամ ուղղակիորեն ընտրություններին մասնակցելու է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, «ՀայաՔվեի» ցուցակը կգլխավորի «Հայրենիքի վահան» ՀԿ ղեկավար, պահեստազորի գնդապետ Գագիկ Հովհաննիսյանը: Միավորումից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Վաղարշապատի ընտրությունների հետ կապված առաջիկայում հավել յալ տեղեկություններ կտան:

Մի խոսքով, իրապես թեժ ու ծանր ընտրություններ են սպասվում նոյեմբերի 16-ին, ու ընդդիմադիրները տրամադրված են պարտության մատնել ՔՊ-ին՝ ոչ միայն կրկնելով Գյումրու ընտրությունների օրինակը, այլև ավելի համոզիչ արդյունքներ գրանցելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին