Հայերեն
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 

«Ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «GALLUP» - ը հրապարակեց հերթական հարցումների արդյունքները, համաձայն որոնց, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ձայների 17,3 տոկոսը, ինչը, ըստ Արամ Նավասարդյանի, նախորդ հարցման համեմատ մի փոքր աճել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված, հատկապես, որ հարցման մյուս արդյունքների համաձայն, հարցվածների 60 տոկոսը բացասական է վերաբերվել Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելուն: Թվում է՝ առկա է որոշակի հակասություն հարցման այս երկու արդյունքների միջև։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը, սակայն, կարծում է, որ իրականում այս երկու հարցադրումները պետք է դիտարկել տարբեր հարթություններում։ «ՔՊ-ի վարկանիշի աճը պայմանավորված է վաշինգտոնյան հանդիպումով ու իշխանությունների կողմից այդ հանդիպմանը տեղի ունեցած իրադարձության խեղաթյուրմամբ։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ընդամենը նախաստորագրեցին «Խաղաղության համաձայնագիրը», սակայն այն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվեց որպես խաղաղության հաստատման փաստ։ Մի կողմ թողնենք այն, որ «Խաղաղության համաձայնագիրն» ու «Խաղաղության պայմանագիրը» թե՛ իրավաբանորեն, թե՛ իրենց նշանակությամբ տարբեր փաստաթղթեր են, սակայն նույնիսկ այդ համաձայնագիրը ոչ միայն չի ստորագրվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, այլև չի էլ հանդիսանում վերջնարդյունք։ Նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրով» կողմերն ընդամենը պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ու վերջնական պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այսինքն՝ ոչինչ չի փոխվել, գործընթացները նույն տրամաբանությամբ շարունակվում են, ինչ մինչ այդ փաստաթղթի նախաստորագրումը։ Նույն հանդիպումներն են, նույն քննարկումներն ու Ադրբեջանի կողմից չփոխվող նույն պահանջները: Սակայն Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը թույլ տվեց Նիկոլ Փաշինյանին այն շահարկել ներքին լսարանում, անտեսել նախաստորագրված բառը ու ներկայացնել որպես վերջնական խաղաղություն։ Հասարակության՝ որոշ չափով դրական արձագանքը սպասելի էր, սակայն, էլի եմ շեշտում, այն արդյունքն է իշխանության մանիպուլ յացիաների։ Մարդիկ հստակ պետք է իմանան, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված չէ, ու կնքված «խաղաղության պայմանագիր» գոյություն չունի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանն ու հավելում, որ ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա հասարակությունն այստեղ հստակ տեսնում է այն վտանգները, որոնք հաջորդելու են դրան, այն է՝ ինքնիշխանության կորուստ այդ հատվածում, ադրբեջանցիների անարգել մուտք ոչ միայն տվյալ տարածք, այլ նաև հնարավոր է Հայաստանի այլ բնակավայրեր։

«GALLUP»-ի հարցման մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժի վարկանիշին, որն աճել է մոտ 5 անգամ՝ հասնելով 13,4 տոկոսի։ Ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշի նման բարձրացումը, առավել ևս, որ դեռևս այդ քաղաքական ուժը վերջնականորեն ձևավորված չէ։ Ըստ քաղաքական վերլուծաբանի, այստեղ դեր են խաղում մի շարք հանգամանքներ։ «Առաջինը՝ Սամվել Կարապետյանի անձնական վարկանիշն ու նախկինում և, թերևս, նաև ներկայումս նրա կողմից իրականացվող բարեգործությունները։ Երկրորդը՝ Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների ֆոնին ու կալանավորվեց հենց Եկեղեցուն պաշտպանելու արդյունքում։ Սա հոգեբանական շատ կարևոր գործոն է, քանի որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ստեղծել պատրանք, որ վայելում է ժողովրդի աջակցությունը, փաստն այն է, որ հայ մարդը, հայաստանյան հասարակությունը մշտապես ակնածել ու մեծարել է Եկեղեցուն։ Եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը վաղուց իրականացրած կլիներ իր գրոհը Մայր Աթոռի վրա։ Այսինքն՝ հանուն Եկեղեցու հետապնդվելը, կալանավորվելն ու ունեզրկվելը նույնպես մեծ դեր կարող են խաղալ վարկանիշի բարձրացման վրա»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Երրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ մինչ այս պահը Սամվել Կարապետյանի թիմակիցները հիմնական շեշտադրումներն անում են սոցիալական խնդիրների ուղղությամբ։ Քաղաքականությանը պետք է նայել իրատեսական տեսանկյունից ու ցանկալին իրականության տեղ չդնել։ Որքան էլ ազգային խնդիրները ունենան ռազմավարական ու ճակատագրական նշանակություն, որքան էլ նույն սոցիալական խնդիրները հետևանք լինեն նաև ազգային ձախողված քաղաքականության, այնուամենայնիվ, շարքային քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական հարցերն ունեն կարևոր նշանակություն։ Նախորդ պայքարների ոչ ցանկալի արդյունքի պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ այդ հարցերը չստացան անհրաժեշտ տեղ օրակարգային հարցերում։ Իսկ Սամվել Կարապետյանի թիմը կարողանում է խոսել նրանից, ինչը մարդն այս պահին զգում է իր մաշկի վրա։ Սակայն շատ կարևոր է, թե ընթացքում նրանք ինչ դիրքորոշում կհայտնեն ազգային խնդիրների վերաբերյալ, քանի որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ եթե ազգային առկա խնդիրներին չտրվեն հայանպաստ լուծումներ, ստացվելու է, որ մենք Նիկոլ Փաշինյանին ցանկանալու ենք փոխել զուտ փոխելու համար։ Եվ չորրորդը՝ ընդդիմադիր ընտրազանգվածն ի դեմս Սամվել Կարապետյանի տեսնում է նոր հնարավորություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, ցույց կտա ժամանակը, սակայն, ըստ Կարապետյանի, որպեսզի հաջողվի, ոչ միայն հանրային, այլ նաև քաղաքական լայն կոնսոլիդացիա, նոր ձևավորվող ուժը «մեր շարժումը ապաքաղաքական» է խոսույթից պետք է անցում կատարի նաև քաղաքական ուղերձներին. «Առաջինը հասկանալի է, որ ուղղված է լայն հասարակությանը, սակայն քաղաքական դաշտը նույնպես պետք է իմանա, թե ինքն ինչպես է դիրքավորվելու առաջիկա պայքարում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersՓոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի