Հայերեն
Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ Սավգուլյան Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ» Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ» Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ Կարապետյան Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) 

«Մեր ձևով» ուժը կարող է ընդդիմադիր դաշտում դառնալ թելադրող

Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման հիմքում Ազգային բարեկեցության ծրագիրն է։ Ադ մասին ասել է «Մեր ձևով» շարժման աշխատանքային խմբի համակարգող Գոհար Ղումաշյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է շարժումն ապաքաղաքական։

«Եթե մենք ուզում ենք ժողովրդի ավելի լայն զանգված ընդգրկել պրոցեսների մեջ, շատ կարևոր է, որ խնդիրները, որոնք մենք ցանկանում ենք լուծել, ոչ թե վերևից բարձրաձայնվեն՝ արդեն որպես որոշում կայացված, այլ դրանք լսեն ժողովրդից։ Այսինքն, ներքևից վերև»,- նշել է Ղումաշյանը՝ հավելելով, թե պետք է քննարկեն ժողովրդի հետ, հասկանան, թե որ խնդիրներն են ավելի արդիական, որ խնդիրներն են ավելի արագ լուծումներ պահանջում։

Գոհար Ղումաշյանը նաև հերքել է հնարավորությունը, թե Սամվել Կարապետյանն ինչ-որ պահի կարող է գործարքի գնալ ՀՀ գործող իշխանությունների հետ։

«Այդ տարբերակը հնարավոր չէ։ Մարդիկ, որոնք լավ են ճանաչում պարոն Կարապետյանին, գիտեն իր սկզբունքային լինելը։ Եվ գիտեք, նժարին այնքան կարևոր արժեք է դրված։ Մինչև վերջ գնալու ենք, և թող որևէ կասկածի առարկա չդառնա, շատ կարևոր է այս ամենը անընդհատ հնչեցնել, որպեսզի ժողովուրդը դա լսի։ Հենց դա են իրենք ուզում լսել։ Պարոն Կարապետյանը իր սկզբունքներում, իր համոզմունքներում շատ հստակ է և որպես գաղափարական առաջնորդ, կարողացել է այդ սկզբունքները նաև փոխանցել իր թիմի անդամներին, որ մենք, որպես «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամներ, համոզված ենք մեր հիմնական նպատակների մեջ, մեր հնչեցրած գաղափարախոսության մեջ և ի նպաստ մեր երկրի զարգացման։ Ի շահ մեր երկրի անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը, վերջապես, միջազգային ասպարեզում և ընդհանրապես իր բարձր վարկանիշը կարողանա ապահովի»,- նշել է Ղումաշյանը։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ Սամվել Կարապետյանից ու իր ձևավորած շարժումից ակնկալիքները բավական մեծ են, որովհետև որպես ստարտային միավոր բավականին լուրջ առավելություններ
ունի, մասնավորապես, ունի մեծ ռեսուրս, հասարակության մեջ չկա բացասական ընկալում, քանի որ Սամվել Կարապետյանը իր հարստությունը Հայաստանում չի կուտակել։

«Լիդերների մեջ, ցավոք, խարիզմայի պակասը ակնհայտ է, ինչ մնում է ծրագրերին՝ հասարակությանը շատ մտահոգում են տնտեսական խնդիրները, բայց հասկանալի է նաև, որ այսօր թիվ մեկ հարցը պետության, հանրության համար մնում է անվտանգային խնդիրը։ Այդ ուղղությամբ ես չեմ տեսնում հստակ ծրագրեր»,- նկատել է Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ դեռ ժամանակ կա և այդ ուժը լուրջ պոտենցիալ ունի ու կարող է մի քանի ճիշտ քայլերի միջոցով ընդդիմադիր դաշտում դառնալ թելադրող, առանցքային ուժ։ Նրա դիտարկմամբ՝ այս ուժը դեռ ունի հստակ լիդերության խնդիր, բայց առաջին հերթին՝ հստակ ծրագրի, ճանապարհային քարտեզի խնդիր կա։

«Սամվել Կարապետյանը իշխանության հասնելուց առաջ պիտի, այսպես ասենք, դոմինանտ դիրքեր զբաղեցնի ընդդիմադիր դաշտում։ Առանց դրա չի ստացվի, իսկ դա նշանակում է, որ ինչքան ինքը հզորանա՝ ընդդիմադիր մյուս ուժերը կարող են փորձել են վնասել նրան, որպեսզի չկորցնեն ընդդիմադիր դաշտում լիդերությունը։ Իմ կարծիքով՝ սա է պատճառը, որ թեև Կարապետյանը արդեն բավական երկար ժամանակ է կալանավորված է, սակայն ընդդիմության կողմից ակտիվ պայքար նրա ազատության համար ես չեմ տեսնում»,- արձանագրել է Արմեն Բաղդասարյանը։

Ինքը՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը նշել էր, թե «Մեր ձևով» շարժման ստեղծմամբ, այսուհետ հայրենիքի օգտին կատարվող աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի առթիվ։

«Հայ ժողովուրդն արժանի է արժանապատիվ կյանքի, իսկ մեր պետությունը՝ հարգանքի։ Եվ այդ ամենին մենք հասնելու ենք ամենօրյա նվիրված աշխատանքով։ Անելու ենք՝ «Մեր ձևով»,- գրել էր Կարապետյանը։

Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»