Հայերեն
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 

Զուտ քաղաքական «նպատակահարմարություն». իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ընդհանրապես, կալանքը բացառապես խափանման միջոց է, այսինքն՝ որոշակի ռիսկային վարքագիծ խափանելու մասին է, օրինակ՝ երբ անձը ձերբակալվում է սահմանը հատելու պահին, կամ գործով կարևոր վկաներ կան, որոնց վրա փորձ է կատարում ազդել: Հակառակ իրավիճակներում օրենսդրությունը նախատեսում է բազմաթիվ այլ խափանման միջոցներ, որոնք չեն ենթադրում քրեակատարողական հիմնարկում գտնվելը:

Սակայն Հայաստանում փաշինյանական իշխանության օրոք այս առումով ոչ միայն բազմակի ստանդարտներ են կիրառվում, այլև կալանքը դարձել է պատժի միջոց: Համեմատության համար հետաքրքիր է դիտարկել, թե աղմկահարույց այլ գործերով ինչ պատկեր է ձևավորվել: Բոլորը հիշում են քննչականի շենքից 590000 դոլար հափշտակելու քրեական գործը, որի մեջ առանցքային դերակատարում ուներ հենց ՔԿ վարչություններից մեկի պետը: Վերջինս 2025 թվականի մայիսի 25-ին կալանավորվեց երկու ամսով՝ առանձնապես խոշոր չափերով գողության մեղադրանքով, որի պատիժը չի կարող լինել տուգանք, այլ բացառապես ազատազրկում 4-8 տարի: Սակայն արդեն 2025 թվականի հուլիսի 22-ից հայտնի քննիչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, և դատարանը ուղիղ արձանագրել է, որ բոլոր ոչ պատշաճ վարքագծի ռիսկերն առկա են, բայց կիրառվում է այլ խափանման միջոց: Հաջորդ գործը վերաբերում է Շենգավիթի նախկին թաղապետին, որը նույնիսկ մեղադրվում է մարդուն խոշտանգելու մեջ: Շուրջ երկու ամիս կալանավորումից հետո նրա ու նրան օժանդակած անձի կալանքը փոխվել է տնային կալանքի:

Վերադառնալով Սամվել Կարապետյանին՝ պետք է նշել, որ նա ինքնակամ ներկայացել է ՔԿ, հայտնի է բարեգործություններով, աշխատատեղեր ստեղծելով, տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներով: 2025 թվականի հունիսի 17-ին Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Եվ ահա, սոսկ այս արտահայտության համար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի կալանավորված է, տեսակցություններն ամբողջությամբ սահմանափակված են, այլ խափանման միջոց չի կիրառվում: Այսինքն, օրը ցերեկով 600 հազար դոլար գողանալու մեջ մեղադրվողը, օրը ցերեկով մարդու առևանգող և խոշտանգող անձը իրեն օժանդակողի հետ կարող են այլ խափանման միջոցի հնարավորություն ստանալ, իսկ Սամվել Կարապետյանը՝ ոչ:

Հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ այստեղ մի բան այն չէ: Կամ... շատ բան այն չէ: Ի հավելում, երևի թե տեղին է հիշել 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու արձանագրել դրա և իրականության միջև հերթական խզումը. «Սա էլ է խնդիր, որովհետև մանավանդ բարեփոխված մեր օրենսդրությունը, ժողովրդավարական երկրի նպատակը երբեք չի կարող լինել բանտերը լցնել, ընդհակառակը, մենք բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք չենք էլ նկատում։ Հիմա մենք, օրինակ՝ տնային կալանք ունենք։ Այսինքն, խափանման միջոցն ընտրված է, և այդ մարդիկ իրենց ընտանիքում են, իրենց երեխաների կողքին են, վա՞տ է դա, ես չեմ հասկանում։ Այսինքն, ի՞նչ, տանենք ամեն անգամ մարդուն կտրտենք, լցնենք բանտերը, փակենք, ոչ մի բան չանե՞նք»։

Դե, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Սամվել Կարապետյանի դեպքում նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվում, ո՞ւր մնաց Փաշինյանի ասած՝ «ժողովրդավարական երկրի նպատակը»:

Չնայած, եթե հավելենք նաև Փաշինյանի՝ «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ» արտահայտությունը, ապա բոլոր հարցերի պատասխաններն իրենց տեղն են ընկնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersՓոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա Կոստանյան