Հայերեն
«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» 

Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծությունը բացահայտում է ինչպես որոշակի դրական, այնպես էլ չափազանց մտահոգիչ միտումներ, որոնք միահյուսված են մակրոտնտեսական անցողիկ փուլին բնորոշ տատանումների և արտաքին շուկաների վրա Հայաստանի զգայունության ու ներքին կառուցվածքային խնդիրների հետ։

Ընդհանուր առմամբ, թեև տնտեսական ակտիվության մակարդակը դրական միտումներ է ցուցաբերում՝ հունվար–մայիսին հասնելով 5,7 % աճի, այնուամենայնիվ, դրա հիմքում եղած պատկերը չի ապահովում կայուն և որակական աճ, այլ հակառակը՝ բացահայտում է որոշ ճյուղերի չափից դուրս մեծ կախվածության, ոչ ամբողջությամբ բալանսավորված կառուցվածքի և հնարավոր շոկերի նկատմամբ բարձր խոցելիության մասին։ Այս թեմայի շուրջ շատ մանրամասն վերլուծություն է կատարել «Լույս» հիմնադրամը։ Օրինակ՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը մայիսին կազմել է 10,4 %, ինչն առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես հաջողության ցուցիչ։ Բայց այն հարկ է դիտարկել նախորդ տարվա բազայի ազդեցության հետ համադրությամբ, որն էականորեն նվազել էր։ Այլ կերպ ասած՝ այս տարվա աճը մեծապես պայմանավորված է նախորդ տարվա համեմատաբար թույլ ցուցանիշներով։ Սա ինքնին կարող է բերել շփոթեցնող եզրակացությունների, երբ ցուցանիշները մակերեսային գնահատելու արդյունքում ձևավորվում է տնտեսական վերելքի պատրանք, մինչդեռ կառուցվածքային շերտերում նկատվում են լուրջ անհամամասնություններ։

Առավել ակտիվորեն աճել են ծառայությունների և շինարարության ճյուղերը, ինչը մասամբ խոսում է ներդրումային հոսքերի կամ սպառման բարձր ակտիվության մասին, բայց, միևնույն, ժամանակ ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածները՝ հատկապես արդյունաբերությունը և արտահանումը, շարունակում են խնդիրների առաջ կանգնել։

Արդյունաբերության անկումը շարունակվում է՝ դառնալով տնտեսական աճի կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության 23,5 % անկմամբ, որի «բերած նպաստը» ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 16,7 տոկոսային կետ։ Արդյունաբերության հատվածում արտադրողականության ծավալների նվազումը ոչ միայն ազդում է ՀՆԱ-ի իրական ավելացման վրա, այլև հիմք է հանդիսանում աշխատատեղերի անկման, ներդրումների նվազման և արտահանման հնարավորությունների կրճատման համար։

Արտահանման ոլորտում ևս իրավիճակը մտահոգիչ է, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկու և թանկարժեք իրերի արտահանման տեմպերի նվազմամբ։ Եթե ոսկու և թանկարժեք իրերի վերարտահանման շեշտակի աճն անցյալ տարի ստվերել էր արտահանման մյուս ոլորտի ցուցանիշները, ապա դրա ազդեցության չեզոքացումն ի ցույց է դնում արտահանման իրական հնարավորությունների շատ թույլ աճ՝ ընդամենը 0,7 %։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ հումքային կամ կիսամշակված ապրանքների վերարտահանման տնտեսական մոդելի մեջ՝ առանց արտադրության ու տեխնոլոգիական ընդլայնման ծրագրերի։ Այս երևույթը խիստ բացասաբար է ազդում ինչպես արտարժութային հոսքերի կայունության, այնպես էլ արտահանող հատվածի մրցունակության վրա։

Միևնույն ժամանակ, 2025 թ. մայիսի գնաճը՝ 4,3%, իր հերթին դարձավ կենտրոնական բանկի նոր թիրախից (3,1%) շեղված ցուցանիշ, ինչը ստիպում է դիտարկել դրամավարկային քաղաքականության խստացման հնարավոր հեռանկարները։ Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ գնաճը դառնում է ոչ միայն սպառողական պահանջարկի արդյունք, այլ նաև ներմուծվող գնաճի և ներդրումային ներուժի կրճատման հետևանք, երբ շուկայի դինամիկան կորցնում է կանխատեսելիության կայունությունը։ Եթե Կենտրոնական բանկը ստիպված լինի տոկոսադրույքը բարձրացնել՝ գնաճը զսպելու համար, ապա դա միաժամանակ կբերի վարկավորման գների աճի, սպառողական պահանջարկի նվազման, իսկ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ճնշումը կմեծանա։

Ֆինանսական ոլորտում ձևավորվող ռիսկերն ուռճանում են հատկապես հիպոտեկային և սպառողական վարկերի աճի ֆոնին։ Բնակչության հիպոտեկային պարտավորությունների ավելացումը՝ 42,7%, և սպառողական վարկերի աճը՝ 37,9 %, խոսում են այն մասին, որ բնակչությունն ավելի ու ավելի է կախվածություն ձևավորում պարտք ունեցող սպառման մոդելից, ինչը մեծացնում է համակարգային ռիսկերը։ Այս ցուցանիշները չեն համապատասխանում իրական աշխատավարձերի և դրամական փոխանցումների աճի տեմպերին, հետևաբար՝ վկայում են անառողջ ֆինանսական մթնոլորտի մասին։ Սա ենթադրում է ապագա դեֆոլտների, վարկային չվճարումների և բանկային համակարգի ակտիվների որակի հնարավոր վատթարացում։

Բացի դրանից, հարկ է նկատել, որ պետական ֆինանսների հատվածում դեռևս նկատվում է որոշակի դրական միտում՝ հիմնականում հարկաբյուջետային մուտքերի աճի շնորհիվ։ Սակայն այս աճը ևս մեծապես պայմանավորված է բազային էֆեկտով, և դրա վերարտադրությունը առաջիկա ամիսներին բավական կասկածելի է դառնում։ Եթե արտաքին առևտրի վատթար վիճակը, արդյունաբերության նվազման միտումը և գնաճի շարունակական ճնշումները պահպանվեն, ապա հարկաբյուջետային մուտքերը նույնպես կարող են զգալիորեն կրճատվել, ինչը սպառնում է պետբյուջեի սոցիալական և կապիտալ ծախսերի կատարողականությանը։

Այս ֆոնին պետական պարտքի աճը և դրա սպասարկման ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են խորացնել ֆինանսական անկայունությունը։ Ի վերջո, 2025 թվականի հունվար-մայիս ամիսների սոցիալտնտեսական պատկերը վկայում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային խոցելիության խորացման, կարճաժամկետ աճի, ոչ կայուն աղբյուրներից կախվածության և բարդ ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված համակարգային ռիսկերի կուտակման մասին։

Եթե նկատվող միտումները չզսպվեն և չուղեկցվեն կառուցվածքային բարեփոխումներով, ապա շատ կարճ ժամանակում մակերեսային կայունությունը կփլուզվի՝ տեղը զիջելով խորքային ճգնաժամային գործընթացներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՈւշադրությո՛ւն վարորդներին․ կամուրջ է փակ լինելուHarmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներինԵրևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվելԼարված իրավիճակ կառավարության մոտ. վարդաշենցիները փողոց փակեցին (տեսանյութ)Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել ԿարապետյանիցԱմերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն էՓաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքըՓաշինյանի հերթական նվերը ԱլիևինԵրևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը