Հայերեն
ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Դպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ Մխիթարյան 

Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք, բնականաբար, տեղյակ ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը: Եթե անգամ երևակայական կամ «Կարգինի» «Հեռվաշենում» ապրելիս լինեինք, ապա նույնիսկ 7 տարվա մեջ անխուսափելիորեն կիմանայինք դա: Հետևանքներից, հարկավ, հետևանքներից...

Բայց, եթե սարկազմը դնենք մի կողմ, ապա պարբերաբար հարց է առաջ գալիս՝ նա իսկապես վարչապե՞տ է, թե՞ ոնց: Եթե վարչապետ է, ապա այդ ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ այնպիսի մի իրավիճակ մեր քաղաքական ու հասարակական կյանքում, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը խոսում է հայհոյանքի կամ «պարականոն բառապաշարի» գործածության հրադադար հայտարարելու մասին:

Փաշինյանը, դատելով իր իսկ գրառումներից, խորապես համոզված է, որ վարչապետի պաշտոնը իրեն թույլ է տալիս ազատորեն վիրավորել ու պիտակավորել, ուղղակիորեն հայխոյախոսել իր հակառակորդների, ընդդիմախոսների, պարզապես իրեն դուր չեկած անձանց կամ այն մարդկանց, որոնցից վտանգ է զգում: Ավելին, Փաշինյանը համոզված է, որ ինքը սովորական քաղաքացու, ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ գտնվում է սոցիալ-քաղաքական նույն հարթության վրա և պարտավոր է «աբառոտկա ֆռալ» իրեն ուղղված վիրավորական կամ կոշտ արտահայտություններին:

Ասենք, որ թե՛ մեկ, թե՛ մյուս հարցում Նիկոլ Փաշինյանը ու խնդիրը նրա նման ընկալողները չարաչար սխալվում են: Չարաչա՛ր:

Ի՞նչ է ասում Փաշինյանը: Նա ասում է, որ երբ իրեն են հայհոյում կամ վիրավորում, դա դեռ ոչինչ, բայց, այ, երբ իր մերձավորներին են դիպչում, արդեն չի կարող չպատասխանել:

Սա բազմաշերտ երևույթ է, ուստի եկեք շերտ առ շերտ էլ դիտարկենք:

Առաջինը. երբ ասում են՝ վարչապետ, մեր երկրի դեպքում դա պետության թիվ 1 պաշտոնյան է, երկրի «դեմքը»: Անձը չէ, պաշտոնն է այդպիսին: Ավելին, նա ոչ միայն իր կուսակիցների, ոչ միայն իրեն «մեր խզոր փրգիչ» ասողների, ոչ միայն ոչինչ չասողների, այլև մնացած բոլորի, ամբողջ երկրի վարչապետն է: Ուզենք, թե չուզենք, արդեն յոթ տարի այդպես է: Իսկ դա ոչ թե սոսկ պատասխանատվություն է, այլ պատասխանատվության X աստիճան, երբ X-ը ձգտում է անսահմանության: Նույնիսկ անպատասխանատու գործիչների դեպքում այդ կանոնը գործում է: Այո, ի ցավ ոմանց, նկատենք, որ «պարականոնությունն» էլ է ենթակա որոշակի կանոնիկության:

Մի խոսքով, վարչապետը պարզապես անձ, անհատ չէ: Ու, եթե նրան իր վարչապետական գործունեության հետ կապված քննադատում են, «քլնգում» են, երբեմն նաև անիծում ու վիրավորում են, դրանից դեռ չի հետևում, որ ինքն էլ պիտի ֆեյսբուքյան ակտիվ «մեկնաբանի» կամ «ռեպլիկագրի» տարբերակով լայվ մտնի ու նույն, դեռ ավելի ցածր մակարդակով ու բառապաշարով պատասխանի: Բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում ղեկավարներին քննադատել են, ինչ ասես, որ չեն ասել, դա էլ իշխանությունների «ճակատագիրն» է:

Երկրորդը. շատ կներեք, իսկ ո՞վ է ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը, կոպտելը, հայհոյախոսությունը, զազրախոսությունը, այդ ամբողջ «պարականոն» խոսույթը քաղաքական-հասարակական կյանքի նորմ դարձրել: Այո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

Դեռ 2018-ին քչերի թվում նաև մենք էինք Փաշինյանին ազնվորեն զգուշացնում, որ այն, ինչ արվում է, մի օր շուռ է գալու ձեր դեմ: Դա բումերանգ է: Այն ժամանակ նրանց համար, ինչպես ասվում է, «ծովը ծնկներից էր»: Պարզվեց (ինչպես միշտ) ծովի մակարդակն ավելի բարձր էր, ի լրումն, ոմանք լողալ չգիտեն, իսկ «բումերանգի օրենքն» էլ գործում է անվրեպ: Միշտ: Հասկանո՞ւմ եք, այդ օրենքը ԱԺ-ն չի ընդունում, որ ինչպես ուզեք՝ քվեարկեք: Դա ՀԷՑ-ի խլում չէ, դա «ուռա՜, Եվրամիություն ենք գնում» քարոզչական «օրենքի» նախագիծ չէ:

Ու սա միայն Նիկոլ Փաշինյանին ու նրա անընդունելի վարքն ու խոսվածքը կրկնօրինակողներին և սատարողներին էլ է վերաբերում, բնականաբար, ովքեր ցնծացել և խրախուսել են, երբ ողջ մարդկանց տների դռներին դագաղների կափարիչներ են դրել, սգո պսակներ, սգո երիզներ՝ անուններով: Երբ անվանարկել են տարբեր գործիչների:

Մոռացե՞լ եք: Կյանքը չի մոռացել:

Այն, ինչից բողոքում է Նիկոլ Փաշինյանը, հենց իր ցանածի հետևանքն է: Ու, նորից զգուշացնենք, գուցե այս անգամ ականջալուր լինեն. ցավոք, այն, ինչից հիմա են Նիկոլ Փաշինյանն ու քպականները նեղվում, դրանք միայն բողբոջներն են:

Վերջապես՝ մերձավորների և նրանց դիպչելու մասին: Պետության ղեկավարների ընտանիքի անդամները տարիներ շարունակ «կարմիր գիծ» են եղել հրապարակային քաղաքական, հասարակական, լրագրային գործունեությամբ զբաղվող շատերի համար: Մեր մոտեցումը հաստատ այդպիսին է եղել ու այդպիսին էլ կա: Երբեք չենք «մտել» մարդկանց ընտանիք, չենք էլ պատրաստվում:

Տարիներ շարունակ, նախկին երեք նախագահների կանայք, երեխաները անգամ չեն երևացել հրապարակային դաշտում կամ հազվադեպ են երևացել առնվազն այդ ղեկավարների պաշտոնավարման շրջանում: Իսկ քաղաքականության մասին կարծիքներ ընդհանրապես չեն արտահայտել: Սակայն Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է իր կնոջը, երեխաներին, մերձավորներին հրում քաղաքական դաշտ, առաջին պլան բերում ու այդպիսով նաև քաղաքական սուր դիտողությունների ու գնահատականների թիրախ դարձնում:

Ամփոփենք. վարչապետը, ով էլ այդ պաշտոնում լինի, երկրի՛ ղեկավարն է, ոչ թե միայն իր կողմնակիցների ու իր կուսակցության անդամների: Վարչապետը պետք է լինի հավասարակշռության և հանդուրժողականության երաշխավոր, այլ ոչ թե անձնական վիրավորանքները փոխադարձող բլոգեր:

Չնայած այնպիսի տպավորություն է, որ մեր խոսքը ուղղված է լինելու... երկրի հաջորդ վարչապետին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՄենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման