Հայերեն
Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» 

Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ․ Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Այո, Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ։ Այո, պետք է հասնել նրան, որ մի գեղեցիկ օր Թուրքիան Հայաստանում ունենա դեսպանատուն, իսկ Հայաստանը՝ Թուրքիայում։ Առավել ևս, երբ այսօր Ռուսաստանը հստակ ազդարարում է, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային խաղացողներով, այսինքն՝ 3+3 ֆորմատով, իսկ այդ 3-ից մեկը Թուրքիան է։ Բայց Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելը ունի գեոպոլիտիկ և քաղաքական հստակ բանաձև, որի խախտման պարագայում ոչ միայն հարաբերություններ չեն ձևավորվելու, այլ՝ խաղաղություն մեր ռեգիոնում չի լինելու։
 
Ո՞րն է այդ բանաձևը, որպեսզի Թուրքիայի հետ մենք կարողանանք ունենալ նորմալ հարաբերություններ, մեր ռեգիոնում լինի խաղաղություն, և Թուրքիան չունենա նպատակներ Հայաստանը գրավելու կամ թուրքացնելու, ինչպես այսօր շատերն ասում են։ Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին։ Հայաստանը իր անվտանգության խնդիրը կարող է լուծել բացառապես Ռուսաստանի կողքին կանգնելով և հրաժարվելով երկու լարի վրա խաղալու քաղաքականությունից, որը շատերը անվանում են ոչ թե երկու լարի վրա խաղալու, այլ բալանսավորելու քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի բերելու մեր տարածաշրջանում խաղաղության։ Երբ Թուրքիան լսում է, որ Հայաստանը 3+3 ֆորմատով փորձում է լուծել տարածաշրջանի անվտանգության խնդիրները, բայց մյուս կողմից հայտարարում է, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, այսինքն՝ գնա Արևմուտք, կամ երբ լսում է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ունենալու է բարեկամական հարաբերություններ, այն պարագայում, երբ Ֆրանսիան ուղիղ ցանկանում է պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի դեմ, և Հայաստանը շարունակում է նրանից զենք գնել, Թուրքիան սկսում է մտածել, որ սա իր համար աշխարհաքաղաքական շատ հարմար առիթ է ստեղծված իրավիճակն օգտագործելու՝ ձևացնելու, թե իբր լսելով ռուսներին, ինքն էլ 3+3 ձևաչափով լուծում է տարածաշրջանային խնդիրները, բայց ճիշտ պահին Ադրբեջանի և Հայաստանի հակասությունը օգտագործելով, խրախուսելու է Ադրբեջանին պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Եվ դա հիմնավորվելու է, որ Հայաստանը խաբում է տարածաշրջանային խաղացողներին և խնդիրները չի լուծում 3+3 ֆորմատով, այլ միայն ձևացնում է դա, և իրականում ռեգիոն է բերում արևմտյան խաղացողներին՝ ինքն էլ ցանկանալով ինտեգրվել դեպի Արևմուտք։ Սա մենք պետք է հստակ գիտակցենք։
 
Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցի Ռուսաստանի հետ համատեղ և պետք է շահագրգռված լինի ստիպելու տարածաշրջանային բոլոր պետություններին, որպեսզի նրանք ևս խնդիրները լուծեն Ռուսաստանի առաջարկած ճարտարապետության ձևաչափով։ Բայց այսօր, ցավոք սրտի, Հայաստանն ինքն է Արևմուտք գնալու և երկու լարի վրա խաղալու երազանքներով խոչընդոտում, որպեսզի մեր ռեգիոնում ձևավորվի Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության ճարտարապետությունը։ Մենք միշտ մտածել ենք, կամ մեզանից շատերը, որ Ռուսաստանը մեզ առաջին հերթին պետք է նրա համար, որ մեզ պաշտպանի Թուրքիայից, և դրանում ճշմարտություն կա։ Բայց այսօր շատերին թվում է, թե եթե Հայաստանը Թուրքիայի հետ ունենա լավ հարաբերություններ, Ռուսաստանն այլևս մեզ պետք չէ, և մենք կկարողանանք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալով գնալ դեպի Արևմուտք։ Սա ոչ միայն կեղծ է, այլև վտանգավոր տեսակետ։ Եվ պատմությունն արդեն ցույց է տվել, որ սա հենց այն է, ինչ ցանկանում է Թուրքիան՝ համոզել, խաբել Հայաստանի իշխանություններին, թե հնարավոր է Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ առանց լինելու Ռուսաստանի անվտանգության ծիրում։ Եվ այն պահին, երբ Հայաստանն այդ ռուսական ծիրից դուրս է գալիս, Թուրքիան ցույց է տալիս իր իրական դեմքը՝ մեկ օրում բարեկամից դառնալով Հայաստանի համար թշնամի։
 
Ձևակերպեմ բանաձևը շատ կարճ. Թուրքիայի հետ հնարավոր է ունենալ լավ հարաբերություններ և խաղաղություն, եթե Հայաստանը Ռուսաստանի կողքին է։ Եթե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ Թուրքիան միևնույնն է փորձելու է կամ իր ձեռամբ, կամ (այսօր նաև) Ադրբեջանի ձեռամբ գրավել ողջ Հայաստանը։ Սա բանաձև է, որը չհասկացողները չունեն իրավունք խոսելու մեր երեխաների, մեր ծնողների ու մեր պետության ապագայի մասին։

Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժըԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՈւշադրությո՛ւն վարորդներին․ կամուրջ է փակ լինելուHarmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներինԵրևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվելԼարված իրավիճակ կառավարության մոտ. վարդաշենցիները փողոց փակեցին (տեսանյութ)